Arminfo.info



Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Կարդալ ավելին





ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 08:39

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`550 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.9 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 554 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13 դրամ: 

>>>
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 08:36

Ռուսաստանի ռազմական ներկայությունն Աբխազիայում և Հարավային Օսիայում կրում է բավականին սահմանափակ բնույթ: Սակայն, Մոսկվան պարբերաբար մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում, նոր սպառազինություններով հագեցնելով Գյումրիի 102-րդ բազան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տարբեր մոտեցումների պատճառները:

Այդ տարբեր մոտեցումների պատճառներն ակնհայտ են: Աբխազիայում և Հարավային Օսիայում չկա իրանական գործոնը, իսկ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի`ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակցի անվտանգությունը պահանջում է հուսալի ապահովում: Մեծ Մերձավոր Արևելքի աստիճանաբար ապակայունացման ֆոնի ներքո նրա պրոբլեմները կարող են տարածվել նաև Հարավային Կովկասի սահմանակից երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա: Այդ տարբերակը հնարավոր է, եթե հաշվի առնենք քննարկումներն իրանական միջուկային պրոբլեմին ուժային լուծում տալու մասին, ընդ որում, ռազմական միջամտության, կամ էլ Իրանում իշխող ռեժիմը փոխելու նպատակով ներքաղաքական ապակայունացում և քաղաքացիական պատերազմ հրահրելու միջոցով: Ապակայուացման հնարավորությունը հսկայական է նաև Հարավային Կովկասի հարևանությամբ գտնվող արևելյան Թուրքիայում, որտեղ ապակայունացման պատճառներ կարող է դառնալ քրդական պրոբլմի այս կամ այն ձևով լուծումը, ինչպես նաև գոյություն ունեցող սահմանների վերաձևումը: Եթե Թուրքիային չհաջողվի դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից, ապա դա ավելի կսրի իրավիճակը: Եվ վերջապես, Ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը: Պահպանվող լարվածության պայմաններում հատկապես կարևոր է Հայաստանի հակահրթիռային և հակաօդային պաշտպանության հուսալի ապահովումը: Ակնհայտ է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում նման մասշտաբի սպառնալիքներ առայժմ չկան, իսկ նրանց անվտանգությունը կարելի է երաշխավորել ավելի սահմանափակ միջոցներով:

Վերջերս կտրուկ աճել են կարծիքներն այն մասին, որ լեռնային-ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անհրաժեշտ է վերացնել, ինչը պնդում են նաև Մինսկի խմբի 3 համանախագահ-երկրների ներկայացուցիչները: Արդյո՞ք դա միտում չէ, որը կանխորոշում է գործընթացի խաղաղ ելքը, և ինչպիսի՞ կանխատեսումներով կարող եք մեզ հետ կիսվել այդ առնչությամբ:

Ստատուս-քվոյից, հաստատ, բոլորն են հոգնել, ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունը: Դա չի նշանակում, որ համանախագահները կանցնեն այնպիսի ռադիկալ մեթոդների կիրառմանը, ինչը տեղի ունեցավ Կոսովոյում, և կթելադրեն պրոբլեմի լուծումն այն մեթոդներով, որոնք կիրառվեցին Սերբիայում: Կշարունակվի ներկայիս ՙփակ դիվանագիտությունը՚, իսկ օտարերկրյա ուղղակի միջամտության հեռանկարները դեռ չեն չկան, քանի որ ներկայիս փուլում դա հակասում է տարբեր ուժերի շահերին, եթե հաշվի առնենք, որ այդ շահերն էլ են հակասում միմյանց: Նման իրավիճակում բոլորի համար էլ իր կազմով հարմար խաղաղապահ կոնտինգենտ գտնելը բավականին դժվար է: Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության կողմերի համաձայնությամբ, կամ առանց դրա, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի կամ ազդեցիկ մյուս տերությունների զորքերը տեղակայելն անհնար է, գոնե առաջիկա պատմական հեռանկարում: Հայաստանի և Ադրբեջանի համար ներկայիս ստատուս-քվոն, իր բոլոր թերություններով հանդերձ, ավելի գերադասելի է, քան արտաքին ուժերի ուղղակի միջամտության տարբերակը, քանի որ այդ դեպքում երկու երկիրն էլ կդառնան արտաքին ուժերի պատանդը, որոնք կղեկավարեն, առաջին հերթին, սեփական շահերով: Մեծ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սերբիայի օրինակները, որտեղ պրոբլեմները լուծվեցին արտաքին գործոնի միջամտությամբ, վկայում են այն մասին, որ նման տարբերակը ոչ այնքան լուծում է հին պրոբլեմները, որքան նորերն է ստեղծում: Նման իրավիճակում պրոբլեմի լավագույն լուծումը կլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումները: Քանի դեռ այդ կոմպրոմիսը չկա, ղարաբաղյան հակամարտության գոտում կպահպանվի ներկայիս ստատուս-քվոն:

Կարելի՞ է ենթարել, որ հունիս 14-ին Իրանի նախագահի փոփոխությունից հետո, օրինակ, եթե նախագահ դեռնա Սայիդ Ջալիլը, կվերանա լարվածությունը Թեհրանի և Բաքվի միջև: Թե՞ այդ լարվածության պատճառներն ունեն ավելի խորը արմատներ:

Պատճառներն այս կամ այն ղեկավարների անձերի մեջ չէ, այլ նրանց վարած քաղաքականութան մեջ է: Հազիվ թե Իրանի նախագահական ընտրություններն արմատապես փոխեն Իրանի քաղաքականությունը ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև միջուկային ծրագրի նկատմամբ: Ադրբեջանա-իրանական լարվածությունն արդյունք է Բաքվի կողմից հակաիրանական կոալիցիային աջակցելուն, քանի որ այդ քաղաքականության շրջանակներում ակտիվորեն խաղարկվում է ՙՀարավային Ադրբեջանի՚ խաղաքարտը: Իրանի միջուկային պրոբլեմը գոյություն ունի, բայց այն ուժային ճանապարհով լուծելու փորձը լի է հսկայական սպառնալիքներով: Հետևաբար, նման պայմաններում Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների մոտալուտ նորմալանանն սպասելն անիմաստ է:

Թուրքիայում չհանդարտվող անկայունությունն իշխող կուսակցությանն ստիպում է հասարակությանն առաջարկել Գեզի այգու հարցով անցկացնել հանրաքվե: Արդյոՙք դա չի նշանակում, որ Էրդողանը համաձայն է հրաժարվել երկրի իսլամիզացման քաղաաքականությունից: Ինչո՞վ կարող է Թուրքիայի անկայունությունը սպառնալ տարածաշրջանին, և Ձեր կարծիքով, ո՞րն է իրադարձությունների զարգացման հավանական սցենարը:

Դա Էրդողանի նախկին քաղաքականությունից հրաժրվել չէ: Հազիվ թե այդ քաղաքականությունը կարելի է բնութագրել միայն որպես կոշտ իսլամիզացիա կամ ՙսողացող՚ իսլամիզացիա: Գոնե Եվրամիության շատ մայրաքաղաքների նման, Ստամբուլը և Անկարան շարունակում են պահպանել աշխարհիկ, այլ ոչ թե ունենալ իսլամացված տեսք: Էրդողանի քաղաքականությունը Թուրքիային մեծ հաջողություններ բերեց սոցիալ-տնտեսական զարգացման առումով, նա ունի բազմաթիվ կողմնակիցներ: Բաց շատ են նաև հակառակորդները, սկսած ռադիկալ իսլամի կողմնակիցներից, վերջացրած ներկայիս արևմտյան ժողորդավարության, մշակույթի և կենսակերպի կողմնակիցներով, իր բոլոր էկզոտիկ արտահայտություններով: Էրդողանը գտնվում է, այսպես ասած, այդ ամենի կենտրոնում, հետևաբար ամեն կողմից հարվածներ է ստանում, դրան էլ գումարած հարաբերությունները բանակի հետ, դժգոհությունները Սիրիայի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից և այլն: Բայց առայժմ նրան օգնում է այն, որ արտաքին ուժերը ¥ԱՄՆ, Ալ-Քաիդա և այլն¤ ակտիվորեն չեն միջամտում իրավիճակին և հակամարտությունը շարունակում է պահպանել իր ներթուրքական բնույթը: Դա Բարձրացնում է Էրդողանի իշխանությունը պահպանելու շանսերը, Գեզի պրոբլմի հետ կապված նրա մանյովրները, տարբեր ընդդիմադիրների հետ երկխոսությունները և այլն, կարող են արդյունավետ լինել լարվածության նվազեցման առումով: Առայժմ իրադարձությունների զարգացման նման տարբերակն ավելի հավանական է թվում, քան ներկայիս կառավարության տապալումը և ընդդիմադիրների հաղթանակը, կամ էլ թորքական բանակի հերթական հայտնվելը քաղաքական թատերաբեմում: Իսկ Թուրքիայում ապակայունացման զարգացման դեպքում Մեծ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կբարդանա, ինչը լի է հսկայական ցնցումներով:

>>>
Քաղաքական գործիչ. Հայաստանի ներքին իրավիճակը մոտենում է սոցիալական խռովության
 Հինգշաբթի, 13 Հունիսի 2013 17:28

Հայաստանի ներքին իրավիճակը մոտենում է սոցիալական խռովության, և երկրի իշխանությունները հնարավորինս նպաստում են դրան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր ՙՆոր ժամանակներ՚ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նրա ասելով, ընդդիմությունը շատ լավ հասկանում է իրավիճակի հետագա սրման անխուսափելիությունը` նույնիսկ առանց իր ակտիվ գործողությունների:

ՙԳործող վարչակազմի նկատմամբ ՙլավագույն՚ ընդդիմությունը վարչապետ Տիգրան Սարգսյանն է ու իր թիմը: Ոչ ոք այդպես սրընթաց երկիրն ու հասարակությանը չի տանում հետագա սրման, բողոքի և խռովության, ինչպես վարչապետը` իր անհամարժեք գործողություններով ու ելույթներով: Եթե հակիրճ պատմական էքսկուրս կատարենք, ապա կհիշենք, որ Կերենսկու իշխանությունը սասանվեց այն պահից, երբ նրա նախարարները սկսեցին ծիծաղել նրա երկար ճառերի վրա՚, - հայտարարել է նա:

Այսօր նույնպիսի իրավիճակ է մեզ մոտ, կարծում է Կարապետյանը: Նրա համոզմամբ, իշխանության ցանկացած ներկայացուցչի խոսքերին հումորով են վերաբերվում: Ոչ մի ողջախոհ մարդ չի հավատա տնտեսական աճի և կառավարման արդյունավետության մասին հեքիաթներին` բնակչության զանգվածային արտագաղքի և գների խելահեղ աճի ֆոնին: Նա ավելացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ ստիպված է լինելու կայացնել որոշակի, իր համար դժվար որոշումներ: Ձևացնելու, խաղի հնարավորությունները նրա համար աստիճանաբար սպառվում են:

>>>
Նավասարդ Կճոյանը հերքել է իր մասնակցությունը օֆշորային սկանդալին
 Հինգշաբթի, 13 Հունիսի 2013 17:27

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Այս մասին Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արարատյան Հայրապետական թեմի      մամուլի ծառայությունից:

ՙԱյսպես կոչված ՙօֆշարային սկանդալի՚ հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն` գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին: Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին: Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ.Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ՚,-ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից  Գլխավոր դատախազությանն ուղղվված հայտարարությունն արդեն փոխանցվել է ոստիկանությանը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարչապետը հայտարարություն էր ներկայացրել Hetq.am կայքում հրապարակված` ՙՈվ Փայլակ Հայրապետյանին զրկել է գույքից. օֆշորային եռյակ՚ հրապարակման կապակցությամբ: Ի դեպ, վարչապետը դատախազությանն է տրամադրել կայքում հրապարակված նյութի ֆոտո-պատճենը, խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հրապարակված նյութը: Միաժամանակ, վարչապետը հաղորդել էր, որ  ոչ Կիպրոսում, և ոչ էլ օֆշորային այլ գոտիներում ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի չի լիազորել իր անունից գրանցել որևէ կազմակերպություն: Համաձայն նշված հրապարակման, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և ալմաստի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը:

>>>
Դատարանը մերժել է հայցն ընդդեմ ՀՖՖ ղեկավարի
 Հինգշաբթի, 13 Հունիսի 2013 09:09

 Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ մերժել է ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի՝ հայցի վաղեմության հիմքով:

ՙՊահանջում ենք պատժել ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցածի բոլոր մեղավորներին՚ հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Ռուբեն Հայրապետյանի կողմից իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ըստ հայցվորի, Ռուբեն Հայրապետյանը Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում անվայելուչ վիրավորանք, զրպարտություն և սպառնալիք է հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ռ.Հայրապետյանը, մասնավորապես, Սանասարյանին անվանել է ՙճիճու, որը մինչեւ մահ վախենալու է իրենից՚:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 13 Հունիսի 2013 08:59

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,7 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,8 դրամ 1 ռուբլու դիմաց: 

>>>
ՀՀ վարչապետ. Ցանկացած անձ կարող է օֆշորային գոտում ստեղծել ընկերություն, չունենալով դրա համար թույլտվություն
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 15:45

Ցանկացած անձ կարող է օֆշորային գոտում ստեղծել ընկերություն, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունով, չունենալով դրա համար թույլտվություն: Նման օրինակները համաշխարհային պրակտիկայում բազմաթիվ են: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ ՀՀ վարչապետը օֆշորային գոտում բացել է ընկերություն, օգտագործելով Ամերիաբանկի 10 մլն.դոլարը:

Ինչպես նշել է վարչապետը, այս առիթով համապատասխան պարզաբանումներ արդեն տրվել են: ՙԵս երբեք և ոչ մի տեղ ընկերություններ չեմ ստեղծել և համապատասխան թույլտվություններ չեմ տվել՚,-ընդգծել է վարչապետը: ՙՎերջին 20 տարիներին իմ գործունեությունը կենտրոնացված է եղել ֆինանսական ոլորտում, և փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմներն սկսվեցին կիրառվել իմ անմիջական մասնակցությամբ: Դա ինձ հիմք է տալիս պնդելու, որ ես մի փոքր ծանոթ եմ այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են` օֆշորային գոտին և փողերի լվացումը: Ինչո՞ւմ են ինձ մեղադրում: Որ ես օֆշորային գոտում ստեղծել եմ ինչ-որ համակարգ, որպեսզի խլեմ հայ գործարարի բիզնեսը, կիրառելով սխեման, ինչի շնորհիվ, իբր, ինձ պետք է փոխհատուցեին ֆինանսական ռեսուրսներով: Ֆինանսական համակարգին տեղյակ ցանկացած անձ կհասկանա, որ տվյալ պարագայում խոսքը գնում է լիակատար անհեթեթությանմ մասին՚,-շարունակել է վարչապետը, հավելելով, որ այս պատմությունն ունի այլ նպատակներ և ուղղված է իրեն վարկաբեկելուն: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ խոսվում էր Իսպանիայում, Միջերկրական ծովի ափին գտնվող ինչ-որ տան մասին, իբր բանկերի փակման նպատակն այդ բանկերի սեփականատեր դառնալն էր: ՙՊարզվում է, որ ես հանդիսանում եմ նաև Նաիրիտի սեփականատերը՚,-նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Փաշինյանը, հղում կատարելով հայկական լրատվամիջոցների հրապարակումներին, նշել էր, որ Հայաստանի առևտրային բանկերից մեկից տարօրինակ կերպով անհետացել է 10 մլն.դոլար, որի մի մասը հետագայում վերադարձվել է բանկին, իսկ մյուս մասը կորել է: Ընդ որում, ըստ Փաշինյանի, այդ կասկածելի գործարքում նշվոմ է վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցում Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունները: Նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետի կողմից Գլխավոր դատախազությանն ուղարկված հայտարարությունն արդեն փոխանցվել է Ոստիկանությանը` ստուգումների նպատակով: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարչապետը հայտարարություն էր ներկայացրել Hetq.am կայքում հրապարակված` ՙՈվ Փայլակ Հայրապետյանին զրկել է գույքից.օֆշորային եռյակ՚ հրապարակման կապակցությամբ: Ի դեպ, վարչապետը դատախազությանն է տրամադրել կայքում հրապարակված նյութի ֆոտո-պատճենը, խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հրապարակված նյութը: Միաժամանակ, վարչապետը հաղորդել էր, որ  ոչ Կիպրոսում, և ոչ էլ օֆշորային այլ գոտիներում ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի չի լիազորել իր անունից գրանցել որևէ կազմակերպություն: Իսկ համաձայն նշված հրապարակման, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և ալմաստի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը:

