Մշտական զոհերը ղարաբաղյան և
ադրբեջանական ԶՈՒ շփման գծում Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների
արդյունք են: Նոյեմբերի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Ի
տարբերություն Ռուսաստանի` շատ երկրներ էմբարգո են կիրառում Ադրբեջանին զենքի
մատակարարումների նկատմամբ: Մինչդեռ մենք կրկին ականատես եղանք այն բանին, թե
Ադրբեջան մատակարարվող ռուսական զենքն ինչպես է հանգեցնում Հայաստանի և Արցախի
զինծառայողների մահվան», - նշել է նա:
Նրա համոզմամբ, զինծառայողների զոհվելը շփման գծում
դառնում է սովորական երևույթ, սակայն միջազգային հանրությունը համարժեք արձագանք
չի տալիս նման երևույթին:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: