Arminfo.info



 Ուրբաթ, 14 Հունիսի 2013

Ստեփանյան Դավիթ

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր


Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկն օրերս հայտարարեց,
որ «Մոսկվան մշտապես կսկսի բարձրացնել գազի գները, որպեսզի Հայաստանն իրենից էլ
ավելի մեծ կախվածության մեջ հայտնվի»: Համաձա՞յն եք այս տեսակետին և ինչպիսի՞ն է
Հարավային Կովկասի միակ դաշնակցի՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության
վերաբերյալ Ձեր գնահատականը:


 Ցավոք, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին
կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից էլ բարձր: Հայաստանին դա
ավելի քիչ է վերաբերվում, այն կապված է Ադրբեջանի որոշ շրջանների կողմից Լեռնային
Ղարաբաղի պրոբլեմի ուժային լուծման ձգտումների հետ: Դրա ապազույցն է վերջերս ՌԴ
պաշռպանության նախարար Սերգեը Շոյգույի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի
Գերասիմովի այցելությունները Հայաստան, որոնց նպատակն էր ամրապնդել ռուսաստանյան
ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի համար Հայաստանի
նշանակությունը դժվար է գերագնահատել: Այժմ խոսքը չի գնում այն մասին, թե ինչպես
ուժեղացնել Երևանի կախվածությունը Մոսկվայից, խոչընդոտելով Հայաստանի
քաղաքականության արևմտյան ուղղությանը՝ ՆԱՏՕ-ի հետ միասին: Ավելի կարևոր է
Հարավային Կովկասում թույլ չտալ անկանխատեսելի հետևանքներով պատերազմներ: Ընդ
որում, դրա սկզբի համար բարենպաստ գործոն կարող է հանդիսանալ Իսրայելի կողմից իրանական
միջուկային և ռազմական օբյեկտներին իրականացված հիթիռային ռմբակոծությունը:
Իհարկե, Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Աբխազիայում և Հարավային
Օսիայում: Սակայն այնտեղ զորքերի տեղակայումը կրում է սահմանափակ բնույթ: Բազմաթիվ
պատճառներից ելնելով Մոսկվան հետաքրքրված չէ այնտեղ ստեղծել ռազմական բազաներ: Դա
սկզբունքայնորեն տարբերվում է Գյումրիի ռազմական բազայի հետ կապված իրավիճակից:


 Ըստ ոչպաշտոնական տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ռազմական բազա կտեղափոխվեն,
կամ արդեն տեղափոխվել են, «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռային և «Տորնադո-Գ» համազարկային
համալիրներ, որոնց հարվածի հասողությունը կազմում է 500 կմ: Ձեր կարծիքով,
ընդհանուր տարածաշրջանային լարվածության համատեքստում, ի՞նչ նպատակով կարող է
Հայաստան բերվել նման ռազմական տեխնիկան:


 Իրոք «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռային համալիրի հարվածի
հասողությունը կազմում է 500 կմ, բայց միայն մարտական որոշ սարքավորումների համար:
Ընդհուր առմամբ այդ համալիրն ունի հարվածի ավելի պակաս հասողություն: Իսկ  «Տորնադո-Գ» համազարկային համալիրների հարվածի
հասողությունը կազմում է մինչև 40 կմ: Այդ սպառազինությունների տեղակայումը
Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական ռազմական բազայում, եթե դա տեղի է ունեցել,
վկայում է Մոսկվայի անհանգստությունների մասին՝ կապված տարածաշրջանային
անվտանգության հետ: Ռուսաստանն ունի Հայաստանին ռազմական վտանգներից պաշտպանելու
պարտավորություն (Լեռնային Ղարաբաղի գծով Մոսկվան նման պարտավորություններ չունի):
Նշված սպառազինությունների ներկայությունը Հայաստանում կրում է ստաբիլիզացիոն
բնույթ, քանի որ դա Թուրքիային և Ադրբեջանին կզսպի Լեռնային Ղարաբաղի պրոբլեմն
ուժային ճանապարհով լուծելու փորձերից:


 Ձեր կարծիքով, ինչպիսի՞ միտումներ կան Հարավային Կովկասում ԱՄՆ և Եվրոպայի
ազդեցություններն ընդլայնելու ուղղությամբ: Ինչպիսի՞ սցենարներ կարող եք
ներկայացնել, Հայաստանի ինտեգրման վեկտորի ամենահնարավոր ուղղությունների
առնչությամբ:


 Գտնում եմ, որ Հարավային Կովկասը ներկայումս ԱՄՆ արտաքին
քաղաքականության առաջնահերթությունների մեջ չէ: Իհարկե, Վաշինգտոնում կցանկանային
թուլացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը: Բայց այնտեղ հասկանում են, որ ԱՄՆ
ազդեցության ընդլայնումը Հայաստանում պահանջում է, որպեսզի պրոբլեմին ներգրավվի
նաև Լեռնային Ղարաբաղը (հակառակ դեպքում ամերիկացիները չեն կարողանա էապես
ընդլայնել իրենց ազդեցությունը): Բայց դա կվատթարացնի հարաբերությունները ոչ միայն
Բաքվի այլ նաև Անկարայի հետ: Իսկ Վաշինգտոնը չի կարող դա թույլ տալ: Դրա համար էլ
ամերիկացիները Երևանի հետ իրական սերտացման չեն գնա: Դրա փոխարեն նրանք միայն
կստեղծեն հարաբերությունների ամրապնդման տպավորություն, Մոսկվայի վրա ճնշելու
նպատակով: Այսօր Եվրոպան դժվարին ֆինանսատնտեսական ճգնաժամ է ապրում, չունի
բավարար ֆինանսական միջոցներ այս տարածաշրջանի երկրներում ներդնելու համար: Բացի
այդ, գոյություն ունի նաև Վրաստանի զարգացման որոշակի անորոշությունը: Նման
պայմաններում Բրյուսելը կգրավի սպասողական դիրք: Նրան անհանգստացնում են ներքին
պրոբլեմները:


 Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայ-ռուսական հարաբերությունների
զարգացումն այլընտրանք չունի: Բայց ոչ նրա համար, որ դա շատ է ուզում Մոսկվան:
Դրան են մղում ծավալվող արտաքին քաղաքականության պայմանները:


 Վերջին տարիներին, նույնիսկ ամիսներին, ռուս-ադրբեջանական
հարաբերությունների մեջ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, ինչպես, օրինակ,
ռուսների հեռանալը Գաբալայից, մեղմ ասած, որոնք վկայում են այդ
հարաբերություններում զարգացման խթանիչների բացակայության մասին: Ինչպիսի՞
միտումներ եք տեսնում Դուք Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում այսօր:


 Ենթադրում եմ, որ մինչև Ադրբեջանի նախագահական
ընտրությունները ռուս-ադրբեջանական հարաբերություններում բարելավումներ չեն լինի:
Երկկողմ հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ են բարձր մակարդակով
հանդիպումներ: Միայն նման հանդիպումների միջոցով կարելի է լուծել հետևյալ հարցերի
շուրջ կուտակված ողջ լարվածությունը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի
ուժային լուծումը, իսրայելական սպառազինությունների գնումը և այդ երկրի հատուկ
ծառայությունների ավելի խորը ներթափանցումն Ադրբեջանում, Իրանի հետ
հարաբերութոյւնների կտրուկ վատթարացումը, ռուսական կողմից ադրբեջանական սփյուռքի
այլընտրանքային կազմակերպություններին աջակցելը, ադրբեջանական նավթի գնումների
դադարեցումը և այլն: Սակայն, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում առայժմ
չի նախատեսվում:


 Իրանի դժգոհությունն Ադրբեջանի պետության աշխարհիկ բնույթից՝
էլ ավելի է բարդացնում առանց այն էլ սրված հրաբերությունները Բաքվի և Թեհրանի
միջև: Ձեր կարծիքով, առաջիկայում ինչպիսի՞ միտումներ կլինեն այդ
հարաբերություններում:


 Հունիսի 14-ին Իրանոմ տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Առաջին տուրում որևէ թեկնածու, հավանաբար, չի հաղթի, կպահանջվի երկրորդ տուր:
Հնարավոր է, որ հաղթի Սայիդ Ջալիլին`ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի
քարտուղարը: Դա կարող է լինել նաև մեկ այլ թեկնածու: Ցանկացած պարագայում,
ներկայիս նախագահ Մահմուդ Ախմադինիժադի ազդեցությունը կհասցվի նվազագույնի: Դա
բարենպաստ պայմաններ կստեղծի երկկողմ հարաբերություների բարելավման ուղղությամբ,
բայց, միայն Իլհամ Ալիևի սպասվող հաղթանակից հետո: 


Որո՞նք են Թուրքիայի ներքին անկայունության խորքային
պատճառները: Ինչո՞վ կարող է դա սպառնալ տարածաշրջանին, և որո՞նք են այդ
զարգացումների ամենահավանական սցենարները:


 Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը թույլ է տվել երկու լուրջ
սխալ`ընտրելով երկրի իսլամիզացիայի արագացված ուղղություն, ինչպես նաև սկսելով
ակտիվորեն խառնվել Սիրիայի ներքին հակամարտությանը: Առաջինով պահանջվեց
զինվորականներին դուրս մղել իշխանական իրական լծակներից, ինչը նրան էապես զրկեց
երկրի ներսում ունեցած հենարանից, չնայած`անձնական իշխանությունն ամրապնդեց:
Երկրորդով նա վատացրեց հարաբերությունները ոչ միայն ընդդիմության, այլ նաև տեղական
բնակչության լայն շրջանների հետ, որոնք դժգոհ էին երկրում օտարերկրյա զինյալների
տեղաբաշխումից: Պրոբլեմն ավելի խորացավ թուրքական քրդերի իրավունքնրի
ընդլայնումով, որոնց շատերը դիտում են որպես պոտենցիալ ահաբեկիչների: Ամենայն
հավանականությամբ, առաջիկայում իրավիճակը երկրում կբարելավվի: Իսկ այդ ամենը
ներքին և արտաքին քաղաքականություն իրականացնելիս Էրդողանին կդարձնի ավելի զգույշ:


Հաշվի առնելով վերջին բանավեճերը ՄԱԿ-ի Անվտանգության
խորհրդում, ինչպես նաև Իրանի և Իսրայելի արձագանքները, հնարավո՞ր է, որ սիրիական
հակամարտությունն աստիճանաբար դուրս է գալիս նոր հարթություն: Ձեր կարծիքով,
առաջիկայում ինչպիսի՞ իմպուլսների կարող ենք սպասել Սիրիայի իրադարձությունների հետ
կապված:


 Ներկայումս սիրիական պրոբլեմը գտնվում է խորը փակուղում:
Ընդդիմությունը բոլորովին էլ արտակարգ միատեսակ չէ և բաժան-բաժան է. Ընդ որում, ֆինանսական
միջոցներ և զենք է ստանում այնպիսի պետություններից, որոնք Սիրիայի նկատմամբ ունեն
տարբեր, երբեմն էլ անհամատեղելի ազգային շահեր: Նման պայմաններում շատ բարդ է
առաջընթաց ակնկալել գոյություն ունեցող  պրոբլեմի լուծման հարցում: Իսկ բանը ոչ միայն
Սաուդյան Արաբիայի և Քատարի ապակառուցողական դիրքորոշման, այլ նաև Արևմուտքի
երկակի քաղաքականության մեջ է, որը խոսքերով երկխոսության կոչեր է անում, իսկ
իրականում պատրաստվում է ռազմական միջամտության, փնտրելով ամենատարբեր և հորինված
պատրվակները: Դրանցից մեկն էլ սիրիական բանակի կողմից տեղական բնակչույթան նկատմմբ
քիմիական զենքի կիրառումն էր: Տիրապետելով տեղեկատվական բոլոր ռեսուրսներին,
Արևմուտքը և նրա գործընկերները, ի դեմս արաբական միապետների, բավականին
հեշտությամբ կարող են ստեղծել ռազմական միջամտության  ֆոն: Բայց ԱՄՆ առայժմ դա այնքան էլ չեն
ցանկանում, իսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ռեսուրսներն այնքան էլ բավարար չեն:
Թուրքիան նույնպես դրա ժամանակը չունի: Դժվար է ակնկալել, որ Ժնևի առաջիկա
կոնֆերանսը հաջողության կունենա: Եթե Իրանին չհրավիրեն, կամ հրավիրելով
մեկուսացնեն իրական որոշումներ կայացնելուց, ապա հազիվ թե հաջողվի որևէ որոշում
համաձայնեցնել: Այսօր հատկապես Իրանն է ապահովում Սիրիայի ներկայիս իշխանության
կայունությունը Դամասկոսում: Այդ մասին է վկայում նաև 4 մլրդ.դոլարի օգնությունը:
Նման օգնություն Ասադին ոչ մեկը չեր ցուցաբերել: Հավանաբար առաջիկայում սիրիական
բանակը որոշակի հաջողություններ կունենա: Բարենպաստ պայմանների դեպքում գուցե
հաջողվի վերականգնել լիակատար հսկողություհնը Հալեպի վրա, և զգալի չափերով ապաշրջափակել
իրանա*սիրիական սահմանը, որտեղով անցնում է հիմնական օգնությունը Դամասկոսին: Սակայն,
հազիվ թե հաջողվի ամբողջությամբ ճնշել զինված ընդդիմությանը: Ստիպված կլինեն փորձել
կրկին ընդդիմությանը հրավիրել երկխոսության, ընդ որում, հնարավոր է, որ Դամասկոսի
համար ավելի բարենպաստ պայմաններով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist
Alen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA electionsAlen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA elections
US Ambassador to Azerbaijan visits occupied ShushiUS Ambassador to Azerbaijan visits occupied Shushi
ANCA supports Tavush for the Motherland movement ANCA supports Tavush for the Motherland movement 
YPC Honorary President on on mass media self-regulation YPC Honorary President on on mass media self-regulation 
Armenia`s premier not to attend Russian president`s inauguration Armenia`s premier not to attend Russian president`s inauguration 
UN Assistant Secretary-General on visit to Armenia UN Assistant Secretary-General on visit to Armenia 
Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan Procession led by priest Bagrat Galstanyan to head for Yerevan 
Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 Armenian, Azerbaijani FMs to meet in Almaty on May 10 
Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure Without Armenian history and culture, existence is meaningless -  cultural figure 
Armenian serviceman injured during mine clearance in Kirants Armenian serviceman injured during mine clearance in Kirants 
Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024Unified ticket system for travel on public transport to be introduced  by end of 2024
Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert Azerbaijanis destroyed Pantheon of Heroes of Stepanakert 
Most powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  MinisterMost powerful strategic positions in Tavush are being surrendered;  Constitution`s foundations are being undermined:  Former Justice  Minister
RA MoD refutes information spread by Armenian social networksRA MoD refutes information spread by Armenian social networks
ANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribesANCA calls on US House of Rep  to expel Henry Cuellar over accepting  $598,000 in Azerbaijani bribes
Anahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of TavushAnahit Manasyan still does not know how legal it is to restrict  rights to freedom of movement in border village of Tavush
The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationThe Power of One Dram to the Road of Life Charitable Organization
Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership Zakharova: Armenia has not taken any new steps regarding CSTO  membership 
5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office5 criminal proceedings were initiated on facts of torture in Armenia  in 2023 - Prosecutor General`s Office
Vassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFIVassilis Maragos: Armenia`s media field continues to remain  polarized, despite positive trends in WPFI
EAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalismEAFJD: Constant concessions cannot stop Azerbaijani maximalism
US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty US reaffirms support for Armenia`s territorial integrity and  sovereignty 
Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS Armenia`s Prosecutor`s Office sends application to prosecute  Pashinyan to NSS 
Rights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - StatementRights and safety of Tavush population should be considered in border  delimitation and demarcation process - Statement
Armenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against ArmeniaArmenia`s Prosecutor`s Office initiates two criminal proceedings over  Azerbaijan`s aggression against Armenia
Poll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be importantPoll: overwhelming majority of respondents in Armenia consider  celebrations dedicated to victory in WWII to be important
Armenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without bordersArmenia`s legal framework does not sufficiently protect freedom of  press - Reporters without borders
Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll Armenian Genocide commemoration must be enshrined in Constitution -  poll 
Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll Most of respondents in Armenia not ready to co-exist with  Azerbaijanis- poll 
Ardshinbank CJSC has announced about the launch of a new  refinancing business loanArdshinbank CJSC has announced about the launch of a new refinancing business loan
No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker No manifestations of apocalypse in law-enforcers` actions - NA  vice-speaker 
Georgia turns down US invite for official visit over `pre-condition`Georgia turns down US invite for official visit over `pre-condition`
 Transitional dictatorship in Armenia - opposition MP Transitional dictatorship in Armenia - opposition MP
Not a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  HovhannisyanNot a single door in Armenia can be closed to a clergyman - Vahe  Hovhannisyan
FMs of Armenia, Ukraine discuss current situation in regionFMs of Armenia, Ukraine discuss current situation in region
Armenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in WashingtonArmenian parliamentarians meet with Co-chair of Congressional  Armenian Issues Caucus in Washington
WFP sees need to change format of assistance provided to Artsakh refugeesWFP sees need to change format of assistance provided to Artsakh refugees
Parliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meetingParliament`s opposition factions invite foreign diplomats to closed  meeting
Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be Tatoyan: over 96% of respondents in Azerbaijan consider Armenia`s  Yerevan, Syunik and Sevan to be "Azerbaijani lands"
Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation Leader of Kamq movement: We have one task - Pashinyan`s resignation 
Actions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientistActions of authorities pose threat to Armenia`s stability and future  - political scientist
Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense Judge`s illegal actions proof of overt political persecution -  ex-minister of defense 
Police actions in Kirants criminal - clergyman  Police actions in Kirants criminal - clergyman  
Struggle continues despite repressions - Suren PetrosyanStruggle continues despite repressions - Suren Petrosyan
Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior Reports on alleged beating of residents detained in Kirants false -  Ministry of Interior 
Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP Developments on Armenia`s borders result of concessive policy -  opposition MP 
U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers U.S. Government watchdog group adds Azerbaijan to list of world`s   worst religious freedom abusers 
Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation Armenia`s premier on basis for Armenia-Azerbaijan border delimitation 
"Tavush for the Motherland" movement calls on citizens to continue  acts of disobedience
Armenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MPArmenian authorities` actions in Kirants to have grave consequences -  opposition MP
Armenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  processArmenia`s premier expounds on Armenia-Azerbaijan border delimitation  process
$250mln package proposed for Armenian$250mln package proposed for Armenian
Police forces block roads leading to village of Kirants, bordering  AzerbaijanPolice forces block roads leading to village of Kirants, bordering  Azerbaijan
Armenia, NATO discussing prospects for expanding cooperationArmenia, NATO discussing prospects for expanding cooperation