>>>
Իսպանիան պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 15:42

 Իսպանիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի հղած նոտային, որի պատճառն իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցն էր:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Իսպանիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ նման այցերը մասնավոր նախաձեռնություն են և չեն ազդում հարցի վերաբերյալ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշման վրա: Հայտարարության մեջ նաև ասված է, որ Իսպանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ միաժամանակ ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքները: 

Նշենք, որ հունիսի 4-ին հանրահայտ երգչուհի Մոնսերատ Կաբալիեն այցելել էր Արցախի Հանրապետություն, ինչի կապակցությամբ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Իսպանիային, երգչուհուն հայտարարելով` ՙպերսոնա նոն գրատա՚ :

>>>
Հովհաննես Թումանյանի հեքիաթները քրեոլական հնչեղությամբ
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 15:41

 Հովհաննես Թումանյանի հեքիաթները կբեմարվեն քրեոլական հնչեղությամբ:

Նախաձեռնությունն սկսվել է այս տարի, երբ Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարեց Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Ֆրանսիայում գործող ՙՍաթէ-Աթղը՚ թատերական միությունը ցանկություն է հայտնել մասնակցելու այդ մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Բեմադրվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթները` ՙԱնխելքը մարդը՚, ՙՍուտասանը՚, ՙՄի կաթիլ մեղրը՚, ՙԲարեկենդանը՚« ՙԿիկոսի մահը՚, ՙՔաջ Նազարը՚: Այս մասին ասուլիսում հայտարարեց նախագծի պատասխանատու և ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ համագործակցության շրջանակներում հունիսի 15-ից հուլիսի 15-ը սույն բեմադրությունը ներկայացվելու է Հայաստանում:

Բեմադրության մեջ հանդես է գալիս ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին: ՙԵս Հովհաննես Թումանյանին բացահայտել եմ Սաթիի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Բացահայտելով Թումանյանին` հասկացա, որ նա մի արվեստագետ է, որը լայն մտահորիզոն է ունեցել ու համոզված եմ, որ երկրում էլ այդ հեքիաթները պատմելու լինենք, կհասկանան, որ համաշխարհային մեծության գործեր են՚,- ասաց Յաննիկ Լուին: Որպես կերպար, շատ է սիրում Քաջ-Նազարին:

Ծրագիրը կընթանա երկու փուլով. համագործակցություն հայաստանյան երկու պետական թատրոնների հետ` Երևան և Գորիս քաղաքներում և բեմադրության ցուցադրություն Սիսիան, Վարդենիս, Սևան, Գավառ, Վանաձոր և Գյումրի քաղաքներում:

Նախատեսվում է մեկ շաբաթյա համատեղ աշխատանք Գորիսի և Երևանի պետական թատրոնների հետ: Աշխատանքը կընթանա հետևյալ սկզբունքով. յուրաքանչյուր թատրոնի երեք դերասանների հետ կաշխատեն մեկ շաբաթ, որի արդյունքում կիրականացնեն Թումանյանի հեքիաթների համատեղ մի բեմադրություն, որն էլ կհանձնեն հանդիսատեսի դատին:

Ներկայացման մեջ հայերեն ժողովրդական երգերից զատ հնչում է նաև կարիբյան ազգային երգ երաժշտություն: Հեքիաթները եռալեզու են` ֆրանսերեն, հայերեն եվ քրեոլ /Կարիբյան կղզիների պետական լեզուն/:

>>>
ՙԵրևան ջուր՚ ՓԲԸ առաջարկում է գրեթե 5 տոկոսով նվազեցնել ջրամատակարարման սակագինը
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 15:39

 ՙԵրևան ջուր՚ ՓԲԸ առաջարկում է  ջրամատակարարման սակագինը նվազեցնել 1 խմ դիմաց ներկայիս 174.059 դրամից մինչև 166.044 դրամ` հաշվի առնելով ԱԱՀ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում:

ՙԵրևանջուր՚ ՓԲԸ հայտ է ներկայացրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը: Ընկերությունում նշել են, որ վարձակալության պայմանագրով մինչև 2016 թիվը ջրամատակարարման սակագինն ամեն տարի ենթակա է վերանայման և պետք է նվազի: Սակագինը հաշվարկելիս հաշվի են առնվում ինֆլյացիան, էլետրաէներգիայի գինը, արժույթի փոխարժեքի տատանումները և ջրի սպառման ծավալները: Առաջարկվող 1 խմ դիմաց 166.044 դրամ սակագինը միասնական է և ներառում է խմելու ջրի և ջրահեռացման սակագինը: 2012 թվականի հուլիսից Երևանում ջրի սակագինը նվազեցվել էր 0.006 դրամով:

Հիշեցնենք, որ 2006 թվականի հունիսի 1-ից  ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների կառավարումն իրականացնում է ՙԵրևան ջուր՚ ՓԲԸ-ն, որն ընդգրկված է Veolia Environnement ընկերությունների խմբում:

>>>
ՄՖԿ և ՎԶԵԲ պատվիրակությունները հունիսի 3-7 Հայաստանում էին՝ Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այցով:
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 13:23

ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը խրախուսում են և հետևում են, որ Լիդիանն ու Գեոթիմը կիրառեն ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշները Ամուլսարի ծրագրում:

>>>
Մրցակցի հարկի տակ 0-4 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով դանիացիներին` Հայաստանի հավաքականը Դանիայի մարզիչի կյանքում ամենավատ օրվա պատճառ է դարձել
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 09:55

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Դանիայի հավաքականի հետ Կոպենհագենի Փարքեն մարզադաշտում կայացած խաղի 27-րդ վայրկյանին Հայաստանի հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը Արազ Օզիլիսի փոխանցումից հետո սկիզբ դրեց դանիացիների ջախջախմանը 4:0 հաշվով:

Արդեն խաղի 15-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն գնդակը կպավ Դանիայի հավաքականի դարպասի ձողին: Այդուհանդերձ, 19-րդ րոպեին հաշիվը դարձավ 0-2: Տուգանային հրապարակի մատույցներից գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Արազ Օզբիլիսը` Վալերի Ալեքսանյանի երկար փոխանցումից: Երկրորդ կեսին (58-րդ րոպեին) Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը (82-րդ րոպեին) խփեցին 3-րդ և 4-րդ գոլերը` ջախջախիչ պարտության մատնելով դանիացիներին

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենն իր թիմի ջախջախիչ պարտությունը որակել է որպես իր կյանքի ամենավատ օրը: ՙԱռայժմ պարզ չէ, թե ինչու այդքան վատ խաղացինք, սակայն դա 100 տոկոսով իմ սխալն է: Մեր խաղում շատ բան այնպես չընթացավ, իսկ ֆուտբոլիստները չկարողացան ցուցադրել իրենց մակարդակը: Ես իրոք չեմ ցանկանում պարզաբանել այս ձախողումը: Դա, պարզապես, սարսափելի էր՚. հայտարարել է Օլսենը:
 
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին հայտարարել է, որ թիմը կխաղա բոլոր մնացած հանդիպումներում հաղթելու համար, ինչը հավաքականին հնարավորություն կընձեռի պայքարել խմբից դուրս գալու համար: ՙՄալթայի հետ խաղից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին ցանկանում ենք տեսնել միշտ: Այս արդյունքը պատահականություն չէր, քանի որ առաջին երկու գոլերից հետո դանիացիները գրոհի նետվեցին, և մենք  ստացանք ազատ տարածությւուն: Չափազանց կարևոր էր արագ գոլը, քանի որ դա մրցակցին ստիպեց առաջ նետվել: Ես չեմ հավատում պատահականությանը: Նույնիսկ Մալթայի հետ խաղի արդյունքը պատահականություն չէր: Այդ ամենում կա օրինաչափություն: Ինձ համար կարևոր է ոչ թե արդյունքը, այլ թիմի ոգին՚, - հայտարարել է Մինասյանը:
 
Վարդան Մինասյանի սաներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 6-ին Պրահայում` Չեխիայի հավաքականի հետ:

>>>
Չնայած Հանրապետության հրապարակի շուրջ աղմուկին` Երևանի քաղաքապետարանը մտադիր է վերակառուցել ևս 5 հրապարակ
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 09:53

Երևանի  քաղաքապետարանը  հայտարարել  է  Երևան քաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի  հրապարակների հայեցակարգային  նախագծի հանրապետական  ճարտարապետական  բաց  մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանում  գործող  անհատ  ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ,  ճարտարապետներից  և  հարակից  մասնագետներից  կազմված  ստեղծագործական  խմբեր  և  ճարտարապետական  ստեղծագործական   արվեստանոցներ: Հայտերն ընդունվում են հունիսի 10-ից մինչև նոյեմբերի 15 ներառյալ: Մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հրապարակի վերաբերյալ համապատասխանաբար ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված  երեք  լավագույնները  կպարգևատրվեն 1-ին տեղի համար՝  1մլն դրամով, 2-րդ տեղի համար՝ 500.000 դրամով, 3-րդ տեղի համար՝ 250.000 դրամով:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին քաղաքապետարանը համանման մրցույթ էր հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար, ինչն անմիջապես վրդովմունք էր հարուցել ճարտարապետների շրջանում: Նշվել է, որ այդ ծրագրերը վտանգ են ներկայացնում Հանրապետության հրապարակի ամբղջության պահպանման համար: Բացի այդ, կարծիքներ են հնչել, որ այդ մրցույթի անցկացումը, ԱԳՆ շենքի վաճառքը և հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղի կառուցման վերաբերյալ լուրերը մեկ շղթայի օղակներ են: Ճարտարապետները մտավախություն ունեն, որ մրցույթի արդյունքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կարող են վերին հարկեր կառուցվել:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 09:51

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 548 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,7 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Հայաստանի ազգային հերոսի մահվան օրը նախագահի նստավայրի առջև ընթացել է ՙԴուք ուրացել եք Մոնթեի արյունը՚ ակցիան
 Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013 09:50

Հունիսի 12-ին` ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-րդ տարելիցի օրը, մի խումբ քաղաքացիներ լուռ ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին մեծ, սև պաստառ, որի վրա գրված էր. ՙԴուք ուրացել եք Մոնթեի արյունը՚: Լուռ ակցիան շարունակվել է մեկ և կես ժամ: Ընդ որում ակցիայի մասնակիցներն այդպես էլ չեն պարզաբանել դրա էությունը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը: 1991 թվականի սեպտեմբերին նա մեկնել է Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993-ի հունիսի 12-ին Մարզիլի գյուղի մոտ: Թաղված է ՙԵռաբլուրում՚: Մոնթե Մելքոնյանը հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

>>>
Արդեն գնված է «Արմենիաե ֆիրմային գնացքի 344 տոմս
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:49

Ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող ՙԱրմենիա՚ ֆիրմային գնացքի 344 տոմս: Անցյալ տարվա հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2012 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս:

Իսկ հունիսի 15-ին մեկնող այս սեզոնի առաջին ՙԱրմենիա՚ ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս:
ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից  մինչև հոկտեմբերի 1-ը: Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազարը

>>>
Դեսպան. Իրանական կողմը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:42

 Իրանական կողմը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանդես գան համապատասխան դիմումով: Այդ մասին այսօր հայ լրագրողներին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Նրա ասելով, ԻԻՀ դեմ է հակամարտության ռազմական լուծմանը և ակնկալում է, որ խնդիրը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նա համոզված է, որ տարաձայնությունների հաղթահարման լավագույն ճանապարհը երկխոսությունն է հակամարտող կողմերի միջև:

>>>
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:40

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ահմեթ Դավութօղլուն Բաքվում քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը հաստատել են երկու երկրների փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերությունների շրջանակում:

Պաղեստինին առնիվող միջազգային դոնորական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Բաքու ժամանակ Դավութօղլուն ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր,  թե Թուրքիան պաշտպանում է ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը՚ և այսուհետև դիվանագիտական ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտությունը միջազգային նորմերի հիման վրա կարգավորելու համար:

>>>
ՙԱքիլլես՚. Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի ավտոճանապարհների վարչությունը ՙգործ՚ է ստեղծում Ճանապարհային ոստիկանության համար
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2013 11:38

Ելնելով Երևան-Երասխ ավտոմայրուղում երթևեկության նշանների տեղաբաշխման տրամաբանությունից` ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի ավտոճանապարհների վարչությունը դրանով իսկ, պարզապես,  լրացուցիչ ՙգործ՚ է ստեղծում Ճանապարհային ոստիկանության համար: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել  ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՙԱքիլլես՚ կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` մեկնաբանելով Երևան-Երասխ ավտոմայրուղում ստեղծված ոչ նորմալ իրավիճակը:

Վերջին ժամանակներս միջպետական նշանակության Երևան-Արտաշատ ավտոմայրուղու 30 կմ երկարությամբ Երևան-Երասխ հատվածում ՙճանապարհային աշխատանքների անցկացման՚ պատրվակով տառացիորեն շաղ են տրված նշաններ, որոնք երթևեկության արագությունը սահմանափակում են մինչև 50 կմ/ժ: Մինչ այդ թույլատրելի արագությունը կազմում էր միանգամայն ընդունելի և անվտանգ 90 կմ/խ: Այն վարրոդներին, ովքեր հանդգնում են անտեսել նշանները և երթևեկել թեկուզ 52 կմ/ժ արագությամբ, անմիջապես կանգնեցնում են և տուգանում հանդիպակաց գծում նրանց դարանակալած ճանապարհային ոստիկանները: Ճանապարհներին նման խեղկատակության դեմ վարորդների բոլոր փաստարկներին ի պատասխան իրավապահ ոստիկանները անբեկանելիորեն մատնանշում են նշանները, որոնց ներկը դեռ չի չորացել: Իրականում այդ տեղամասի ոչ մի հատվածում աշխատանք չի իրականացվում: Շինարարական տեխնիկան կանգնած է միայն երթևեկության երկու հանդիպակաց ուղիների բաժանարար գծի 2-3 կետում: Բուն աշխատանքները, ըստ էության, եթե անգամ իրականցվում են, ապա, բացառապես, այդ ուղու վրա, որը նախատեսվում է ընդլայնել:

ՙԵթե անմիջականորեն երթևեկելի մասում շինարարավերանորոգման աշխատանքներ չեն անցկացվում, առնվազն, անհասկանալի է այն տրամաբանությունը, որի համաձայն, այդ նշանները հայտնվում են: Ես անպայման իրավիճակը կպարզեմ Տրանսպորտի և կապի նախարարության ՙՀայաստանի ավտոճանապարհների վարչության տնօրեն Հենրիկ Քոչինյանից, քանի որ այդ իրադրությունն արդեն անցնում է բոլոր կարելի և անկարելի սահմանները: Դա, պարզապես, անթույլատրելի է և ոչ նորմալ՚, - նշել է իրավապաշտպանը:

Նշենք, որ ԱրմԻնֆոյի թղթակկցի հետ զրույցում մի ոստիկան, ում անունը չենք հիշատակի` իր իսկ շահերից ելնելով, հաղորդել է. ՙՄեզ էլ այնքան դուր չի գալիս այն, ինչ մեզ ստիպում են անել, սակայն, ինչ արած, աշխատանքը մնում է աշխատանք: Նրա ասելով, Ճանապարհային ոստիկանության շարքային աշխատակիցներն իրենք էլ հասկանում են, որ միջպետական մայրուղում երթևեկության թույլատրելի արագությունը մինչև 50 կմ/ժ սահմանափակելը օրը ցերեկով կողոպուտ է հիշեցնում, սակայն ոչինչ անել չեն կարող` ՙհրաման է արձակվել վերևից՚:

Նշենք նաև, որ հենց այսօր առավոտյան նույն Արտաշատ մուտք գործելիս հենց անորակ ասֆալտե ծածկույթի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ՙՎԱԶ՚ մակնիշի մարդատար ավտոմեքենան, ընկնելով ավտոմայրուղու կենտրոնում գոյացած վիթխարի ջրափոսը և կորցնելով կառավարումը, բախվել ճանապարհի վրա կառուցված կամրջի հենասյուներին: Դատելով շտապ օգնության երկու մեքենաների առկայությունից` տուժած մեքենայի ուղևորներին ու վարորդին, ակնհայտորեն, միայն վախով գլուխներն ազատել չի հաջողվել:

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում