Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Ահմեթ Դավութօղլուն Բաքվում քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կողմերը հաստատել են երկու երկրների փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերությունների շրջանակում:
Պաղեստինին առնիվող միջազգային դոնորական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Բաքու ժամանակ Դավութօղլուն ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր, թե Թուրքիան պաշտպանում է ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը՚ և այսուհետև դիվանագիտական ջանքեր կգործադրի ղարաբաղյան հակամարտությունը միջազգային նորմերի հիման վրա կարգավորելու համար: