Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթներ իրականացնել: Ինչպես հաղորդել է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթները կիրականացվեն Boeng 737 և CRJ 200 ինքնաթիռներով:
Ավելացնենք, որ ապրիլի 1-ից ՙԱրմավիայի՚ կողմից բոլոր թռիչքների դադարեցումից և սնանկության ընթացակարգ սկսելուց անմիջապես հետո մի քանի ավիրաընկերություններ հայտարարել էին գոյացած վակուումը լրացնելու ցանկության մասին: