ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը խրախուսում են և հետևում են, որ Լիդիանն ու Գեոթիմը կիրառեն ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշները Ամուլսարի ծրագրում:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) (Համաշխարհային բանկի մասնավոր ներդրումային ճյուղ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունները հունիսի 3-7
Հայաստանում էին՝ Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այցով:
ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը Լիդիան ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերից են, որի դուստր ձեռնարկությանը՝ Գեոթիմ ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագիրը:
Պատվիրակությունները կազմված էին ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական, հանքարդյունաբերական և ֆինանսական ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ ունեցան Լիդիանի և Գեոթիմի հետ, հանդիպեցին Հայաստանի կառավարության մի շարք անդամների հետ և այցելեցին Ամուլսար և շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ և Գորայք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք:
Նրանք ծանոթացան Լիդիանի և Գեոթիմի կողմից իրականացվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկեցին, “Էկվատորյան սկզբունքների” շրջանակներում գործող միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորում ստանալու համար անհրաժեշտ հետագա քայլերը:
“ՄՖԿ-ն հանքարդյունաբերության ոլորտում իր հաճախորդներին, ինչպիսին օրինակ Լիդիանն է, մեծ ուշադրությամբ է ընտրում: Ամենակարևոր սկզբունքը՝ բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին հետևելու ընկերության պատրաստակամությունն է: Մենք
պարբերաբար հետևում ենք դրան, ինչպես օրինակ անցյալ շաբաթ կատարած այցելության ընթացքում: Տպավորված ենք ծրագրի վաղ փուլից սկսած Գեոթիմի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերով: Այժմ մենք սպասում ենք ընկերության Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատմանը (ԲՍԱԳ), որը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին ծրագրի ռիսկերի և օգուտների շուրջ տեղեկացված քննարկում վարելու”, ասել է ՄՖԿ-ի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի ղեկավար Ռոբին Վայսմանը:
“ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հաճախորդների կողմից բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշների կիրառման ապահովմանը: Մեզ գոհացնում է, որ Լիդիանը և Գեոթիմը խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ և իրականացնում են լայնածավալ հետազոտություններ, պատրաստելով Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը: Բարձր ենք գնահատում անցյալ շաբաթ նրանց ընթացիկ ծրագրերին ծանոթանալու հնարավորությունը և մենք արժեքավոր տեղեկություններ ստացանք կառավարության և տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին, որպեսզի վստահ լինենք, որ այն համապատասխանում է մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականության պահանջներին և սպասում ենք լայնածավալ հանրային քննարկումներին, որոնք ընկերությունն ակնկալում է անցկացնել առաջիկա ամիսներին՝ ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո”, ասել է ՎԶԵԲ գլխավոր բնապահպանական խորհրդատու Ջեք Մոզինգոն:
Լիդիանը և Գեոթիմը հավատարիմ են ՄՖԿ- ի, ՎԶԵԲ-ի և “Էկվատորյան սկզբունքների” բոլոր բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու պատրաստակամությանը: Մենք նպատակ ունենք իրականացնելու օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր, որից տնտեսապես կշահեն երկիրն ու համայնքները, միաժամանակ հաստատելով բնապահպանական կառավարման բարձր չափանիշներ:
Գեոթիմի աջակցությունը Լեռնային հեծանվորդների ասոցիացիային
Հունիսի 9-ին, Լեռնային հեծանվորդների հայկական ասոցիացիան կազմակերպել էր առաջին Cross-country մրցույթը` աջակցելու Հայաստանում լեռնային հեծանվասպորտի զարգացմանը: Միջոցառումը նվիրվել էր Բնապահպանության համաշխարհային օրվան:
Գեոթիմը սիրով ընդունեց միջոցառումը հովանավորելու առաջարկը՝ որպես հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բնապահպանական կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառմանը հավատարիմ ընկերություն:
Ասոցիացիայի նախագահ Վահագն Լևոնյանը շնորհակալություն հայտնեց Գեոթիմին միջոցառմանը աջակցելու համար` ընդգծելով բնապահպանական պատասխանատվության կարևորությունը և նշեց, որ Գեոթիմը շարունակ ցուցադրում է իր հավատարմությունը բնապահպանական բարձր չափանիշներին և ուշադիր է բնապության պահպանության խնդիրների հանդեպ: