Ադրբեջանը շարունակում է իրավիճակի
կանխամտածված սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչն ակնհայտ է ուսումնական թռիչք իրականացնող հայկական
ուղղաթիռի խոցմանն առնչվող Բաքվի վերջին սադրանքից: Այդ մասին ասվում է ԱՄՆ
Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի հնամանախագահ Ֆրենկ Փալոունի
հայտարարությունում:
«Ակնհայտ
է, որ այլևս չի կարելի հապաղել, և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է զսպող քայլեր
ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ` Բաքվի նման ագրեսիվ քաղաքականությանը վերջ տալու և
Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը Վաշինգտոնի նվիրվածությունը
ցույց տալու նպատակով», - ասվում է հայտարարությունում:
Կոնգրեսականը նախագահ Օբամային կոչ է պաշտոնապես իր
մտահոգությունը հայտնել ադրբեջանական սադրանքի առնչությամբ: «Ես կոչ եմ անում նաև
դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնություն Ադրբեջանին և խստացնել Ջեքսոն Վենիգի
907-րդ ուղղման գործողությունը, որը նախատեսում է այդ երկրին ռազմական օգնության
սահմանափակում` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ», -
ամփոփում է կենգրոսականը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: