ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը` աջակցություն խնդրելով ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված «ՄԻ-24» հայկական ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրը ճշտելու հարցում;
Պետհանձնաժողովի դիմումում, մասնավորապես, ընդգծվում է,
որ Ադրբեջանը, մշտական գնդակոծության տակ պահելով ուղղաթիռի ընկնելու վայրը,
հնարավորություն չի տալիս մոտենալ ուղղաթիռին
և պարզել անձնակազմի անդամների` Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազայանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը:
ԿԽՄԿ-ում իրենց հերթին ԱրմԻնֆո-ին հաղորդել են, որ իր
մանդատին համապատասխան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այդ հարցի շուրջ
երկխոսություն է հաստատել համապատասխան
կողմերի իշխանությունների հետ: Միջադեպի հանգամանքները և անձնակազմի անդամների
ճակատագիրը պարզելուց հետո ԿԽՄԿ իր առաքելության շրջանակում պատրաստ է ստանձնել
դիակները կամ ողջ մնացած անձանց համապատասխան կողմին հանձնմանն աջակցելու
պարտավորություն:
Հիշեցնենք,
որ նախօրեին ադրբեջանական ԶՈՒ խոցել են ՄԻ-24 հայկական ուղղաթիռը, որն ուսումնական
թռիչք էր իրականացնում: Ուղղաթիռում եղել է Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպա:
Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: