ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն
Զուրաբյանը լրագրողնեևրին որոշ մանրամասներ է ներկայարցել հանրապետական Սամվել
Ֆարմանյանի հետ երեկվա ծեծկռտոցի մասին:
Զուրաբյանի ասելով, շատ վատ է, որ հանրապետականը
միջադեպից անմիջապես հետո վազել է լրագրողների մոտ և երեկվա միջադեպը ներկայացրել
ճիշտ հակառակը: Նա նաև հայտարարել է, թե հանրությունը գիտե` ինչպես որակել
Ֆարմանյանի արարքը:
«Բայց ես հասկանում եմ նրա հոգեվիճակը, քանի որ նա
ստիպված էր փոքր-ինչ մոտիկից ծանոթանալ իմ ոտքին` անկախ իր կամքից: Ես օբյեկտիվ
մարդ եմ, և քանի որ ներկա եմ եղել միջադեպին, պետք է հաստատեմ, որ իմ ոտքը գերազանցել
անհրաժեշտ ինքնապաշտպանությունը: Ես դատապարտում եմ իմ ոտքի արարքը, և, քանի որ
այն ինձ խոստացել է այսուհետև նման ծայրահեղ միջոցների չդիմել, հուսով եմ, որ այն
երբեք այդ արարքը չի կրկնի: Եվ, քանի որ հասկանում եմ, որ իմ ողջ ասածը կարող է
օգտագործվել իմ ոտքի դեմ, թույլ տվեք սրանով թեման փակել», - նշել է ընդդիմադիր
գործիչը:
Մինչդեռ ավելի վաղ Ֆարմանյանը պատմել էր, որ իր և Զուրաբյանի
միջև վիճաբանությունն Ազգային ժողովում է վերաճել էր ծեծկռտոցի, քանի որ վերջինը
միջամտել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ իր
խոսակցությանը` իր հետ խոսելով ոչ պատշաճ տոնով: «Հենց այդ ժամանակ դաստիարակչական
նպատակով ես նրան ապտակեցի: Համոզված եմ, որ նման իրավիճակում ցանկացած հայ
տղամարդ այդպես կվարվեր», - հավաստիացրել էր Ֆարմանյանը: