Հայկական կողմին դեռ չի հաջողվել մոտենալ ուսումնավարժական թռիչք կատարելիս
ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռին: Facebook-ի իր էջում այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով,
որ համապատասխան աշխատանք
է տանում թե հայկական կողմը, թե ԿԽՄԿ: Նա ընդսմին հաղորդել է, որ անցած
գիշերը համեմատաբար հանգիստ է անցել
շփման գծում:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն
Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ
ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ
աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը
խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: