Arminfo.info



Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Կարդալ ավելին





Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի Հանրապետության հրապարակի վերակառուցմանը
 Ուրբաթ, 31 Մայիսի 2013 07:18

 Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ:

Ինչպես նշվում է քաղաքապետարանի կայքում զետեղված հայտարարության մեջ,  Հանրապետության հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իսկ հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էապես աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության պայմանները: Նշվում են համաքաղաքային միջոցառումների իրականացման ժամանակ որոշակի դժվարությունները զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում: Քաղաքապետարանը խոստանում է
մրցույթի արդյունքների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության արժանացնել հատկապես այն առաջարկությունները, որոնք հիմնավորված կլինեն մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական առկա իրադրության համակողմանի վերլուծությամբ և այդ համատեքստում առավել հիմնավոր լուծումներ կառաջադրեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման, ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման, ճարտարապետական միասնականության ապահովման խնդիրներում:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ: Մրցութային աշխատանքների սկիզբը սահմանվում է 2013 թվականի մայիսի 29-ը, իսկ ավարտը՝ 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային առաջարկությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2013 թվականի օգոստոսի 29-ը: Մրցութային հանձնաժողովը գլխավորում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մրցույթի արդյունքներով ընտրված երեք լավագույն աշխատանքները կպարգևատրվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներով, յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար 1 մլն դրամական պարգևով: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ ուշադրության արժանացած ևս երեք աշխատանքներ կարող են ստանալ խրախուսական մրցանակներ, յուրաքանչյուրը՝ 500 հազար դրամական պարգևով:

>>>
Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել
 Ուրբաթ, 31 Մայիսի 2013 04:45

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները առաջվանը չեն, իսկ գազի գնի թանկացումը հետևանք է այդ հարաբերություններում արձանագրված փոփոխության: Ի՞նչքանով է Ձեր կարծիքով այն համապատասխանում իրականությանը: 

>>>
EBRD ինովացիոն ֆորումը շրջանցեց Հայաստանի ինովացիոն ամբիցիաները
 Ուրբաթ, 31 Մայիսի 2013 04:33

 Մակեդոնիան, Ղազախստանը, Լիտվան, Սերբիան, Ուկրաինան, Թուրքիան և Իսրայելը, ահա այն երկրների ոչ ամբողջական ցանկը, որոնց տնտեսությունների ինովացիոն զարգացման պրոբլեմները հայտնվեցին մայիսի 10-11-ը Ստամբուլում կայացած միջազգային գործարար ֆորումում, որը տեղի էր ունենում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հերթական տարեկան ժողովի շրջանակներում:

Ցավոք, ֆորումի ընթացքում ոչ մի խոսք չլսվեց Հայաստանի ու նրա ինովացիոն ամբիցիաների մասին, որն այնքան հաճախ էր իրեն դիրրքավորում որպես ինովացիոն ուղի ընտրած երկիր: Հավանաբար այդ դիրքավորումը դեռ ի վիճակի չի դուրս գալ երկրի սահմաններից, չնայած, ինչպես հայտնի է, հատկապես այս ոլորտն է, ի տարբերություն հանքահումքային արդյունաբերության, որ ոչ մի կերպ կապված չէ տրանսպորտային ծախսերի հետ, ինչպես նաև կախված չէ գոյատևման կիսաշրջափակված կոմունիկացիոն պայմաններից: Սակայն, հավանաբար, բանը նրանում է, որ օտարերկրյա ներդրումային հանրությունը դեռ հակված չէ հավատալ մեր երկրի` այլընտրանք չունեցող ինովացիոն ուղու վերաբերյալ պաթոսային խոսքերին, իսկ այդ խոստումը շարունակում է ծառայել որպես ներքին սպառման միջոց:

Կարծում եմ, գործարար ֆորումի դահլիճում նստածներին, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ լսել Արևելյան Եվրոպայի երկրների լավագույն փորձագետներին ու տնտեսական բլոկների ղեկավարներին, նրանց ինովացիոն զարգացման պրոբլեմների, մարտահրավերների և ձեռքբերումների մասին: Իսկ մեր այդ ամբիցիաներում մենք, ինչպես երևում է, այնքան էլ օրիգինալ չենք, և ավելի հաճախ, ի տարբերություն մեր գործընկերների, ցանկալին ներկայացնում ենք որպես իրողություն:

Հետաքրքիր է, որ Արևելյան Եվրոպայի ինովացիոն երկարատև զարգացումների վերաբերյալ խոսակցություններում հատկապես Իսրայելը դարձավ յուրովի բենչմարկետ, չնայած, որ գտնվում է Եվրոպայից սահմաններից հեռու: Իսրայելի փորձին հղումներ էին կատարում բանավեճերի շատ մասնակիցներ: Անգամ հնչեցվեցին InterIsrael ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ֆասբերգի խոսքերը. ՙՄենք աղոթում ենք Աստծուն, որպեսզի Իսրայելում երբեք չգընվի ոչ նավթ, ոչ գազ, ոչ էլ այլ օգտակար հանածոներ, քանի որ դժվար է, շատ դժվար է դիմակայել հումքային տնտեսություն ունեցող երկրի վերածվելու գայթակղությանը` ոչ զարգացած ենթակառույցներով ու դրանից բխող բազմաթիվ պրոբլեմներով՚: Այս խոսքերը հնչեցին որպես գլխավոր և կարևոր զգուշացում, այն գործընկերներին ու կառավարություններին, որոնք, քողարկվելով մոդայիկ ՙինովացիոն՚ ռիտորիկայով, ամեն օր վախով հետևում են ածխաջրերի, պղնձի և հումքային այլ ռեսուրսների համաշխարհային գներին: Ցավոք, դրանց շարքում շարունակում է մնալ նաև մեր երկիրը, ունենալով տնտեսական աճի ընդամենը երկու հիմանական աղբյուր` պղնձի խտանյութը և սփյուռքից ստացվող տրանսֆերտները:

Որքան էլ տարօրինակ է թվում, բայց Թուրքիայում էլ են լավ հասկանում այս ամենը: Համաձայն այդ երկրի պաշտոնական տվյալների, միայն գերարագ ինտերնետի զարգացմանը պետությունն իր բյուջեից տարեկան հատկացնում է մինչև 1 մլրդ.դոլար, չհաշված ներդրողների միջոցները: Ըստ ՙTurkTelecomGroup՚ ղեկավար Խակամա Կանաֆանիի, ոլորտի զարգացումը կախված է ոչ միայն այն բանից, թե ինչ թվով մարդիկ են օգտվում ինտերնետից, այլ նրանից, թե ինչ արդյունավետությամբ է երկիրը ներդրվում գիտատեխնիկական և ինժեներական զարգացումներին, ու ինչ միջավայր է ի վիճակի ստեղծել պետությունը, որպեսզի արժանապատիվ տեղ զբաղեցնի միջազգային ինովացիոն համակարգի արժեքների շղթայում: Ինչպես հայտնի է, հատկապես Իսրայելին է հաջողվել այս ոլորտում հասնել առանձնահատուկ հաջողությունների, և ի տարբերություն շատ երկրների, իսրայելական ՏՏ ընկերություններն այս ոլորտում հանդես են գալիս ոչ թե որպես աուտսորսինգային, այլ որպես ՙտոլինգային՚ երկիր, ոչ թե Հայաստանի նման, որն օտար ընկերությունների մանր պատվերներն է կատարում, այլ հակառակը, որպես ՙմոդա թելադրող՚: Այստեղ աշխատում է շատ արդյունավետ մի համակարգ, որի համաձայն իսրայելական ընկերությունները, պետության օգնությամբ, բազմաթիվ երկրներում հազարավոր մասնաճյուղեր են ստեղծում, դրանով իսկ գլոբալացնելով իրենց ՏՏ ոլորտը, միաժամանակ քաջ գիտակցելով, որ աուտսորսինգային ծառայությունները տնտեսական առումով անշնորհակալ գործ է, քանի որ խիստ սահմանափակ է ու անհեռանկար: Այո, ֆորումի մասնակիցները խոսեցին, որ տնտեսության զարգացման գործում պետություն-մասնավոր հատված գործընկերությունը չունի իր այլընտրանքը, բայց, միայն տեխնոպարկ ստեղծելով սահմանափակվել չի կարելի: Օրենսդիր ամբողջ միջավայրը, ինչպես նաև պետության բոլոր կարգավորող ֆունկցիաները պետք է ուղղված լինեն ինովացիաների համար առավելագույն բարենպաստ միջավայր ստեղծելուն, և այստեղ ֆրագմենտար մոտեցումն անընդունելի է, իսկ վերջին հաշվով` անօգուտ: Եվ հատկապես այնտեղ, որտեղ ֆրագմենտարությունն ու համակարգվածության բացակայությունն են հանդես գալիս որպես գլոբալ մոտեցումներ, իսկույն վրա հասնում ամենաանուղղելին` մասնագետների արտահոսքը, մասնավորապես, Արևելյան Եվրոպայի երկրներից դեպի Արևմուտք: Լավագույն կադրերը, գիտելիքներ և հմտություններ ստանալով աուտսորսինգային ընկերություններում, վերջին հաշվով հավաքում են ճամպրուկներն ու հեռանում օտար երկրներ, կյանքի որակը բարձրացնելու բնական ձգտումներով, ինչպես նաև մասնագիտական հետագա աճ ապահովելու ակնկալիքներով: Իսկ չէ՞ որ նրանցից շատերն ի վիճակի էին իրենց ընկերություններն ստեղծել նաև հայրենիքում: Հետևաբար, այն երկրները, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում ոչ միայն ինովացիոն, այլ վենչուրային տնտեսության զարգացմանը, վերջին հաշվով` շահում են: Ընդ որում, տվյալ պարագայում միջազգային դոնորների վրա հույս դնելն էլ է անիմաստ դառնում: Ինչպես ֆորումում բացահայտորեն հայտարարեցին EBRD ներկայացուցիչները, վենչուրային, բարձր ռիսկային նախագծերի ֆինանսավորումը միջազգային ֆինանսական դոնորների բաժնետերերի կողմից, մեղմ ասած, չի ողջունվում, չնայած բոլորն են հասկանում դրա բարձր նշանակությունն Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական զարգացման համար:

Բայց եթե ինովացիոն տնտեսությունը մեր, պայմանականորեն ասած, հետճգնաժամային փուլում, կայուն տնտեսական աճ ապահովելու միակ հույսն է, ապա ինչպես համատեղել երկու, առաջին հայացքից, անհամատեղելի գործոնները` աճի ապահովման ռեսուրսային ծախսերը և ֆինանսական միջոցների կոշտ տնտեսման ռեժիմը: Ժամանակակից հետճգնաժամային տնտեսության այս պարադիգմային ֆորումի մասնակիցները նվիրեցին ոչ պակաս հետաքրքիր բանավեճեր: Պարզվեց, ինչպես ասում են անգլիացիները, այստեղ էլ ՙանհնարին ոչինչ չկա՚: Հարկավոր է սկսել ամենափոքրից, բառիս բուն իմաստով, այսինքն, փոքր ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ ռեժիմ ստեղծելուց, չճնշել հարկերով ու մաքսերով, տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար ապահովել հավասար, մրցունակ միջավայր, այսինքն, անել ճիշտ հակառակը, այն, ինչ առկա է, այլ ոչ թե խոսքերով, ինչն այսօր արվում է Հայաստանում կամ Ռուսաստանում, չնայած, որ վերջինս, ի տարբերոթյուն մեզ, առայժմ սահուն կերպով ՙլողում է՚ իր հսկայական տարածքի ու նավթի նկատմամբ անվերջանալի պահանջարկի հաշվին: Ճիշտ է, բանավեճին ներկա եվրոպական պաշտոնյաներն այս հարցում էլ ձեռնպահ չմնացին քաղաքական խորհուրդներից, արևելաեվրոպացի ՙմանուկներին՚ խորհուրդ տալով ավելի արագ կողմնորոշել իրենց արտաքին քաղաքական օրակարգերը` ԵՄ միանալու կապակցությամբ, կարծես թե մեր աչքերի առջև չեն Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, ինչպես նաև Իսլանդիայի օրինակները: Բայց, այնուամենայնիվ, բիզնեսի եվրոպական ստանդարտները, եվրոպական ընդհանուր տնտեսական դիրեկտիվները, հակակոռուպցիոն և հակադեմինգային միջոցառումները, մրցունակ միջավայր ստեղծելու ուղղությամբ քայլերը կարող են հրաշալի օրինակ ծառայել բազմաթիվ զարգացող երկրների համար: Եվ ռուսական բարձաստիճան պաշտոնյաների հետ բանավեճերում ճշմարտացիորեն ասվեց, որ առանց այդ հարցերի լուծման երկարատև ֆինանսավորման ոչ մի աղբյուր ի վիճակի չէ բարձրացնել և դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Կենսաթոշակային ոչ մի բարեփոխում մրցակցային դաշտի բացակայության պայմաններում ի վիճակի չի ճանապարհ հարթել ՓՄՁ ոլորտին, որպեսզի մասնակիորեն այն ուղղվի ինովացիոն տնտեսության ուղիով: Կարծում եմ, որ այս անվիճելի թեզը ոչ պակաս վերաբերվում է նաև Հայաստանին, որտեղ առանց բազային խնդիրներ լուծման բարեփոխումները, պարզապես կհանգչեն կեսճանապարհին, ինչպես խորհրդային ՙզապորոժեցը՚: Անգամ այն երկրների հեղինակավոր առաջնորդները, ըստ էության դիկտատորները, որոնք համաշխարհային գրականությնա մեջ ստացել են ՙտնտեսական վագրեր՚ անվանումը, սկսել են նրանից, որ արմատախիլ են արել կոռուպցիան, խստորեն ճնշել ստվերային տնտեսությունը, ստեղծելով առավելագույնս մրցունակ միջավայր, թեթևացնելով ՓՄՁ ոլորտի մատչելիությունը դեպի բանկային համակարգը, ստեղծելով տրանսպորտային, ֆինանսական և կորպորատիվ շուկա, դրանով իսկ լրջորեն բարձրացնելով գործարար ակտիվության ինդեքսը, և միայն դրանից հետո ձեռնամուխ լինելով լուրջ և խորը կառուցվածքային բարեփոխումներին: Կա երկու ճանապարհ` չիլիական և եվրոպական: Առաջինի մասին ֆորումում, բնական է, ոչ ոք չխոսեց, Պինոչետի և Լի Կուան Յու-ի ժամանակներն անցել են, և պատմությունը, ի ափսոսանք մեր բարձրաստիճան որոշ համաքաղաքացիների, ետ չի գալիս, հատկապես ինտենսիվ գլոբալացման և ուղժգնացող աշխարհառազմավարական բատալիաների պայմաններում:

Եվրոպական տնտեսական ֆորումը, որը տեղի ունեցավ Ստամբուլում, մեզ համար, մեղմ ասած, ոչ բարեկան երկրում, որը համառորեն փորձում է տեղ գտնել աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակում, բավականին հաջողված անցավ: Այսօր Ստամբուլը գերզարգացած քաղաք է, 15 մլն. և մշտապես աճող բնակչությամբ, տնտեսական եվրոպական կողմնորոշումով և ինովացիոն հսկայական ներուժով: ՙԹուրքական ավիաուղիները՚, ի տարբերություն իր պատմությունը դառնորեն ավարտած ՙԱրմավիայի՚, հանդիսանում են երկրի հպարտությունը: Հատկապես այս ընկերությանն է, որ թուրքական իշխանությունները, ցածր սակագների և ճիշտ դիրքավորելու շնորհիվ, մտադիր են դարձնել գլոբալ բրենդ, և հատկապես այս ընկերությունն է իր թևերի վրա կրում թուրքական տարածաշրջանային ու, ոչ միայն տնտեսական, տերության գաղափարը: Բայց սա արդեն այլ թեմա է: Պետք չէ այն բացել, քանի որ կարող են ճիշտ չհասկանալ:

>>>
ԱԱԽ քարտուղարը կոչ է անում ձեռնպահ մնալ Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ նախագահի բացակայության առնչությամբ շահարկումներից
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 14:14

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվել Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, քանի որ մասնակցել է պետական տոնին`ՙՀանրապետության օրվան՚ նվիրված տոնական միջոցառումներին: Այդ մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՙԴրանում որևէ արտառոց բան չկա, դա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողով էր, որին չի մասնակցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՚,- հիշեցրել է Բաղդասարյանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, որին Սարգսյանը ներկա կգտնվի:

Միաժամանակ նա նշել է, որ եթե պետության ղեկավարը մեկներ Բիշքեկ`մասնակցելու գագաթնաժողովին, անպայման կհաջորդեին շահարկումներ այստեղ տոնական միջոցառումներին մասնակցելուց Սարգսյանի հրաժարվելու առնչութամբ:





>>>
Կաննի կինոփառատոնի կինոշուկան հաջողություն բերեց Վիլյամ Սարոյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված ՙԿիսալուսնի ծովածոցը՚ ֆիլմին
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 11:06

ՙParallels film production՚ ընկերությունը և Սթենֆորդի համալսարանը /ԱՄՆ/ Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայի շրջանակներում Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքների հանձնման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել:

Հիշեցնենք, որ ՙParallels film production՚-ը և ռեժիսոր Մարինե Զաքարյանն ավարտել են ՙԿիսալուսնի ծովածոցը՚ լիամետրաժ ֆիլմի նկարահանումները: Սարոյանի չորս` ՙՄաղադանոսի այգին՚, ՙԾննդյան տոներից երեք օր անց՚, ՙԿիսալուսնի ծովածոցը՚ և ՙՓասիան որսացողը՚ նովելները կմիավորվեն մեկ լիամետրաժ ֆիլմում: Այս տարի ՙՓասիան որսացողն՚ արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` ՙԼավագույն դեբյուտ՚ անվանակարգում:

Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ընկերության ղեկավար, հայտնի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ստորագրված պայմանագիրը մեծ նշանակություն ունի, քանի որ առանց էկրանավորման իրավունքի գործնականում չի կարելի ֆիլմը վարձույթի հանել: Ռեժիսորը
հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը հրաժարվել է Հայաստանում իր ՙԽճճված զուգահեռներ՚ ֆիլմի տարածումից`որպես հեղինակային իրավունքները չպահպանելու դեմ բողոքի նշան: Սթենֆորդի համալսարանի հետ պայմանագրից բացի, կինոշուկայում ձեռք են բերվել ՙՓասիան որսացողի՚ և ՙԿիսալուսնի ծովածոցի՚ վերաբերյալ այլ պայմանավորվածություններ: Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը տեղի է ունեցել մայիսի 15-ից 26-ը:

>>>
Երևանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի հարևանները պահանջում են շտապ դուրս գրել նրան հոգեբուժարանից
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 11:04

 Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնել ու խայտառակ իրողությունը:

ՙԵրկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա  լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալե խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռևս օգտագործվում են խորհրդային «լավագույնե տարիներին բնորոշ մեթոդները: Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին և իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ և համոզվել մեր հայտարարության իսկության մեջ՚,- ասվում է ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՙՀայկական ժամանակը՚ հաղորդել է, որ մայիսի 24-ի երեկոյան խմբագրություն է ահազանգել Երևանի Կոմիտաս 56 հասցեի  շենքի բնակիչներից մեկը՝ ասելով, որ իրենց հարևանուհուն բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան.  Նա հաղորդել է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող ՙԻդեալ՚ խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը դեմ է եղել, ինչն էլ նրա հարկադիր բուժման պատճառ է դարձել: Թերթի թղթակիցներն այցելել են Ավանի հոգեբուժական կլինիկա: Այստեղ էլ պարզվել է, որ օրեր առաջ իրենք դատարանից որոշում են ստացել Նազարեթյանին հարկադիր բուժման ենթարկելու մասին: ՙՀոգեբուժարանի տարբեր աշխատակիցների հետ զրույցի պատկերը հետեւյալն է. Ամալյա Նազարեթյանն իրեն ագրեսիվ է պահում, անեծքներ տեղում, ինչն էլ, նրանց կարծիքով, հենց հոգեկան խանգարման նշան է: Նազարեթյանին չեն թույլատրում նաեւ բակ դուրս գալ, վախենում են փախչի՚,- նշել է թերթը:

ՙԻդեալ՚ խանութների ցանցը մտնում է ՙԻմէքս գրուպ՚ ընկերության մեջ, որի ղեկավարը գործարար Նորայր Խաչատրյանն է: Թերթը նշում է, որ ՙԻդեալ՚ խանութների ցանցը կապվում է
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ:

>>>
ԵԽԽՎ նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան խնդրի լուծում գտնելու կոչ է արել
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 10:06

 ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդես է եկել մայիսի 25-28-ն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի արդյունքների համաձայն հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրախորհրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները` ներառյալ ժողովրդավարական ազատությունների ապահովումը:
 
ՙԱնկախություն ձեռք բերելուց և Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանն զգալի բարեփոխումներ է իրականացրել եվրոպական արժեքների վրա հիմնված և դեպի անդրատլանտյան գործընկերությունը կողմնորոշված հասարակություն կառուցելու ճանապարհին՚,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:

Նրա խոսքով, այդ կարևոր բարեփոխումները, սակայն, դեռ չեն ավարտվել, և երկրի իշխանությունները պետք է ամբողջովին կատարեն ԵԽԽՎ 1917 բանաձևում (ընդունվել է 2013թ. հունվարյան նստաշրջանում-խմբ.) նշված բոլոր հանձնարարականները: Հատկապես կարևոր է խոսքի ազատության, հավաքների և միավորումների ազատության ու օրենսդրական նորմերի հարգանքը, ինչպես նաև դրանց գործնական կիրառումը`Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան՚,- նշում է է Մինյոնը:

Անդրադառանալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին`Մինյոնը նշել է, որ դրանք ժողովրդավարությանը երկրի հավատարմությունը ցույց տալու հնարավորություն կդառնան:

Մինյոնն առիթը բաց չի թողել հաստատելու ԵԽԽՎ աջակցությունը ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը՚, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան խնդրի լուծում գտնելու կոչ է արել:

>>>
Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 09:42

Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ գոյություն ունեն Հարավային Կովկասի վրա ԱՄՆ և Եվրոպայի ազդեցության ընդլայնման ուղղությամբ: Ի՞նչ սցենարներով կարող եք կիսվել Հայաստանի ինտեգրման վեկտորի առավել հնարավոր ուղղության առնչությամբ:

Պատմականորեն Կովկասը դեպի իրեն է գրավել է այդ տարածաշրջանի  խոշոր խաղացողների ուշադրությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ազդեցության համար պայքարը նոր թափ ստացավ: Եվ անմիջապես այն բանից հետո, երբ 1997 թվականին ԱՄՆ Կոնգրեսը Կովկասը հայտարարեց Միացյալ Նահանգների կենսականորեն կարևոր շահերի գոտի, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի գծով վերջինիս դաշնակիցներն այդ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման քաղաքականություն սկսեցին: Արդյունքում XXI դարի սկզբին Կովկասյան տարածաշրջանում նկատվեց ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ, Թուրքիայի, Իրանի և այլ պետությունների, ռազմական ու տնտեսական միությունների քաղաքական և տնտեսական շահերի դիմակայություն: Սակայն, վերջին ժամանակներս Հարավային Կովկասում ԱՄՆ դանդաղընթաց քաղաքականության պայմաններում նկատելիորեն ակտիվացել է ԵՄ քաղաքականությունն այդ տարածաշրջանում: ՙԱրևելյան գործընկերության՚ երկկողմ ձևաչափի շրջանակներում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները ակտիվ բանակցություններ են վարում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերի կնքման շուրջ: Այդ համաձայնագրերը հարցերի ավելի լայն շրջանակ են ներառում և կոչված են նոր իրավական հիմք հանդիսանալ Հարավային Կովկասի երկրների և Բրյուսելի միջև փոխհարաբերություններում: Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունը, կարծում եմ, կարող է Հայաստանի ինտեգրման արդյունավետ ուղղություն դառնալ: Սակայն, այդ հարցին հարկավոր է մոտենալ առանց ֆանատիզմի:ԵՄ-ին անդամակցություն Հայաստանին չի սպառնում, վստահ էլ չեմ, որ դա անհրաժեշտ է: Հետևաբար, հասկանալով, որ լիակատար եվրաինտեգրումը Հայաստանի համար դժվարհասանելի է`պետք է ընդունել, որ աշխարհաքաղաքական, տնտեսական և, վերջիվերջո, քաղաքական-իրավական կողմնորոշիչներն ավելի շուտ մատնացույց են անում նրան եվրասիական ուղղությունը:

ՆԱՏՕ-ն`ի դեմս Թուրքիայի, ազդում է Վրաստանի և Ադրբեջանի վրա: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Կարելի՞ է արդյոք նշել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա իրականացվում է միայն Հայաստանի հաշվին, իսկ ուժերի հավասարակշռությունը տեղափոխվում է դեպի ՆԱՏՕ-ի կողմը:

Իրոք, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում օբյեկտիվորեն նվազում է: Սակայն, հետկայսերական ամբիցիաներով առաջնորդվող Ռուսաստանը լի է կարճաժամկետ և միջինժամկետ հեռանկարում Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր արտաքին խաղացող մնալու վճռականությամբ:

Կովկասն իր ազդեցության ոլորտ դիտարկող Մոսկվան խորապես շահագրգռված է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվության նվազեցման հարցում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու ընդլայնումը`դաշինքի կազմում Վրաստանի և Ադրբեջանի ընդունմամբ, ինչը մոտ ապագայում տեղի չի ունենա, և տարածաշրջանում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորակազմի և ռազմական ենթակառուցվածքի տարրերի տեղակայումը կհանգեցներ Ռուսաստանի համար կովկասյան ուղղությամբ իրավիճակի նկատելի բարդացման: Այդ թեման էլ ավելի արդիական է դարձել ԱՄՆ և Թուրքիայի միջև վերջինիս տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից հետո: Այդ քայլերի արդյունքում Մոսկվան, տարածաշրջանում ուժերի համեմատական հավասարակշռության պահպանման նպատակով, Թուրքիային սահմանակից Գյումրիի ռազմակայանի ուժեղացում է իրականացրել: Դա կարելի է գնահատել որպես Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգության ապահովման և արևմտյան ընդարձակման զսպման նպատակով ռազմահենադաշտի ստեղծման փորձ: Հայաստանն իր հերթին 102-րդ ռազմակայանը և ՀԱՊԿ պաշտպանության հակահրթիռային համակարգի մեջ իր ընդգրկվելն օգտագործելու է որպես իր ռազմական ներուժը մեծացնող Բաքվի դեմ զսպող գործոն և հաղթաթուղթ: Այս համատեքստում կարելի է կանխատեսել, որ Մոսկվան տեսանելի ապագայում շարունակելու է տարածաշրջանային ազդեցության համար պայքարը`ուժեղացնելով իր ռազմակայանների ռազմատեխնիկական ներուժը Հարավային Կովկասում, և փորձելով այդ կերպ վերափոխել Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ նոր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գնման շուրջ բոլոր բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ: Միաժամանակ նույն ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել ՙեվրոպացի արտադրողների կողմից Հարավային Կովկասի երկրներիներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացման՚ վերաբերյալ: Մտադի՞ր է արդյոք Իսրայելն օգտվել ստեղծված իրավիճակից`էլ ավելի մեծացնելով զենքի արտահանումն Ադրբեջան:

Այսօր Իսրայելն արդեն ռազմական սարքավորման բավականին խոշոր մատակարարումներ է իրականացնում Ադրբեջան, այդ պատճառով չեմ կարծում, թե ՙՀարավային Կովկասի երկրներին զենքի վաճառքի պայմանների անսպասելի մեղմացումը՚ ինչ-որ կերպ կազդի Ադրբեջանի հետ գոյություն ունեցող կամ նախատեսվող երկկողմ պայմանագրերի ծավալների վրա: Պետք է հիշել, որ դա առաջին հերթին միայն բիզնես է, իսկ հետո արդեն տարածաշրջանային ազդեցության հարցեր: Ադրբեջանը բավականաչափ գումար ունի, իսկ Իսրայելը բարձորակ ռազմական տեխնիկա է արտադրում: Այս համատեքստում, պետք է նաև նշել, որ Բաքուն սահմանափակումներ ունի ԱՄՆ-ից համանման գնումների հարցում`նկատի ունենալով Կոնգրեսի հայամետ անդամների դիմադրությունը: Ադրբեջանը սահմանափակ հնարավորություններ ունի նաև Ռուսաստանից իր գնումներում`Հայաստանի հետ վերջինիս դաշինքի պատճառով: Իսրայելի դեպքում նման խնդիրներ չկան:

Հայաստանը միջազգային հանրությունից պահանջում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում: Ձեր կարծիքով, արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը ճիշտ քայլեր է հետապնդում, արդյո՞ք այն շտկումների, լրացումների կարիք ունի:

Հայաստանն արդարացիորեն միջազգային հանրությունից պահանջում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում: Եվ պետք է խոստովանել, որ այդ ողբերգության մասին պատմական հիշողության համար պայքարը տալիս է իր պտուղները: Հուսով եմ, որ Իսրայելը ևս ժամանակի ընթացքում կմիանա այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են Ցեղասպանության փաստը: Ռազմավարական առումով Հայաստանն ամեն բան ճիշտ է անում: Խոսելով մարտավարական քայլերի մասին`գուցե հարկավոր է մտածել Թուրքիայի հետ վարվելակերպի որոշակի շտկման մասին և փորձել օգտագործել պաղեստինցիների հետ շփման իսրայելական սկզբունքը: Հայ-թուրքական հարաբերությունների համար այդ սկզբունքը կարելի է շրջափոխել հետևյալ կերպ. բարիդրացիական առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել Թուրքիայի հետ` կարծես չկա Ցեղասպանության ճանաչման չլուծված խնդիր: Թուրքիայից կոշտ կերպով Ցեղասպանության ճանաչում պահանջել`կարծես բացակայում են Թուրքիայի հետ գործարար հարաբերությունները: Իհարկե, այստեղ մեկ խնդիր կա`տանգո պարելու համար երկու հոգի է հարկավոր...

Վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի տարածքին հասցված ավիահարվածները, համաձայն պաշտոնական վարկածի, իրականացվել են զենքի տեղափոխումը կանխելու նպատակով: Ձեր կարծիքով, իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդել այդ գործողությունը: Բաշար Ասադի կանխատեսելի վարչակարգի փոխարինումն ապակենտրոն խռովարարներով որքանո՞վ է համապատասխանում անվտանգության վերաբերյալ Իսրայելի պատկերացումներին:

Թել Ավիվը Սիրիայի հակամարտությանը չի միջամտում`մի շարք պատճառներով, որից մեկն այն է, որ սիրիական ընդդիմությունը, Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում, հազիվ թե Իսրայելի ընկերը դառնա: Սիրիական դիմակայության սկզբում Իսրայելը գտնում էր, որ Ասադին հնարավոր չէ տապալել, և  Երուսաղեմի համար ավելի լավ է, որ նա մնա իշխանության ղեկին: Վերջին տարվա ընթացքում մեզ մոտ հանգել են եզրակացության, որ Ասադը դատապարտված է, բայց ապստամբներին աջակցել չեն պատրաստվում`շարունակելով սպասման քաղաքականությունը: Այսօր թե’ Իրանի և ՙՀզբոլահի՚ դաշնակից Ասադի հաղթանակը, թե’ ապստամբների իշխանության գալը, ովքեր, հնարավոր է, ցանկանան հարձակվել Իսրայելի վրա, սիրիական հակամարտության ավարտման վատ սցենար է Իսրայելի համար: Այսօր պարզ է, որ Իսրայելը թույլ չի տա, որպեսզի ժամանակակից զենք հայտնվի ահաբեկչական կազմակերպությունների ձեռքում: Խոսելով վերջերս Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի տարածքին հասցված ավիահարվածների մասին`պետք է խոստովանել, որ դրանք, իրոք, հասցվել են`առաջին հերթին ՙՀզբոլահի՚ ձեռքում զենքի հայտնվելը կանխելու նպատակով: Բացի այդ, Իսրայելն իր հարվածով նախազգուշացրել է սիրիական հակամարտության բոլոր մասնակից կողմերին, որ քիմիական զենքի օգտագործման կամ այն ահաբեկիչների ձեռքը հանձնելու փորձերը կարող են ավելի մեծ մասշտաբի ողբերգության հանգեցնել, ինչը ցանկալի չէ ոչ ոքի համար:

Սիրիային С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վերաբերյալ Մոսկվայի որոշումը Թել Ավիվում որպես սպառնալիք է ընկալվում: Եվ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անձամբ է փորձել համոզել Վլադիմիր Պուտինին հրաժարվել Սիրիային С-300-ի մատակարարումներից: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող է լինել այդ իրավիճակի կարգավորումը:

>>>
Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013 08:40


Վերջին ժամանակներս Հայաստանում ավելի հաճախ է կարծիք հնչում, ըստ որի`ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դեգրադացիայի պայմաններում, իրենց իրավունքների համար պայքար պետք է իրականացնի հասարակությունը`քաղաքացիական շարժումների միջոցով: Կցանկանայի իմանալ ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքը հիշյալ տեսակետի և քաղաքացիական շարժումների վերաբերյալ...

Տարօրինակ զուգադիպությամբ, այսպես կոչված, քաղաքացիական շարժումների որոշ ներկայացուցիչների շատ հայտարարությունները, ըստ որոնց`ընդդիմությունը թույլ է և իշխանության է ձգտում բացառապես ժողովրդին կողոպտելու համար, համընկնում են իշխանության հայտարարությունների հետ: Որոշ դեպքերում իշխանությունը`ի դեմս հանրապետականների, հակափաստարկներ ունի ընդդիմության դեմ`ի դեմս ՀԱԿ-ի`պնդելով, թե ընտրությունները սովորել է կեղծել ներկայումս ընդդիմություն հանդիսացող նախորդ իշխանությունից: Եվ ՙԺառանգությունը՚ այս իմաստով միակ կուսակցությունն է, որի դեմ նման փաստարկներն անիմաստ են`հաշվի առնելով, որ կուսակցությունը երբեք իշխանության մաս չի կազմել: ՙԺառանգությունում՚ չկան թե’ միջին, թե’ առավել ևս խոշոր ձեռնարկատերեր, այնպես որ`բացառված է նաև շահերի ցանկացած բախում:
Հաշվի առնելով այդ անխոցելիությունը`իշխանություններին մնում է միայն ժամանակ առ ժամանակ մեղադրել մեզ ՙդրսից կառավարման՚ մեջ`չնայած նախագահի վերջին ընտրությունների արդյունքներից երևում է, որ հենց ՀՀԿ-ն է առաջին հերթին վկայակոչում ՙդրսի՚ կարծիքը: Հանրապետականների միակ փաստարկը Սերժ Սարգսյանի հաղթանակի օգտին մի շարք երկրների առաջնորդների կողմից փետրվարյան ընտրությունների արդյունքների ճանաչումն էր: Ըստ որում, նրանք նախընտրում են չհիշել այն մասին, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր վերջնական զեկույցում հանրապետության իշխանություններին բնորոշել է որպես կուսակցապետություն: Մինչդեռ կուսակցապետության առկայությունն, ըստ էության, անհնար է դարձնում արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Այդ դեպքում այդ ամենն ի՞նչ առնչություն ունի քաղաքացիական շարժումների հետ:

Ինստիտուցիոնալ առումով, այսպես կոչված, քաղաքացիական շարժումների կազմակերպիչներին ակնհայտորեն պետք չէ հեծանիվ հորինել: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց ապացուցել է, որ քաղաքական պայքարի լավագույն զենքը կուսակցություններն են, և այլ մեխանիզմներ գոյություն չունեն: Քաղաքացիական հասարակությունը, որպես կայացած ինստիտուտ, նույն զարգացած երկրներում այլ գործառույթներ է իրականացնում, որոնց համար մենք պայքարել և պայքարում ենք այսօր: Եվ, կարծում եմ, այդ ՙքաղաքացիական շարժումները, իրենց գործողություններում ամենևին ինքնուրույն չեն. վերջիններիս ուղղորդում և ֆինանսավորում են որոշակի քաղաքական ուժեր: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքական կուսակցությունների կողմից մանր կուսակցությունների ֆինանսավորման փուլն արդեն անցել է. այն դերն ու գործառույթները, որոնք ավելի վաղ կատարել են այդ մանր կուսակցությունները, այժմ իրականացվում է իրենց ՙքաղաքացիական շարժումներ՚ կոչող մարդկանց խմբերի կողմից: Եվ այն, որ այդ մարդիկ, դեռ նոր ի հայտ գալով, քաղաքական կուսակցությունները և ինստիտուտները բնորոշում են որպես իրենց դարն ապրածներ, վկայում է այն մասին, որ նրանք ձգտում են ոչ թե իրենց կայացմանը, այլ ընդդիմության և, առաջին հերթին, ՙԺառանգության՚ դեմ սև PR-ի իրականացմանը: Ըստ որում, քաղաքական դաշտից քաղաքական կուսակցությունների դուրսմղմանն ուղղված նման գծի իրականացումը կարող է ընդամենը կարճաժամկետ, աննշան էֆեկտ ունենալ:

Ի՞նչ առնչություն են ունեցել քաղաքացիական շարժումները բողոքի ակցիաներին Արմավիրի մարզում,  զոհված զինծառայողների ծնողների ակցիաներին և այլն:

Կարծում եմ` բոլոր վերջին բողոքի ակցիաներն Արմավիրի մարզում, զոհված զինծառայողների ծնողների ակցիաները և նույնիսկ գազի հետ կապված հուզումները տարերային բնույթ են կրել, և քաղաքացիական շարժումներն աննշան կապ են ունեցել դրան: Այդ շարժումների հայտարարությունները, ըստ որոնց`հենց իրենք են ակտիվացրել հասարակությունը, չի համապատասխանում իրականությանը: Հայ հասարակությունում խռովության օջախներ առաջացել են ժողովրդի համբերության բաժակը լցվելու պատճառով, այլ ոչ թե`ՙքաղաքացիական շարժումների՚ առաջնորդների կամքով:

Գազի թանկացման հետ կապված բողոքի ակցիաները նույնպե՞ս նույն շարքից են:

Կառավարության շենքի մոտ գազի նախատեսվող թանկացման հետ կապված բողոքի ակցիային մասնակցել են նաև ՙԺառանգության՚ անդամները, ինչն իրենց իրավունքների համար հասարակության պայքարին քաղաքական ուժերի մասնակցության հերթական վկայություն է: Եվ հենց քաղաքական կուսակցություններն են շարունակում մնալ համար մեկ զենքը քաղաքական ասպարեզում: Այսօր Հայաստանում իշխանությունից օբյեկտիվ դժգոհություն կա, և դա գիտեն բոլորը: Ըստ որում, բոլոր նրանք, ովքեր ուզում էին հեռանալ, արդեն հեռացել են, մնացածները կամ չեն ցանկանում, կամ չեն կարող լքել երկիրը: Եվ մարդկանց այդ զանգվածը, հասնելով կրիտիկական վիճակի, ստիպված է ըմբոստանալ, քանի որ այլընտրանք չունի: Եվ քաղաքական ուժերի խնդիրը և պարտքն է օգնել նրանց դրանում, ինչով էլ մենք, ըստ էության, զբաղվում ենք`քաղաքացիական ակտիվիստների օգնությամբ: Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ քաղաքացիական շարժումներ Հայաստանում, այդ հասկացության գլոբալ իմաստով, առայժմ չկան:

Սոցիալ-տնտեսական վերջին մարտահրավերները բավականին դժվար կացության մեջ են դնում իշխանությանը: Ի՞նչ ռեսուրսների միջոցով կարող է կառավարությունը լուծել ծագող խնդիրները:

Մշտապես առաջացող նոր խնդիրները կառավարությունը չի կարող լուծել: Առաջինը`այն ի վիճակի չէ դրանք լուծել, երկրորդ`չի ցանկանում դա անել, որքան էլ որ պնդի հակառակը: Երրորդ` էական հակասություններ կան հասարակության և իշխանության մեջ գտնվող մարդկանց նեղ շրջանակի շահերի միջև, որոնք էլ թույլ չեն տա լուծել ժողովրդին հուզող խնդիրները: Վերջապես, եթե անգամ կառավարության կողմից ինչ-որ միջոցառումներ իրականացվեն, ապա դրանք կլինեն միայն արտաքին նոր փոխառությունների հաշվին, ինչը չի կարող խնդրի լուծում հանդիսանալ: Արտաքին պարտքը շարունակում է աճել և ընդունել սպառնալի չափեր, իսկ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, դա չի կանգնեցնի: Այսինքն` իրավիճակից դուրս գալու համար սեփական շահերը չի զոհաբերի` հանուն մրցակցության ապահովման: Գազի սակագների մասնակի սուբսիդավորման վերաբերյալ կառավարության այդ նույն առաջարկը նույնպես անձամբ ինձ համար հանդիսանում է իրավիճակից դուրս գալու ամենաանընդունելի ելքը: Ինչպե՞ս կարելի է գազը հավասարաչափ սուբսիդավորել հազարավոր դոլարներով իր պալատը տաքացող միլիոնատիրոջ և իր մեկ սենյականոց բնակարանը մի քանի հազար դրամով տաքացնող կենսաթոշակառուի համար: Հետևաբար, նման աշխատաոճից ընդունելի արդյունքներ ակնկալելն անիմաստ է:

Գնահատեք ներքին ռեսուրսների հաշվին`եվրոբոնդերի թողարկման միջոցով, գազի բարձրացման 30%-ը սուբսիդավորելու`ՀՀ վարչապետի հնչեցրած գաղափարը…

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրապարակված` եվրաբոնդերի թողարկման հաշվին գազի սակագների բարձրացման 30%-ը սուբսիդավորելու գաղափարը, ըստ էության, արտաքին պարտքի մեծացման հերթական քողարկումն է:  Ըստ էության, մեխանիզմը նույնն է, մի փոքր փոփոխվել է միայն արտաքին տեսքը, քանի որ արտասահմանյան կազմակերպություններից Հայաստանը գումարները կվերցնի ոչ թե ուղղակի բանկերից, այլ կապիտալի միջազգային շուկայում շրջանառվելու նպատակով թողարկված արտարժութային պարտատոմսերի միջոցով:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 15:38

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 416 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`535,5 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,2 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 417,5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 536,5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ:

>>>
Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 15:37

Դիլիջանում կբացվի Արքայազն Չարլզի ծառուղին: Ծառուղու բացման հավաստագիրը Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնին հանձնվել է Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից:

Արմեն Սարգսյանի բարեգործական ՙԵրեւան, իմ սեր՚ նախաձեռնության հրավերով
Հայաստան այցելած Արքայազն Չարլզին հավաստագիրը հանձնվել է մայիսի 28-ին` Մատենադարան այցելության ժամանակ: Մատենադարանի ձեռագրերի հավաքածուին ծանոթանալուց հետո Արքայազն Չարլզին ներկայացվել է Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014 թվականի սեպտեմբերին կբացի իր դռները առաջին աշակերտների համար:

Դիլիջանում Արքայազն Չարլզի ծառուղում կտնկվեն 65 չինարիներ: Գիտելիքի ծառ համարվող չինարին Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանիշն է:

>>>
Հայացք Մոսկվայից. Կամ Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատում է պրագմատիկայի սկզբունքներով, կամ` եղբայրության
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 15:35

Երևանը պետք է վերջապես կողմնորոշվի`մտադիր է արդյոք Մոսկվայի հետ հարաբերություններ զարգացնել պրագմատիկայի սկզբունքներով` բացառապես փոխադարձ շահերի հիման վրա, կամ անի դա եղբայրության սկզբունքներով, ՙՌուսաստանի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները ժամանակակից համաշխարհային գործընթացների համատեքստում՚ ինտերնետ-խորհրդաժողովի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը:

ՙԱնհրաժեշտ է ձևակերպել եղբայրության իմաստը: Մի կողմից Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում օգտագործում է պրագմատիզմի լեզուն`անմիջապես հետո հիշեցնելով եղբայրական հարաբերությունների մասին: Ստացվում է, որ այդ ՙեղբայրության՚ ողջ իմաստը Երևանի համար հանգում է այն բանին, որպեսզի իրեն ավելի թանկ վճարեն և հրաժարվեն մյուսներից: Բայց, չէ որ, այդպես չի լինում: Պետք է հասկանալ, որ երբ միանում է փոխադարձ շահերի տրամաբանությունը, վստահության մասին հարկավոր է մոռանալ: Ռուսների շահն ավելի շատ ստանալն է, հայերինը`ճիշտ նույնը: Դուք հարցնում եք, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին, ինչի պատասխան եք ստանում`վաճառում են բոլորին հանուն իրենց շահի: Հայաստանը և Ռուսաստանը խոսելու բան ունեին, գազից ու զենքից բացի, բայց այդ ժամանակն անցել է՚,- նշել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում`քաղաքագետը նշել է, որ Մոսկվան, անշուշտ, իր ներդրումն է ունեցել Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմերի հաղթանակում: Նա հատկապես առանձնացրել է այն փաստը, որ հայամետ և ադրբեջանամետ դիրքորոշումների պառակտումը Ռուսաստանում ձևավորված է երկրի լիբերալ և պահպանողական ընտրախավերի միջև:

ՙԱյլ կերպ ասած`եթե Մոսկվան վերջնականապես գիտակցի, որ ԱՄՆ հետ սունիթական արմատականության ամրապնդվող միության մեջ տեղ չունի, վերջնականապես անցում կկատարի դեպի շիիթական աշխարհի դիրքերը, ինչը կուղեկցվի Հայաստանի` բացառապես պրագմատիկ ընկալմամբ: Այսպիսով, աշխարհաքաղաքականությունում երբեք պետք չէ մեղադրել գործընկեր երկրի քաղաքականությանը: Պետք է մեղադրել սեփական դիվանագիտությանը, ռազմավարությանը, վերջին հաշվով, սփյուռքին, որը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլ նաև անընդհատ նույն սխալներն է գործում՚,- ասել է Կուրղինյանը:

>>>
Հայկական դիվանագիտությունը` զբոսանք սառույցի վրա
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 14:52

Հայաստանը, որպես սահմանափակ պաշարներով փոքր երկիր, պետք է մասնակցի համաշխարհային դիվանագիտությանն այնպես, ինչպես` եթե լիներ գերտերություն: Այդպիսի կարծիք է հայտնել բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ղեկավար, Commonspace.eu ռեսուրսի քաղաքական խմբագիր Դենիս Սամուտը` մայիսի 22-ին Օքսֆորդում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթին առնչվող իր հոդված-մեկնաբանության մեջ:

Նրա կարծիքով, Հայաստանի արտաքին քաղաքականության ամենամեծ խնդիրը, հնարավոր է, Ռուասաստանի հետ իր հարաբերւոթյունները կառավարելն է: Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը ռազմական, ֆինանսական և տնտեսական  ոլորտներում մտահոգության աղբյուր է Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այդուհանդերձ, Հայաստանի ընտրությունն այդ հարցում սահմանափակ է: Հայաստանն զգում է, որ պետք է հաշվեկշռի իր թշնամուն` Ադրբեջանին, որի հետ առաջվա նման տեխնիկապես պատերազմական վիճակում է, և` Թուրքիային, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:

Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ջանքերը ոմանց համար անակնալ էին, սակայն դա այժմ Հայաստանին գործողությունների որոշ ազատություն է տալիս: Առաջիկայում Հայաստանն ասոցացման շուրջ համաձայնագիր կստորագրի ԵՄ հետ: Հայաստանը նաև պետք է կառավարի իր հարաբերությունները Վրաստանի հետ` անկախ Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ հետ նրա հարաբերություններից:

Փորձագետը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը Նալբանդյանի ղեկավարությամբ բոլոր այդ հարցերում զարմանալիորեն ճկուն և հարմարվող է եղել, նույնիսկ, երբ հաճախ թվացել է, թե Հայաստանի դիվանագետները շարժվում են բարակ սառույցի վրա. 2009 թվականին Թուրքիայի հետ շփում հաստատելը, հիասթափություն հայտնելը, երբ թուրքերը նահանջեցին, քայլը դեպի ԵՄ հետ ազատ առևտրի շուրջ համապարփակ համաձայնագիր, չնայած Հայաստանին Եվրասիական միությունում ներգրավելու Ռուսաստանի փորձերին, ՀԱՊԿ անդամությանն ու ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շուրջ գործող համաձայնագրին:

Այդուհանդերձ, մեկ հարցում ճկունությունը լիովին անհետանում է: Ղարաբաղյան հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, գործնականում չի փոխվել Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքում: Հայաստանի աջակցությունը բանակցությունների ընթացիկ ձևաչափին, ընդհուպ` չնչին մանրամասներին, առնվանզ, տաօրինակ է: Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է ղարաբաղյան հաշտության գործընթացի ձախողման համար: Սակայն, եթե դա նույնիսկ այդպես լիներ, ապա ճկունությունը դիվանագիտությունում հաճախ ավելի լավ է, քան կոշտությունը:

Դենիս Սամուտի կարծիքով, Նալբանդյանը կարծում է, որ արտգործնախարարի առաջին գերակայությունը իր երկրի շահերի նկատմամբ լոյալությունն է: Հայաստանում այդ շահերը որոշում է նախագահը: Նախագահն ու  արտգործնախարարը պետք է մտածեն, թե ինչն է աշխատում Հայաստանի արտաքին քաղաքականությունում, և ինչը` ոչ, և քննարկեն, թե ճկունությունն ինչպես կարող է բարերար լինել արտաքին քաղաքականության բոլոր ասպեկտներում, ամփոփել է փորձագետը:

>>>
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013 14:15

 ԲՏԱ բանկն արդեն 8 տարեկան է: Այդ ժամանակահատվածում բանկն ապրեց վերելքներ, ինչպես նաև վայրեջքներ, բայց կարողացավ դիմանալ, ապացուցելով իր գործունակությունը: Այսօր ֆինանսական կառույցն ունի իր մշտական հաճախորդներն ու սեփական, հաջողված նախագծերը: Վերջին տարիներին ԲՏԱ Բանկը դանդաղ, բայց հաստատակամ քայլերով իրականացնում է կարևորագույն խնդիրներ, հասնելով հաջողության և ամրապնդելով իր նկատմամբ վստահությունը: Այդ ամենի մեջ շատ մեծ է Բանկի նախագահ Նուր Բակբերգենովի դերը: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում բանկիրը պատմում է արդյունավետ մենեջմենտի գաղտնիքների, ինչպես նաև ԲՏԱ Բանկ Հայաստանում աշխատելու հիմնական միտումների մասին:

Պրն.Բակբերգենով, Ղազախտանն աստիճանաբար դառնում է Հայաստանի կարևորագույն առևտրական և տնտեսական գործընկերը: Շատ հաճախ ղազախստանյան և հայաստանյան գործարարներն իրենց հանդիպումներում քննարկում են գործընկերության հնարավոր տարբերակներ: Ձեր գնահատականներով, որքա՞ն է մեծ առևտրի ներուժը մեր երկրների միջև, և այդ ներուժի իրականացման գործում ինչիսի՞ դեր է հատկացված ԲՏԱ Բանկին:

Նախ ես կպատասխանեի այն հարցին, թե ինչու Ղազախստանն աստիճանաբար դառնում է Հայաստանի կարորագույն գործընկերներից մեկը: Առաջինը, Ղազախստանը, ինչպես գիտեք, դարձավ Մաքսային միության առաջին անդամ-երկիրը: Հետևաբար, արտադրություն ներդնելով Ղազախստանում, հայ ձեռնարկատերը, փաստորեն, լայն հնարավորություն է ստանում դուրս գալու ռուսաստանյան և բելառուսական շուկաներ: Ներկայումս երկիրը գտնվում է նշանակալից և բավականին հետաքրքիր փոփոխությունների նախաշեմին, գործարար ակտիվությունը Ղազախստանում շարունակում է աճել, ինչի հետևանքով էլ, ի դեպ, աճում է նաև աշխատանքային միգրանտների թիվը, այդ թվում նաև Հայաստանից: Հետևաբար, աճում է նաև Ղազախստանից Հայաստան բանկային փոխանցումների ծավալը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչիսի դեր է հատկացված ԲՏԱ Բանկին, ապա բերեմ մի քանի հաջողված նախագծերի օրինակներ, որոնց իրականացնումը կատարվեց հատկապես մեր բանկի շնորհիվ: Օրինակներից մեկը կապված է արդյունաբերական սարքավորումների արտահանման հետ, մասնավորապես, Հայաստանից դեպի Ղազախստան: Դեռ 2008 թվականին, երբ Ղազախստանում գտնվող գլխամասային ԲՏԱ Բանկում ղեկավարում էի ՓՄՁ վարկավորման դեպարտամենտը, մենք մշակում էինք ոչ մեծ <ոլորտային> պրոդուկտներ՝ որոշակի շրջանների կարիքներից ելնելով: Դրանցից առաջին, ընդ որում հաջողված, նախագծերից էր խեցեքարի մշակման համար նախատեսված քար կտրող հաստոցների լիզինգային ֆինանսավորումը: Կազմելով պոտենցիալ մատակարարների ցանկը, մենք կանգ առանք հայկական հաստոցերի վրա, որովհետև, օրինակ, իտալական հաստոցների համեմատ դրանք ձեռնտու էին գնային և սպասարկման առումով, իսկ չինական հաստոցների համեմատ՝աշխատունակությամբ: Ղազախստանում վատ չմեկնարկեցին նաև հայ դեղագործները: Մենք նրանց օգնում ենք շատ կարճ ժամկետում դուրս գալու ղազախստանյան շուկա: Մասնավորապես, «Վիտամաքսե ընկերությունը, Ղազախստանում գործող՝ ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակներում, ներդրել է «Նարինեե-ի արտադրությունը: Այսինքն, ինչպես տեսնում եք, մենք պատրաստակամությամբ ենք ձեռնամուխ լինում աջակցելու ինչպես ղազախստանյան, այնպես էլ հայաստանյան գործարարներին: Այս հարցում մեզ օգնում են ԲՏԱ Բանկի բազմաթիվ մասնաճյուղերը Ղազախստանում: Դրանց օգնությամբ մեզ հաջողվում է գտնել իրացման գործընկերների, գործարկել արտադրությունը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Եվ այդ ամենը տեղի է ունենում առավելագույնս կարճ ժամկետներում:

ԲՏԱ Բանկ է մտնում Հայաստանի հետաքրքիր ծրագրերի վերաբերյալ ինֆորմացիայի բավականին լուրջ ծավալ: Իսկ դրանք կյանքի կոչելու համար մենք ցանկանում ենք այստեղ  ստեղծել ասոցիացիա, որը կմիավորի ղազախստանյան և հայաստանյան ձեռնարկատերերին: Ենթադրվում է, որ ասոցիացիային անդամակցելու նպատակով կհրավիրենք երկու կողմերի խոշոր ձեռնարկատերերին, ձևավորելով ոչ մեծ շտաբ, որի անդամները կզբաղվեն տարբեր խնդիրների համալիր լուծումներ փնտրելով: Նախատեսվում է, որ Ասոցիացիան կգրանցվի ընթացիկ ամսվա ընթացքում: Ներկայում  բանակցություններ են ընթանում, թե հատկապես ինչ ձևաչափով է ընթանալու համագործակցությունը երկու երկրների միջև: 

Վերլուծելով ԲՏԱ Բանկ Հայաստանի ֆինանսական ցուցանիշները, կարելի է  մեկնաբանել, որ նկատելի է նրա ակտիվացումը շուկայում: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է որոշակի ընդհանուր կաշկանդվածությունը և ցածր հետաքրքրությունը բանկային գործունեության որոշ ոլորտների նկատմամբ...

Իհարկե, իրավիճակն այդպես արագ չի փոխվում, չէ՞ որ այն ունի բավականին բարդ պատմություն: Հայաստանի շուկայում մենք, որպես ԲՏԱ խմբի անդամ, որի գլխամասային բանկը հանդիսանում է ղազախստանյան ԲՏԱ Բանկը (հայկական ԲՏԱ-ից բացի խմբի կազմում են Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի ԱՄԷ, Վրաստանի, Բելառուսի բանկեր և այլ ֆինանսական կազմակերպություններ,-Հեղ), աշխատում ենք 2005 թվականից: Սակայն որոշ ժամանակ անց մեր բանկի հայաստանյան գործունեությունում առաջացան որոշակի բարդություններ, որոնք կապված էին Ղազախստանի ԲՏԱ Բանկի նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովի աղմկարար հանցավոր գործունեության հետ, որը կատարել էր բանկի ակտիվների խոշոր հափշտակումներ և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի դատարանն արդեն դատապարտել է խաբեբային, բայդ վճիռը դեռ ի կատար չի ածվել, քանի որ Աբլյազովի գտնվելու վայրն անհայտ է: Բայց վստահ եմ, որ դա միայն ժամանակի խնդիր է: Բացի այդ, դատարանի մեկ այլ վճիռով մեղադրյալից կգանձվի 2 մլրդ.դոլար, որոնք ակտիվների տեսքով կվերադարձվեն ԲՏԱ Բանկին: 

Իրավիճակն սկսվել է շտկվել, բայց 2008 թվականից  դեռ գործում են ԲՏԱ Բանկի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանափակումները...

Դա, իրոք, այդպես է: ԲՏԱ Բանկի նկատմամբ ուժի մեջ մտան մի շարք սանկցիաներ, մասնավորապես, բանկին արգելվեց ավանդներ ներգրավել 10 տոկոսից բարձր տոկոսադրույքներով, այն ժամանակ, երբ շուկայում դրամային ավանդների տոկոսադրույքները հասնում են 14 տոկոսի: Այսինքն, փաստորեն, բանկը զրկվեց ներքին ֆոնդավորման հնարավորությունից: Հաջորդ արգելքը վերաբերվում է վարկավորման ծավալներին, մասնավորապես, բանկը չի կարող 20 մլն.դրամ գումարից ավելի մեծ գումարով վարկեր տրամադրել, ինչը մեզ ստիպում է հրաժարվել կորպորատիվ վարկավորումից և մնալ մանրածախի շուկայում, որտեղ, ինքներդ եք հասկանում, ռիսկերի մակարդակը բավականին բարձր է: Այդ ամենից բացի, մենք չեն կարող ընդլայնել նաև մասնաճյուղերի ցանցը:

Բայց կցանկանայի ընդգծել, որ անգամ նման դժվարին պայմաններում, վերջին 3 տարիների արդյունքներով մեզ հաղողվեց հասնել ոչ վատ արդյուքների: Մասնավորապես, մենք կարողացանք մաքրել վարկային պորտֆելը, արդյունքում, մինչև 5 տոկոսով կրճատվեցին ընդհանուր պորտֆելի պաշարների փոխանցումները: Մեկ փոխառուի գծով ռիսկերի կոնցենտրացիան նույն պես մեծ չէ: Այսինքն, վերջին 4 տարիներին մեզ հաջողվեց կասեցնել անկումը և բանկին դուրս բերել կայուն շահույթի:

 Ինչպիսի՞ն կլինի բանկի հետագա զարգացումը Կենտրոնական բանկի  սահանափակումների վերացումից հետ:

Առաջին հերթին, մենք կսկսենք աստիճանաբար մեծացնել ավանդների բազան: Դա մեզ թույլ կտա ավելի մրցունակ պրոդուկտներով դուրս գալ ՓՄՁ և մանրածախ վարկավորման շուկաներ: Կզբաղվենք նաև ավելի խոշոր փոխառուների վարկավորումով, ՓՄՁ շուկայում և մանրածախի հատվածում դոլարային վարկերը կփոխարինենք դրամային վարկերով: Ինչպես տեսնում եք, բանկի քաղաքականությունը կտրուկ չեն փոխի, դրա փոխարեն կսկսենք աստիճանաբար մեծացնել շրջանառությունները, երկարաժամկետ հարաբերություններ հաստատելով ՓՄՁ ոլորտի ավելի խոշոր ներկայացուցիչների հետ:

Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտները կարող են հետաքրքրել գործարարներին երկկողմ համագործակցության առումով:

Հնարավոր է, որ կրկնվում եմ, բայց մեր երկրների միջև փոխադարձ հարաբերությունների բազան շատ լավն է: Ղազախստանը Հայաստանի համար շատ հեռանկարային շուկա է, ինչպես նաև Հայաստանը Ղազախստանի համար, բայց միայն այն դեպքում, եթե օպտիմալացվեն տրանսպորտային ծախսերը: Բանը նրանում է, որ հայաստանյան շուկա դժվար է ինչ-որ բան ներկրելը կամ արտահանելը, քանի որ տեղափոխվող ապրանքի ինքնարժեքի 40 տոկոսը կազմում են տրանսպորտային ծախսերը: Բայց ղազախստանյան ներդրողներին շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսության գիտության վրա հիմնված ոլորտները, որտեղ տրանսպորտային ծախսերի բաժինը նվազագույն է: Որոշ ժամանակ առաջ Ղազախստանից Հայաստան էին ժամանել գործարարներ, որոնց շատ էր հետաքրքրում Հայաստանում լուսային դիոդների արտադրության տեխնոլոգիական մշակումները: Հայաստանում կան նաև բազալտային գերբարակ թելերի արտադրության հետաքրքիր տեխնոլոգիաներ: Օրինակներն , իրականում, բազմաթիվ են: Բարդ տեխնոլոգիական ոլորտները զարգացնելու համար Հայաստանին անհրաժեշտ են ֆինանսներ, իսկ Ղազախստանը բարձր տեխնոլոգիաների սուր կարիք ունի և պատրաստ է ներդրումներ կատարել այդ ոլորտում, իրացնելով արդյունքներն սկզբում Հայաստանում, իսկ հետո՝ Ղազախստանում: Չի կարելի չնշել նաև Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստվածության մակարդակը: Այդ ոլորտը նույնպես շատ է հետաքրքրում ղազախստանյան ներդրողնեին:   

Պրն.Բակբերգենով, թույլ տվեք վերադառնալ բանկային թեմային: Ձեր կարծիքով առաջիկա տարիներին ինչպե՞ս կզարգանա Հայաստանի բանկային համակարգն, ընդհանրապես:

Դժվար է որևէ կանխատեսումներ անել արագ զարգացող, ռադիկալ փոփոխությունների աշխարհում: Վստահությամբ կարող եմ միայն մի բան ասել, որ բանկերի դերն աստիճանաբար փոխվում է: Հիշում եմ, դեռ 2005 թվականին Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցում ես հետաքրքիր դասընթացների էի, որը կարդում էր Կոպենհագենի ապագայի հետազոտությունների ինստիտուտի տնօրենը: Այդ ինստիտուտի մասնագետներն ուսումնասիրում են ապագայի միտումները, օգնելով ընկերություններին երկարաժամկետ ծրագրերի ձևավորման հարցում, որը համահունչ լինի նոր իրականությանը: Բանկերի առումով ինստիտուտի ղեկավարն արեց հետևյալ կանխատեսումը, որ համաձայն նրա հայեցակարգի, մի քանի տասնամյակ անց աշխարհում կմնան բանկինգի 3 հիմնական տեսակները: Առաջինը դրանք առանց աշխատողների՝ ավտոմատացված բաժանմունքներն են, որտեղ, գործնականում, ցանկացած բանկային ծառայություն կարելի է ստանալ թերմինալների օգնությամբ: Երբ ես 2011 թվականին Ճապոնիայում էի, զարմացել էի, բանկում հանդիպելով միայն մեկ աշխատակցի, որը սրահում հետևում էր կարգ ու կանոնին, ընդ որում, նա պատասխանատու էր նաև մաքրության համար, իսկ նրա շուրջ միայն թերմինալներ էին: Իհարկե, բանկում կային նաև մենեջերներ, բայց հաճախորդներին սպասարկում էին թերմինալները: Սկզբում դա, իհարկե, անսովոր է: Երկրորդ տեսակը դա պրիվատ բանկինգն է, այսպես կոչված բանկային էքսկլյուզիվ սերվիսը: Իսկ երրորդը՝ խառը տարբերակն է: Նման բանկերում կլինեն թե մարդիկ, և թե թերմինալներ: Անձամբ ես բանկը չեմ դիտարկում որպես պատվո ամբիոն, իսկ հաճախորդի և բանկային աշխատակցի հարաբերութոյւնները չպետք էկառուցվեն «վերևից ներքևե սկզբունքով, դրանք պետք է հիմնված լինեն «հավասարության վրաե: Ինչպես հաճախորդն է կախված բանկից, այնպես էլ բանկն է կախված հաճախորդից:

Դուք հիշեցրեցիք, որ ԲՏԱ Բանկը մտադիր է զարգացնել թերմինալների ցանցը: Պատմեք, խնդրեմ, այդ պլանների մասին ավելի մանրամասնորեն:

Մենք արդեն գործարկել ենք թերմինալային սպասարկման պիլոտային նախագիծը, որի շրջանակներում մեր մասնաճյուղերում տեղադրել ենք 8 թերմինալ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր պոտենցիալ հաճախորդները գոհ լինեն սպասարկման որակից և արագությունից: Տեղադրելով թերմիալներն առևտրի կետերում, մենք, գործնականում, հաճախորդներին ազատում ենք վարկի յուրաքանչյուր մարման, ինչպես նաև այլ դեպքերում, բանկ հաճախելու անհրաժեշտությունից: Այսպիսով, մենք աստիճանաբար բանկի հետ շփումը կհասցնենք նվազագույնի:

Դուք հաշվարկե՞լ եք թերմինալների եկամտաբերությունը:

Անկասկած: Մեկ թերմինալի ձեռքբերումն ու հետագա սպասարկումն, ըստ մեր հաշվարկների, ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան մեկ աշխատակցի ծախսերը:

Ինչպիսի՞ն կլինի միջնորդավճարը ձեր թերմինալների միջոցով բանկային ծառայություններից օգտվելիս:

Միջնորդավճարը կլինի շուկայականից ցածր: Անգամ փոխարժեքը մենք նախատեսում ենք առավելագույն չափով մոտեցնել Կենտրոնական բանկի փոխարժեքին: Այդպես մեր հաճախորդին ավելի ձեռնտու կլինի վճարներ իրականացնել թերմինալների միջոցով: Թերմինալներին անցնելու այդ գործընթացը տեղի կունենա աստիճանաբար, սկզբում կտեղադրենք թերմինալները, այնուհետև մեր հաճախորդներին կտեղափոխենք բանկի հետ փոխհաշվարկների անկանխիկ տարբերակին, նրանց ապացուցելով այդ մեխանիզմի ճկունությունը և արդյունավետությունը, կվերամշակենք նաև ինտերնետ-բանկինգի համակարգը: Այնուհետև, թերմինալների և բանկոմատների միջոցով կկազմակերպենք վարկեր ստացողների դիմումների հոսքեր, օգտվելով, ի դեպ, ավտոմատացված սքորինգի համակարգից: Համոզվելով թերմինալային սպասարկման պարզության և արդյունավետության մեջ, մարդիկ կսկսեն օգտվել դրանից, ներգրավելով նաև նոր հաճախորդների: Երբ ես աշխատում էի ԲՏԱ գլխամասային բանկում, բանկի ղեկավարներից մեկն ասում էր, որ բանկոմատը գանձապահից ավելի լավ է, քանի որ գանձապահին ժամանակ առ ժամանակ պետք է փոխել, ուղարկել արձակուրդ, երբեմն նա հիվանդանում է, ինչը երբեք տեղի չի ունենում բանկոմատի հետ:

Բանկային փորձագետները խոսում են բանկային ոլորտի կոնսոլիդացիոն գործընթացի մասին, կապված կապիտալի համարժեքության նորմատիվի խստացման հետ: Այդ պրոբլեմը բանկերը պետք է լուծեն կամ օրգանական աճի ճանապարհով, ինչն ընթացիկ տնտեսական պայմաններում քիչ հավանական է, կամ էլ՝ բաժնետերերից միջոցներ ներգրավելով...

Կապիտալացման հարցն արդիական է ոչ միայն հայկական բանկերի համար: Կապիտալի համարժեքությունը հանդիսանում է բանկային համակարգի Բազելյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և, գործնականում, միշտ էլ ընկնում է բաժնետերերի ուսերին, քանի որ ներկայումս բանկերն ի վիճակի չեն ապահովել կապիտալացման անհրաժեշտ մակարդակ: Ես գտնում եմ, որ բանկային վերահսկողության ժամանակակից միտումներն իրենց մեջ կրում են նաև սոցիալական գործոն, իսկ Կենտրոնական բանկերի գլխավոր նպատակն այդ երկրների ֆինանսական համակարգերի աստիճանական զարգացումն է: Բայց ամեն ինչ լավ է իր չափի մեջ, չի կարելի շատ խստացնել հսկողությունը, բայց չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի անբավարար վերահսկողության հետևանքով համակարգն սկսվի փլուզվել:

Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման խնդիրը նույնպես արդիական է բանկերի համար: Ինչպե՞ս է լուծում այդ խնդիրը ԲՏԱ Բանկը: Ո՞ր հատվածներում կշարունակեք ակտիվ վարկավորումը:

Ներկայումս մենք ակտիվորեն ֆինանսավորում ենք ՓՄՁ ոլորտը, քանի որ Կենտրոնական բանկի կողմից սահմանված սահմանափակումները հնարավորություն չեն տալիս լուրջ նախագծեր ֆինանսավորել, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Ինչ վերաբերվում է ոլորտային դիվերսիֆիկացմանը, ապա բանկի համար առաջնահերթ ուղղություններ են առևտուրը և շինանյութերի արտադրությունը: Կուզենայի նաև նշել, որ վերջին ժամանակներս մենք որոշակիորեն վերանայել ենք փոխառուների վարկունակության գնահատման մեր մոտեցումները:

Մեղմե՞լ եք պայմանները:   

Այո, մասնավորապես, վերանայել ենք գրավային քաղաքականությունը: Այսուհետ մեր փոխառուները վարկեր կարող են ստանալ առանց գրավի՝ երաշխիքով: Բայց այդ թուլացումներն առաջին հերթին վերաբերվում են աշխատող բիզնեսին: Բացի այդ, մենք որդեգրել ենք հաճախորդային բազայի ընդլայնման նոր եղանակ, այսինքն, վարկավորելով այս կամ այն փոխառուին, պատրաստակամությամբ ենք վարկավորում նաև նրա մատակարարներին ու գնորդներին: Այսպիսով, մենք ստեղծում ենք փոխառուների շարան, և որքանով այն երկար է, այնքան մեծ ծավալով ինֆորմացիայի ենք տիրապետում: Դա բանկին թույլ է տալիս վերահսկել դրամական հոսքերը, և այդ շղթայի բոլոր հատվածներում կատարել ռիսկերի հավասարակշռված գնահատում: 2008 թվականին ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների վարկավորման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով մենք դիմեցինք պրոֆեսիոնալների: Մեզ ներկայացրեցին Հնդկաստանի փորձը, որի համաձայն, բանկի կողմից նոր և դեռ չիրացված հատվածը բաժանվում է մի քանի մասերի: Ենթադրենք, իմ փոխառուն է ցանկանում դառնալ տրիկոտաժի ֆաբրիկան: Ֆինանսավորելով նրա գործունեությունը, բանկն սկսում է ավելի լավ հասկանալ այդ ֆաբրիկայի գործունեության սկզբունքը, եկամուտների մակարդակը: Եվ վարկավորելով արդեն երկրորդ տրիկոտաժի ֆաբրիկան, բանկն ավելի հեշտորեն է որոշում առաջիկա ռիսկերի մակարդակը: Այդ համակարգը թույլ է տալիս կրճատել «գորշե ընկերությունների քանակը:

Ինչպե՞ս են բանկի գործերը ՓՄՁ ոլորտի ժամկետանց վարկերի առումով:

ՓՄՁ վարկերի գծով մեր պորտֆելն այնքան էլ վատը չէ: Ժամկետանց վարկերի մակարդակն այս հատվածում չի անցնում վարկային ընդհանուր պորտֆելի 1 տոկոսից:

Իսկ ինչպիսի՞ն է «վատ վարկերիե մակարդակը սպառողական վարկավորման հատվածում:

Այստեղ ժամկետանց վարկերի մակարդակն ավելի բարձր է, բայց այնուամենայնիվ, կրիտիկական չէ: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ բանկի ֆինանսական վիճակից: Եթե Կենտրոնական բանկը վերացնի սանկցիաները, ապա մենք ավելի լուրջ արդյունքների կհասնենք:

Քարտային բիզնեսը եկամտաբեր գործունեություն է դարձել մի շարք բանկերի համար: Հանդիսանո՞ւմ է արդյոք այդ ուղղությունը հեռանկարային՝ նաև ԲՏԱ Բանկի համար: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առավելություններ ունի հայկական քարտային համակարգը:

Անկասկած, բանկային քարտերը մեր կարևորագույն ուղղություններից են: Բանկային քարտը դա բանալի է դեպի հաճախորդի հաշիվը: Բացի այդ, այն հարմարավետ և օգտական գործիք է ապրանքների ու ծառայութոյւնների գծով հաշվարկների համար, քանի որ քարտերի օգնությամբ հաճախորդները կարող են անկանխիկ գործարքներ կատարել ինչպես վիրտուալ տարածությունում, այնպես էլ առևտրի կետերում, վճարել սպասարկման և սննդի ծառայությունների դիմաց, ինչպես նաև բանկոմատների միջոցով կանխիկացնել հաշվի վրայի գումարը, և հակառակը, թերմինալների միջոցով համալրել հաշիվը: Ներկայումս բանկը թողարկում է ArCa и MasterCard քարտեր, իսկ մեր բանկոմատներն սպասարկում են նաև Visa քարտեր: Արդեն այսօր Երևանի տարբեր խանութներից ու ռեստորաններից ապրանքներ գնելիս և ծառայություններից օգտվելիս մեր հաճախորդները կարող են օգտվել զեղչերից: Հետագայում մենք նախատեսում ենք ընդլայնել այդ ցանցը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի քարտային համակարգի առավելությունյերին, ապա ողջունելի է, որ Հայաստանի վճարային շուկայում գործում է միայն մեկ խաղացող՝ Armenian Card-ը, որը կոնսոլիդացնում է ոլորտը: Օրինակ, Ղազախստանի այդ շուկայում մի քանի խաղացող է գործում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ: Լավ է դրված նաև ACRA վարկային բյուրոյի աշխատանքը:

Հիմնական ֆինանսական ցուցանիշների ինչպիսի՞ աճ է ակնկալում բանկը 2013 թվականին:

Բանկի շահույթը, ինչպես և անցյալ տարի, ըստ մեր կանխատեսումների, կկազմի կես մլն.դոլար: Սակայն, մենք կարող ենք մեր շահույթը հասցնել 1 մլն.դոլարի, եթե ԿԲ սանկցիաները հանվեն:

Եվ վերջին հարցը, ի՞նչ եք կարծում, Հայաստանի բանկային համակարգը պատրա՞ստ է արդյոք Բազել III-ի սկզբունքների ներդրմանը:

Կենտրոնական բանկի կառարման համակարգը, հնարավոր է, որ պատրաստ է, իսկ բանկերը՝ դեռ ոչ: Բոլորիս էլ ժամանակ է հարկավոր, որպեսզի ռիսկերի կառավարման համակարգը հասցնենք անհրաժեշտ աստիճանի, համապատասխանեցնելով նոր, ավելի կոշտ պահանջներին: Բազելյան սկզբունքների ներդրման արդյունքում ամբողջովին կփոխվի բանկերի ռիսկ-մենեջմենտի մոտեցումները: Եթե նախկինում ռիսկ-մենեջերն զբաղվում էր միայն փոխառուի վարկունակությունը գնահատելով, ապա նոր սկզբունքները ներդնելուց հետո նրա գործունեությունը կծածկի բանկային գործի բոլոր հատվածները: Փոփոխություններ են անհրաժեշտ նաև իրենց, բաժնետերերի գիտակցություններում:


Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից  զրույցի համար

>>>
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
 Շաբաթ, 25 Մայիսի 2013 16:01

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները տարեցտարի խորանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, հումանիտար, հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:

ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:Նշելով, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնման աննախադեպ մակարդակով, դեսպան Վոլինկինն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան նպաստում է հարուստ և կառուցողական քաղաքական երկխոսությանը, որի զարգացման գործում մեծ դեր ունեն երկու պետությունների ղեկավարների մակարդակով մշտական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի հաճախակի շփումներն ու փոխայցելությունները:

>>>
Հայաստանում Իրանի դեսպան. Իսկական ընկերը նեղության մեջ է երևում
 Շաբաթ, 25 Մայիսի 2013 16:00

 Հայ-իրանական հարաբերությունները հիմնված են մի շարք երկկողմ հրաբերությունների վրա, մշտապես գտնվում է զարգացման և թռիչքների փուլերում, չենթարկվելով, և չպետք է էլ ենթարկվեն, տարածաշրջանի սահմաններից դուրս գտնվող երկրների ազդեցությանը: Այս մասին է նշվում Հայաստանում Իրանի դեսպանությունից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված հաղորդագրության մեջ:

Մայիսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրանական գազի գինը շատ բարձր է, քանի որ նրա դեմ կիրառվել են միջազգային սանկցիաներ, հայտարարեց, որ հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու մտադրություններից չհրաժարվելը, ինչպես նաև հարգանքը միջազգային պարտավորություների նկատմամբ, այդ սանկցիաները կշարունակվեն: ՙՀայաստանը, լինելով ՄԱԿ անդամ, հարգում է այդ սանկցիաները, և մենք ողջունում ենք այդ դիրքորոշումը՚,-հայտարարեց դեսպանը:

ՙԱյսպիսով, ԱՄՆ և արևմտյան որոշ երկրների անօրինական և միակողմանի սանկցիաները Իրանի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ծրագրի առնչությամբ երբեք չեն ազդել Հայաստանի և Իրանի միջև պայմանագրերի և համաձայնութոյւնների վրա: Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը դժվարին պահերին բազմաթիվ անգամ դարձել է Իրանի անշահախնդիր աջակցության վկան: Անդրադառնալով այս պրոբլեմին, ԱՄՆ դեսպանն իր օրակարգում ընդգրկեց Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու քաղաքականությունը, մոռանալով, որ Իրանի և Հայաստանի միջև ջերմ և բարեկամական հարաբերությունները չեն կարող ենթարկվել ինտերվենցիոն բնույթի նման հայտարարություններին: Հայաստանում չեն զոհաբերի իրենց ազգային և տնտեսական շահերը` հանուն Նահանգների անօրինական քաղաքականության, լինելով քաջ տեղեկացված` հարևանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին՚,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանը, էներգակիրների գների բարձրացման հետ կապված դժվարութոյւնների հետևանքով պատրաստ է աջակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այդ ոլորտում ընդլայնելով գոյություն ունեցող բեղմնավոր համագործակցությունը: Եվ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության արագացումը, ինչպես նաև մյուս էներգետիկ նախագծերի իրականացումը Իրանին և Հայաստանին թույլ կտան համատեղ հասնել ցանկալի և ակնկալվելիք արդյունքներին:

Մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը, ձեռնամուխ եղավ Իրանի նկատմամբ նոր սանկցիաների քննարկմանը: ՙԻրանական արտահանման նկատմամբ էմբարգոյի մասին Ակտ՚ անվանումով նոր օրինագծով նախատեվսում է արգելել ՙապրանքների և ծառայությունների ձեռքբերումը որևէ ընկերությունից, որը գտնվում է Իրանի կառավարության սեփականության ներքո կամ վերահսկվում է նրա կողմից: Փաստաթուղթը նաև ՙարգելափակում է այն ընկերությունների բոլոր ակտիվները՚, որն ինչ-որ ձևով կապված կլինի Իրանի կառավարության հետ, ինչպես նա արգելում է այդ ընկերություններին ապահովագրական ծառայությունների մատուցումը: Օրինագիծն ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև օտարերկրյա այն ընկերութունների դեմ, որոնք գործնական հարաբերությունների մեջ են Իրանի հետ: Փաստաթղթի հիմնական նպատակն է` ուժեղացնել ճնշումներն իրանական ղեկավարության նկատմամբ, որպեսզի ստիպեն կատարել միջազգային պարտավորությունները և հրաժարվել միջուկային զենք ստանալու փորձարկումներից:

>>>
Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
 Ուրբաթ, 24 Մայիսի 2013 08:02

Ղարաբաղյան պատերազմում հայերի վստահ առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության: Երևանում ՙՌոսսոտրուդնիչեստվոյի՚ կողմից կազմակերպված միջոցառմանը նման կարծիք է արտահայտել պահեստի դեսպան, 1992-1996 թվականներին Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

ՙԲաքվի ղեկավարությունը, ինչպես Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ Հեյդար Ալիևի ժամանակ, նույնիսկ կորցնելով վերահսկողությունն իրենց տարածքների նկատմամբ, համախորեն փորձում էր բեկում մտցնել պատերազմում և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուժային եղանակով: Հատկապես Ադրբեջանն էր հաճախ հրաժարվում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններից, առաջարկելով նախապայմաներ, նույնիսկ 4 անգամ ուղղակիորեն վիժեցնելով հրադադարի վերաբերյալ արդեն ձեռք բերված համաձայնությունները: Իսկ հայերը հիմնականում ընդունում էին ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջնորդների առաջարկները՚,-նմշել է փորձագետը:

Բացի այդ, ըստ Կազիմիրովի, հույսները դնելով ուժի վրա, և ռիսկի տակ դնելով սեփական տարածքները, Ադրբեջանն իր վրա վերցրեց իր սեփական տարածքների նկատմամբ հսկողությունը կորցնելու պատասխանատվությունը: Ավելին, ավելի նորանոր տարածքների կորուստները Բաքվին գցեց մերժումների ու խաղաղարարար նախաձեռնութոյւնները վիժեցնելու մի արատավոր շրջանի մեջ: Ընդ որում, Բաքվի համառությունը օբյեկտիվորեն ձեռնտու էր հայերին, քանի որ մարտերի շարունակումը նրանց թույլ էր տալիս ընթանալ ավելի խորը, ճակատամարտի գիծը տեղափոխելով Լեռնային Ղարաբաղից ավելի հեռու: Ըստ Կազիմիրովի, եթե Բաքուն ավելի շուտ ընդուներ հրադարդարը և ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի 222 բանաձևը, ապա Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները կմնային նրա ձեռքում:

ՙԻսկ ներկայումս Բաքուն համառորեն չի ցանկանում ընդունել այդ փաստը, քանի որ դա կնեղացնի արտաքին աջակցություն ստանալու հնարավորությունները` որպես ՙօկուպացիայի զոհի՚: Ավելին, Իլհամ Ալիևն ավելի հաճախ է անդրադառնում ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի չորս բանաձևերին, դրանցից դուրս քաշելով միայն զորքերը տարածքներից դուրս բերելը: Սակայն, չգիտես ինչու, նա մոռանում է, որ բոլոր այդ բանաձևերի վիժեցումն սկսել է Բաքուն, փորձելով ջախջախել հայերին: Հատկապես Ադրբեջանն էր, որ չեր ցանկանում կատարել ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի հիմնական բանաձևը` դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի չեն կարող կատարվել նաև մյուս պահանջներն ու կոչերը՚,-հիշեցրել է Կազիմիրովը:

>>>
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
 Ուրբաթ, 24 Մայիսի 2013 07:50

Մայիսի 31-ին Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը:

Բացի այդ, ԵԽԽՎ նախագահ Կլոդ Մինյոնը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քնարկումները հիմնականում կենտրոնացված կլինեն Հայաստանի նախագահության առաջնահերթությունների, մասնավորապես, Ասսամբլեայի և նախարարների Կոմիտեի միջև քաղաքական երկխոսությանն առնչվեղ մի շարք հարցերի վրա: Օրակարգում կլինեն նաև այլընտրանքային ազատազրկման, գենդերային հավասարության, ինչպես նաև 2014-2015 թվականների բյուջեին վերաբերվող հարցեր:

ԵԱՀԿ Եվրոպական Միացյալ Ձախ (UEL) խմբի կողմից առաջարկվել է դեբատներ կազմակերպել ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտություն, 25 տարի անց՚ խորագրով:

>>>
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 12:15

Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար կթանկանա 27 %-ով: Այդ մասին մայիսի 23-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հիմնական պատճառը Հայաստան ներմուծվող ռուսական բնական գազի թանկացումն էր: ՙՄինչև գների բարձրացումը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմում էր 30 դրամ, իսկ գիշերայինը` 25 դրամ: Իսկ հիմա ցերեկայինը կկազմի 37 դրամ, իսկ գիշերայինը` 32 դրամ:

Նշենք, որ Հանձնաժողովի նախնական հաշվարկների համաձայն, Հայաստանում 1 խմ բնական գազի գինը բնակչության համար կկազմի 156 դրամ: Մինչև ներմուծվող գազի գների բարձրացումը 1 խմ բնական գազի գինը կազմել է բնակչության համար 132 դրամ:
Հիշեցնենք, որ ելնելով գազի ներմուծման գինը Հայաստանի համար ներկայիս 1 հազար խմ դիմաց $180-ից մինչև $ 270 բարձրացնելու ՙԳազպրոմի՚ առաջարկից`օրերս վերջինիս դուստր ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն (80%-ը պատկանում է ՙԳազպրոմին, 20%-ը`Հայաստանին/ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ)՝ գազի սակագինը վերանայելու հայտով: ՙՀայՌուսգազարդը՚ առաջարկում է մինչև 10 հազ. խմ սպառողների համար (բնակչության) 1000 խմ գազի ներկայիս 132 հազ. դրամ գինը բարձրացնել մինչև 221 հազ. դրամի: Խոշոր գազ սպառողների համար առաջարկվում է բարձրացնել գազի գինը մինչև $392: ՀՀ կառավարությունը սահմանին գինը մոտավորապես 30% սուբսիդավորելու վերաբերյալ որոշում է կայացրել, սակայն սուբսիդավորման մեթոդիկան պարզ կլինի ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո, որն արդեն Հայաստան 1 հազար խմ դիմաց $180 գնով բնական գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել, մինչև ՙերկնագույն վառելիսի՚ գնի շուրջ բանակցային գործընթացի ավարտը:

>>>
Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների իրականացումը
 Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 12:04

 Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթներ իրականացնել: Ինչպես հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթները կիրականացվեն Boeng 737 և  CRJ 200 ինքնաթիռներով:

Ավելացնենք, որ ապրիլի 1-ից ՙԱրմավիայի՚ կողմից բոլոր թռիչքների դադարեցումից և սնանկության ընթացակարգ սկսելուց անմիջապես հետո մի քանի ավիրաընկերություններ հայտարարել էին գոյացած վակուումը լրացնելու ցանկության մասին:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով