Սահմանադրական դատարանի շենքի առջև բողոքի բազմամարդ ակցիա է ընթանում ընդդեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը
իրադարձության վայրից, ՍԴ շենքի առջև
հավաքված քաղաքացիական ակտիվիստները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ԵԱՏՄ
Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը:
ԵԱՏՄ անդամակցության դեմ հանդես եկող ակտիվիստների
հետ միասին ՍԴ շենքի մոտ հավաքվել են խաղաղության պայմաններում բանակում զոհված
զինվորների ծնողներն ու հարազատները, ովքեր իրավապահ մարմիններին մեղադրում են
անգործության համար և պահանջում բանակում իրենց զավակների մահվան հանգամանքների
անաչառ բացահայտում:
Դեպի ՍԴ շենք են շարժում Ոստիկանության ջոկատներ,
որոնք փորձում են փակել ցուցարարների ճանապարհը: Ցուցարարների և ոստիկանների միջև
պարբերաբար ընդհարումներ են լինում: Իրավիճակը լարված է և շարունակում է թեժանալ:
Նշենք, որ
այսօր Սահմանադրական դատարանը պետք է քննրակի ԵԱՏՄ Հայաստանի անդամակցության
շուշրջ պայմանագրի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: