Իսպանիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի հղած նոտային, որի պատճառն իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցն էր:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Իսպանիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ նման այցերը մասնավոր նախաձեռնություն են և չեն ազդում հարցի վերաբերյալ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշման վրա: Հայտարարության մեջ նաև ասված է, որ Իսպանիան աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ միաժամանակ ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքները:
Նշենք, որ հունիսի 4-ին հանրահայտ երգչուհի Մոնսերատ Կաբալիեն այցելել էր Արցախի Հանրապետություն, ինչի կապակցությամբ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Իսպանիային, երգչուհուն հայտարարելով` ՙպերսոնա նոն գրատա՚ :