Սերժ Սարգսյանը փորձում է իր`առաջին հայացքից կառուցողական նախաձեռնություններով ընդդիմությանը ներքաշել հոգնատանջ ու անիմաստ բանակցությունների մեջ`դեռ 2011 թ. տեղի ունեցածի օրինակով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խոհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարությունը պետք է կետ առ կետ քննարկի ընդդիմության 12 պահանջները և նշի կոնկրետ այն գործընթացները, որոնց միջոցով այդ կետերը կիրագործվեն:
Զուրաբյանի կարծիքով, ընդդիմությունն իշխանությունների հետ որևէ բանակցության չի գնա և թույլ չի տա վերջինիս ժամանակ շահել: ՙՎստահաբար կարող եմ հավաստել, որ Սարգսյանը վախեցած է ընդդիմության հզոր հանրահավաքներից, ինչով էլ պայմանավորված է 12 կետի առնչությամբ նրա որոշումը: Բայց մենք նրան չենք վստահում: Համարենք, որ ոչինչ չի ասել՚,- ասել է Զուրաբյանը: Միաժամանակ, նրա խոսքով, եռյակն իշխանություններին հասցեագրված առաջարկ ունի`10-րդ կետի իրականացումը, այն է`Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, մասնավորապես`անցում խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական ընտրակարգի և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում: