Հունիսի 12-ին` ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-րդ տարելիցի օրը, մի խումբ քաղաքացիներ լուռ ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին մեծ, սև պաստառ, որի վրա գրված էր. ՙԴուք ուրացել եք Մոնթեի արյունը՚: Լուռ ակցիան շարունակվել է մեկ և կես ժամ: Ընդ որում ակցիայի մասնակիցներն այդպես էլ չեն պարզաբանել դրա էությունը:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը: 1991 թվականի սեպտեմբերին նա մեկնել է Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993-ի հունիսի 12-ին Մարզիլի գյուղի մոտ: Թաղված է ՙԵռաբլուրում՚: Մոնթե Մելքոնյանը հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների: