ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդես է եկել մայիսի 25-28-ն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի արդյունքների համաձայն հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրախորհրդի առջև ստանձնած բոլոր պարտավորությունները` ներառյալ ժողովրդավարական ազատությունների ապահովումը:
ՙԱնկախություն ձեռք բերելուց և Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանն զգալի բարեփոխումներ է իրականացրել եվրոպական արժեքների վրա հիմնված և դեպի անդրատլանտյան գործընկերությունը կողմնորոշված հասարակություն կառուցելու ճանապարհին՚,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը:
Նրա խոսքով, այդ կարևոր բարեփոխումները, սակայն, դեռ չեն ավարտվել, և երկրի իշխանությունները պետք է ամբողջովին կատարեն ԵԽԽՎ 1917 բանաձևում (ընդունվել է 2013թ. հունվարյան նստաշրջանում-խմբ.) նշված բոլոր հանձնարարականները: Հատկապես կարևոր է խոսքի ազատության, հավաքների և միավորումների ազատության ու օրենսդրական նորմերի հարգանքը, ինչպես նաև դրանց գործնական կիրառումը`Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան՚,- նշում է է Մինյոնը:
Անդրադառանալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին`Մինյոնը նշել է, որ դրանք ժողովրդավարությանը երկրի հավատարմությունը ցույց տալու հնարավորություն կդառնան:
Մինյոնն առիթը բաց չի թողել հաստատելու ԵԽԽՎ աջակցությունը ՙԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը՚, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան խնդրի լուծում գտնելու կոչ է արել: