ՙԵրևան ջուր՚ ՓԲԸ առաջարկում է ջրամատակարարման սակագինը նվազեցնել 1 խմ դիմաց ներկայիս 174.059 դրամից մինչև 166.044 դրամ` հաշվի առնելով ԱԱՀ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունում:
ՙԵրևանջուր՚ ՓԲԸ հայտ է ներկայացրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը: Ընկերությունում նշել են, որ վարձակալության պայմանագրով մինչև 2016 թիվը ջրամատակարարման սակագինն ամեն տարի ենթակա է վերանայման և պետք է նվազի: Սակագինը հաշվարկելիս հաշվի են առնվում ինֆլյացիան, էլետրաէներգիայի գինը, արժույթի փոխարժեքի տատանումները և ջրի սպառման ծավալները: Առաջարկվող 1 խմ դիմաց 166.044 դրամ սակագինը միասնական է և ներառում է խմելու ջրի և ջրահեռացման սակագինը: 2012 թվականի հուլիսից Երևանում ջրի սակագինը նվազեցվել էր 0.006 դրամով:
Հիշեցնենք, որ 2006 թվականի հունիսի 1-ից ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների կառավարումն իրականացնում է ՙԵրևան ջուր՚ ՓԲԸ-ն, որն ընդգրկված է Veolia Environnement ընկերությունների խմբում: