Հայաստանում Բիլայն ընկերության հաճախորդների բազան մեկ
տարում աճել է 8.5%: Նման աճ ընկերությունում վաղուց չէր եղել, և ադ դինամիկան
կապված է մեծ պահանջարկ ունեցող հաճախորդային ծառայությունների հետ»,-մեկնաբանել է
«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, պատասխանելով հաճախորդների
բազայի աճի և MNP գծով հաճախորդների ավելացման հեռանկարների վերաբերյալ ԱրմԻնֆո
գործակալության թղթակցի հարցին:
Ինչ վերաբերվում է MNP գծով հաճախորդների ավելացման
հեռանկարներին, նա կանխատեսումներ չի արել, պայմանավորելով պատճառն ընկերության
հրապարակայնությունով և ներկայությունով Նյու-Յորքի բորսայում: «Մեզ համար բոլոր
հաճախորդներն էլ կարևոր են, անկախ նրանից, թե ինչ ծառայությունով են մեզ մոտ
տեղափոխվում, կամ մեր ընկերության որ ծառայությունն է նրանց ավելի շատ
գրավում»,-հավելել է նա:
Անդրադառնալով MNP ծառայության վերաբերյալ հարցին,
Ա.Պյատախինը նշել է, որ գործարկման օրից (2014թ.ապրիլ) Բիլայնի ցանց է տեղափոխվել
6300 հաճախորդ, իսկ այլ օպերատորի մոտ է տեղափոխվել 500 բաժանորդ, որոնց
հետագայում կրկին վերադարձել են: Այդ ժամանակահատվածի տվյալներով ընկերությունը
տեղափոխված հաճախորդների գծով հանդիսանում է առաջատարը,-հավելել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, թե
Հայաստանում գործող 3 օպերատորներից, այնուամենայնիվ, ո՞վ է առաջատարը MNP գծով,
Ա.Պյատախինը հայտարարել է. «Ես հարգանքով եմ վերաբերվում մրցակիցներին, դրա համար
էլ ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
Ըստ «Վիմպելկոմ» ընկերության 2014 թվականի առաջին 9
ամիսների ընդհանուր հաշվետվության, խմբի ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է
15.2 մլրդ,դոլար, կապիտալ ծախսերը կազմել
են 3.1 մլրդ.դոլար: 2014-ի 3-րդ եռամսյակի արդյունքներով խմբի ընդհանուր
գործառնական եկամուտը կազմել է 4.9 մլրդ.դոլար, կապիտալ ծախսերը կազմել են 978
մլն.դոլար, բարձրացնելով EBITDA մարժան մինչև 42.9%: 2014-ի 3-րդ եռամսյակի
ավարտին խումբեն ունեցել է ավելի քան 223 մլն բաժանորդ, որոի 26%-ը գտնվում է
Ռուսաստանում, 17% -ը` Պակիստանում, 14% - ը`Բանգլադեշում, 12% - ը` Ուկրաինայում,
10%-ը` Իտալիայում և 0.3%-ը` Հայաստանում:
2013-ի տվյալներով ընդհանուր գործառնական եկամուտը կազմել է ավելի քան 22.5
մլրդ.դոլար, կապիտալ ծախսերը`4,3 մլրդ.դոլար, EBITDA մարժան` 36.6%: 2013-ի
ավարտին խումբն ունեցել է 220 մլն բաժանորդ, որի շուրջ 26%-ը գտնվել է
Ռուսաստանում, մոտ 17% -ը` Պակիստանում, 13% -ը` Բանգլադեշում, ավելի քան 10% -
ը`Իտալիայում, մոտ 12% - ը` Ուկրաինայում և 0.3%-ը` Կանադայում և Հայաստանում:
«Beeline Armenia» ընկերության ընդհանուր գործառնական
եկամուտը 2014-ի առաջին 9 ամիսներին կազմել է 106 մլն.դոլար, կապիտալ ծախսերը` 8
մլն.դոլար: Ընդ որում, միայն բջջային կապի գծով օպերացիոն եկամուտը կազմել է 47
մլն.դոլար, իսկ ֆիքսված կապի գծով` 59 մլն.դոլար: 2014 թվականի 3-րդ եռամսյակում
«Beeline Armenia»-ի գործառնական եկամուտը կազմել է 39 մլն.դոլար, կապիտալ
ծախսերը` $ 5 մլն.դոլար, իսկ EBITDA մարժան` 37.7%: Միայն շարժական կապի գծով
ընկերության օպերացիոն եկամուտը երրորդ եռամսյակում կազմել է 18 մլն.դոլար,
ֆիքսված կապի գծով` 21 մլն.դոլար: 2013-ի արդյունքներով ընկերության գործառնական
եկամուտը կազմել է 145 մլն.դոլար, կապիտալ ծախսերը`11 մլն դոլար, իսկ EBITDA
մարժան` 39.4%: Ընդ որում, միայն բջջային կապի գծով օպերացիոն եկամուտը կազմել է
64 մլն.դոլար, իսկ ֆիքսված կապի գծով` 81 մլն.դոլար: 2013-ի վերջին «Beeline
Armenia» ընկերությունն ոնեցել է 694 հազար բաժանորդ, որոնց թիվը 3-րդ եռամսյակում
աճել է մինչև 751 հազար:
Նշենք,
որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ»
ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն
ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային
գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք
հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և
ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու
տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության
ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում,
Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում,
Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն.
ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: