Իրանական կողմը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանդես գան համապատասխան դիմումով: Այդ մասին այսօր հայ լրագրողներին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
Նրա ասելով, ԻԻՀ դեմ է հակամարտության ռազմական լուծմանը և ակնկալում է, որ խնդիրը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: Նա համոզված է, որ տարաձայնությունների հաղթահարման լավագույն ճանապարհը երկխոսությունն է հակամարտող կողմերի միջև: