ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղար Պան Գի Մունը լրջորեն անհանգստացած է հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ և կոչ է անում թույլ չտալ լարվածության հետագա սրում: Ինչպես հաղորդում է կազմակերպության
պաշտոնական կայյքը, այդ մասին Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ մամուլի քարտուղարը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց միջազգային գործընկերների լուրջ անհանգստությունը 2014 թվականի նոյեմբերի 12-ին շփման
գծում հրադադարի շուրջ համաձայնագրի խախտման, այդ թվում
այնպիսի գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրել են ռազմական ուղղաթիռի
կործանման եւ անձնակազմի անդամների մահվան», - հայտարարել
է ՄԱԿ մամուլի քարտուղարը:
ՄԱԿ-ի ղեկավարը վերստին դիմել է հակամարտող բոլոր կողմերին՝ կոչ անելով
կատարել հրադադարի շուրջ համաձայնագիրը:
ՄԱԿ ղեկավարը նրանց համառորեն կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման, և կատարել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու իրենց
բազմաթիվ խոստումները:
Պան Գի Մունը մեկ անգամ ևս լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ եռանանախագահներին, ովքեր օգնում են կողմերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են
Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: