Ռուսաստանի ռազմական ներկայությունն Աբխազիայում և Հարավային Օսիայում կրում է բավականին սահմանափակ բնույթ: Սակայն, Մոսկվան պարբերաբար մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում, նոր սպառազինություններով հագեցնելով Գյումրիի 102-րդ բազան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տարբեր մոտեցումների պատճառները:
Այդ տարբեր մոտեցումների պատճառներն ակնհայտ են: Աբխազիայում և Հարավային Օսիայում չկա իրանական գործոնը, իսկ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Հայաստանի`ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակցի անվտանգությունը պահանջում է հուսալի ապահովում: Մեծ Մերձավոր Արևելքի աստիճանաբար ապակայունացման ֆոնի ներքո նրա պրոբլեմները կարող են տարածվել նաև Հարավային Կովկասի սահմանակից երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա: Այդ տարբերակը հնարավոր է, եթե հաշվի առնենք քննարկումներն իրանական միջուկային պրոբլեմին ուժային լուծում տալու մասին, ընդ որում, ռազմական միջամտության, կամ էլ Իրանում իշխող ռեժիմը փոխելու նպատակով ներքաղաքական ապակայունացում և քաղաքացիական պատերազմ հրահրելու միջոցով: Ապակայուացման հնարավորությունը հսկայական է նաև Հարավային Կովկասի հարևանությամբ գտնվող արևելյան Թուրքիայում, որտեղ ապակայունացման պատճառներ կարող է դառնալ քրդական պրոբլմի այս կամ այն ձևով լուծումը, ինչպես նաև գոյություն ունեցող սահմանների վերաձևումը: Եթե Թուրքիային չհաջողվի դուրս գալ ներկայիս քաղաքական ճգնաժամից, ապա դա ավելի կսրի իրավիճակը: Եվ վերջապես, Ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը: Պահպանվող լարվածության պայմաններում հատկապես կարևոր է Հայաստանի հակահրթիռային և հակաօդային պաշտպանության հուսալի ապահովումը: Ակնհայտ է, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում նման մասշտաբի սպառնալիքներ առայժմ չկան, իսկ նրանց անվտանգությունը կարելի է երաշխավորել ավելի սահմանափակ միջոցներով:
Վերջերս կտրուկ աճել են կարծիքներն այն մասին, որ լեռնային-ղարաբաղյան հակամարտության ստատուս-քվոն անհրաժեշտ է վերացնել, ինչը պնդում են նաև Մինսկի խմբի 3 համանախագահ-երկրների ներկայացուցիչները: Արդյո՞ք դա միտում չէ, որը կանխորոշում է գործընթացի խաղաղ ելքը, և ինչպիսի՞ կանխատեսումներով կարող եք մեզ հետ կիսվել այդ առնչությամբ:
Ստատուս-քվոյից, հաստատ, բոլորն են հոգնել, ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունը: Դա չի նշանակում, որ համանախագահները կանցնեն այնպիսի ռադիկալ մեթոդների կիրառմանը, ինչը տեղի ունեցավ Կոսովոյում, և կթելադրեն պրոբլեմի լուծումն այն մեթոդներով, որոնք կիրառվեցին Սերբիայում: Կշարունակվի ներկայիս ՙփակ դիվանագիտությունը՚, իսկ օտարերկրյա ուղղակի միջամտության հեռանկարները դեռ չեն չկան, քանի որ ներկայիս փուլում դա հակասում է տարբեր ուժերի շահերին, եթե հաշվի առնենք, որ այդ շահերն էլ են հակասում միմյանց: Նման իրավիճակում բոլորի համար էլ իր կազմով հարմար խաղաղապահ կոնտինգենտ գտնելը բավականին դժվար է: Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության կողմերի համաձայնությամբ, կամ առանց դրա, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի կամ ազդեցիկ մյուս տերությունների զորքերը տեղակայելն անհնար է, գոնե առաջիկա պատմական հեռանկարում: Հայաստանի և Ադրբեջանի համար ներկայիս ստատուս-քվոն, իր բոլոր թերություններով հանդերձ, ավելի գերադասելի է, քան արտաքին ուժերի ուղղակի միջամտության տարբերակը, քանի որ այդ դեպքում երկու երկիրն էլ կդառնան արտաքին ուժերի պատանդը, որոնք կղեկավարեն, առաջին հերթին, սեփական շահերով: Մեծ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սերբիայի օրինակները, որտեղ պրոբլեմները լուծվեցին արտաքին գործոնի միջամտությամբ, վկայում են այն մասին, որ նման տարբերակը ոչ այնքան լուծում է հին պրոբլեմները, որքան նորերն է ստեղծում: Նման իրավիճակում պրոբլեմի լավագույն լուծումը կլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջումները: Քանի դեռ այդ կոմպրոմիսը չկա, ղարաբաղյան հակամարտության գոտում կպահպանվի ներկայիս ստատուս-քվոն:
Կարելի՞ է ենթարել, որ հունիս 14-ին Իրանի նախագահի փոփոխությունից հետո, օրինակ, եթե նախագահ դեռնա Սայիդ Ջալիլը, կվերանա լարվածությունը Թեհրանի և Բաքվի միջև: Թե՞ այդ լարվածության պատճառներն ունեն ավելի խորը արմատներ:
Պատճառներն այս կամ այն ղեկավարների անձերի մեջ չէ, այլ նրանց վարած քաղաքականութան մեջ է: Հազիվ թե Իրանի նախագահական ընտրություններն արմատապես փոխեն Իրանի քաղաքականությունը ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև միջուկային ծրագրի նկատմամբ: Ադրբեջանա-իրանական լարվածությունն արդյունք է Բաքվի կողմից հակաիրանական կոալիցիային աջակցելուն, քանի որ այդ քաղաքականության շրջանակներում ակտիվորեն խաղարկվում է ՙՀարավային Ադրբեջանի՚ խաղաքարտը: Իրանի միջուկային պրոբլեմը գոյություն ունի, բայց այն ուժային ճանապարհով լուծելու փորձը լի է հսկայական սպառնալիքներով: Հետևաբար, նման պայմաններում Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների մոտալուտ նորմալանանն սպասելն անիմաստ է:
Թուրքիայում չհանդարտվող անկայունությունն իշխող կուսակցությանն ստիպում է հասարակությանն առաջարկել Գեզի այգու հարցով անցկացնել հանրաքվե: Արդյոՙք դա չի նշանակում, որ Էրդողանը համաձայն է հրաժարվել երկրի իսլամիզացման քաղաաքականությունից: Ինչո՞վ կարող է Թուրքիայի անկայունությունը սպառնալ տարածաշրջանին, և Ձեր կարծիքով, ո՞րն է իրադարձությունների զարգացման հավանական սցենարը:
Դա Էրդողանի նախկին քաղաքականությունից հրաժրվել չէ: Հազիվ թե այդ քաղաքականությունը կարելի է բնութագրել միայն որպես կոշտ իսլամիզացիա կամ ՙսողացող՚ իսլամիզացիա: Գոնե Եվրամիության շատ մայրաքաղաքների նման, Ստամբուլը և Անկարան շարունակում են պահպանել աշխարհիկ, այլ ոչ թե ունենալ իսլամացված տեսք: Էրդողանի քաղաքականությունը Թուրքիային մեծ հաջողություններ բերեց սոցիալ-տնտեսական զարգացման առումով, նա ունի բազմաթիվ կողմնակիցներ: Բաց շատ են նաև հակառակորդները, սկսած ռադիկալ իսլամի կողմնակիցներից, վերջացրած ներկայիս արևմտյան ժողորդավարության, մշակույթի և կենսակերպի կողմնակիցներով, իր բոլոր էկզոտիկ արտահայտություններով: Էրդողանը գտնվում է, այսպես ասած, այդ ամենի կենտրոնում, հետևաբար ամեն կողմից հարվածներ է ստանում, դրան էլ գումարած հարաբերությունները բանակի հետ, դժգոհությունները Սիրիայի ներքին գործերին միջամտելու քաղաքականությունից և այլն: Բայց առայժմ նրան օգնում է այն, որ արտաքին ուժերը ¥ԱՄՆ, Ալ-Քաիդա և այլն¤ ակտիվորեն չեն միջամտում իրավիճակին և հակամարտությունը շարունակում է պահպանել իր ներթուրքական բնույթը: Դա Բարձրացնում է Էրդողանի իշխանությունը պահպանելու շանսերը, Գեզի պրոբլմի հետ կապված նրա մանյովրները, տարբեր ընդդիմադիրների հետ երկխոսությունները և այլն, կարող են արդյունավետ լինել լարվածության նվազեցման առումով: Առայժմ իրադարձությունների զարգացման նման տարբերակն ավելի հավանական է թվում, քան ներկայիս կառավարության տապալումը և ընդդիմադիրների հաղթանակը, կամ էլ թորքական բանակի հերթական հայտնվելը քաղաքական թատերաբեմում: Իսկ Թուրքիայում ապակայունացման զարգացման դեպքում Մեծ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կբարդանա, ինչը լի է հսկայական ցնցումներով: