Arminfo.info



 Ուրբաթ, 31 Մայիսի 2013

Տաթևիկ Շահունյան

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Վերջին օրերին շատ է
խոսվում այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները առաջվանը չեն, իսկ գազի գնի
թանկացումը հետևանք է այդ հարաբերություններում արձանագրված փոփոխության: Ի՞նչքանով
է Ձեր կարծիքով այն համապատասխանում իրականությանը: 


 Աշխարհաքաղաքական
ու գեոտնտեսական գործընթացներում էներգակիրները մշտապես ունեցել են բացառիկ նշանակություն:
Վերջին երկու տասնամյակում այն ավելի տեսանելի է դարձել նաև մեր տարածաշրջանի, մեզ
համար: Որպես համաշխարհային նավթի ու գազի ամենամեծ պաշարներն ունեցող պետություններից
մեկը, Ռուսաստանը, բնականաբար, փորձում է վերջին տարիներին տնտեսական ու աշխարհաքաղաքական
առավելագույն օգուտներ քաղել այդ ռեսուրսից, և սա լեգիտիմ է: Այնպես որ միամտություն
կլինի ակնկալել, որ էներգակիրների մատակարարումը բարեկամ և գործընկեր երկրներին Ռուսաստանի
Դաշնությունը չպետք է օգտագործի` հետապնդելով աշխարհաքաղաքական նպատակներ: Դա այդպես
է ողջ աշխարհում և վաղուց է այդպես: Էներգակիրների գնագոյացման հարցում, աշխարհաքաղաքական
բաղադրիչից զատ,  անշուշտ, կա ևս մեկ, մեր օրերում
գուցեև առավել առաջնային գործոն` տնտեսական գործոնը: Չէ, որ գազը նախևառաջ ապրանք է,
որը համաշխարհային շուկայում գին ունի: Այսինքն, գազի սակագինը, մատակարարվող որ երկրի
հետ էլ կապված լինի, մեծ հաշվով տեղավորվում է այս երկու կարևոր բաղադրիչների համատեքստում:


 


Գալով ձեր հարցին, նշեմ, որ
ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. Տարիներ շարունակ ռուսական գազը Հայաստան մատակարարվել
է` գնագոյացման հիմքում ունենալով հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները
ու հենց Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ ժամանակագրորեն Ռուսաստանը սկսեց
առավել ընդգծված դարձնել իր էներգետիկ քաղաքականությունը որպես արտաքին քաղաքական կարևոր
լծակ: Այսօր էլ ռուսական գազի սակագինը այլ երկրների հետ համեմատության մեջ ամենաբարձրը
չէ: Այնպես որ, անիմաստ է այստեղ այդ հանգամանքը փնտրել:


 


Կարծում եմ, որ գազի գնագոյացման
վերաբերյալ բանակցությունները մշտապես ընթացել են մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ.
Հայաստանն ըմբռնումով է մոտենում հանգամանքին, որ Ռուսաստանը գազի գինը չի կարող պայմանավորել
միայն աշխարհաքաղաքական շահերով ու Հայաստանի հետ ունեցած ռազմավարական դաշնակցային
հարաբերություններով` շրջանցելով տնտեսական գործոնը և բարեկամ այլ երկրների հետ իր
ունեցած հարաբերությունները, որոնց Ռուսաստանը էներգակիրներ է մատակարարում: Փոխարենը,
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը գազի գնագոյացման հարցում հաշվի կառնի մեր առանձնահատուկ
հարաբերությունները` ի նկատի ունենալով նաև գազի գնի բարձրացման հնարավոր բացասական
ազդեցությունը մեր երկրի սեցիալ-տնտեսական կյանքի վրա: Իմ պատկերացմամբ, Ռուսաստանն
իր հերթին այդ բանակցություններում առաջնորդվել է հետևյալ տրամաբանությամբ. Դաշնությունը,
իհարկե, հատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ ունեցած իր հարաբերություններին
և որ գազի գնագոյացումը չի կարող ադեկվատ չլինել այդ հարաբերություններին: Փոխարենը,
Ռուսաստանի Դաշնությունն էլ իր կողմից հասկանալի քաղաքական ակնկալիքներ ունի Հայաստանից
ու նաև չի կարող ամբողջությամբ շրջանցել տնտեսական գործոնը և այլ երկրներին մատակարարվող
գազի գինը` ակնկալելով, որ մենք ըմբռնումով կմոտենանք այդ ամենին:


 Ինչպես գազի գնի վերանայման
համատեքստում, այնպես էլ այլ առիթներով, շատ է խոսվում, որ վերջին տարիներին հայ-ռուսական
հարաբերությունները վատթարացել են ի հաշիվ ԵՄ-ի, ըդհանրապես, Արևմուտքի հետ հարաբերությունների:


 


Հայաստանի Հանրապետությունն
իր գործընկերների հետ տարբեր խորությամբ համագործակցությունն իրացնում է բացառապես
իր ազգային-պետական շահերից ելնելով: Սա էլ հենց անկախության գինն է, անկախության պոտենցիալը:
Լինելով փոքր երկիր և սնվելով իր հարուստ պատմական անցյալից ու կուտակած հարուստ փորձից,
Հայաստանի Հանրապետությունը բաց է խորացնելու հարաբերություններն իր բոլոր գործընկերների
հետ: Վստահ` հենց բաց լինելն ու համագործակցության պատրաստակամությունն են թույլ տալիս
առաջ մղելու մեր ազգային-պետական շահերը, հետապնդելու մեր ազգային արժանապատվությունը:
Սա ի միջի այլոց:


 


Ինչ վերաբերում է Ռուսաստանի
Դաշնության և ԵՄ-ի հետ մեր ունեցած հարաբերություններին, ապա այստեղ հակադրություն
իսկապես չկան: Նման հակադրության մասին սովորաբար խոսում են նրանք, ովքեր այս կամ այն
պատճառով շահագրգռված չեն ուժային այս կենտրոնների հետ Հայաստանի Հանրապետության զարգացող
ու խորացող հարաբերություններում: Նաև հասկանալի է, թե ինչու են նման խոսակցություններն
ու հարցադրումներն ակտիվացել հատկապես վերջին շրջանում. աշնանը սպասվող Վիլնյուսի գագաթնաժողովին
ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտին է հասցնում Ասոցացման համաձայնագրի
շուրջ բանակցությունները, և համաձայնագրի ստորագրումը շատերը դիտարկում են որպես հարված
ուղղված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին: Միանգամից նշեմ,
որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն այնքան խորն են, այնքան ամուր են, այնքան
առանցքային են, որ մեր երկիրը չի պատրաստվում ուժային որևէ կենտրոնի հետ իր հարաբերությունները
զարգացնել, խորացնել ի հաշիվ Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերությունների: Ինչու՞:
Որովհետև բացի պատմական ասպեկտից, բացի հոծ հայկական սփյուռքի, տնտեսական ու այլ գործոններից,
Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք անվտանգության նույն համակարգում, ինչը անվտանգության
հզոր և այս պահի դրությամբ` անփոխարինելի երաշխիք է: Գտնվելով նման բարդ տարածաշրջանում,
Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող իրեն թույլ տալ կոմպրոմիսի ենթարկել
իր անվտանգության երաշխիքները: Բարեբախտաբար, ԵՄ-ի հետ հարաբերությունների որևէ փուլում
Բրյուսելը երբեք հանդես չի եկել մոտեցումներով, որոնք ենթադրում են կամ-կամի տրամաբանություն:
Այդ տրամաբանությունը ավելի շուտ տեղական ծագում ունի: Հայաստանի Հանրապետությունն
էլ որպես անկախ երկիր առաջնորդվում է բացառապես իր շահերով: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն
ինքնին կարևոր են, և ոչ ոք չի կարող վիճարկել, որ Նախագահ Սարգսյանի կառավարման առաջին
ժամկետում այդ հարաբերությունները ստացել են լրիվ նոր որակ, հասել են մի մակարդակի,
շրջադարձային մի փուլի, որ տարիներ առաջ եվրոպական մերձեցման ամենահամարձակ կողմնակիցները
անգամ չէին կարող ենթադրել: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող
ընթացքն ու Երևան-Բրյուսել հարաբերությունների նոր օրակարգը փոխադարձաբար պարտավորեցնող
է: 


Լեռնային Ղարաբաղի հակամարտության
շուրջ բանակցային գործընթացը առաջ չի ընթանում: Ի՞նչ կարելի է ակնկալել այս ուղղությամբ
առաջիկայում:   


 Բանակցային գործընթացում
առաջընթաց ակնկալել մինչև տարեվերջ իրատեսական չէ: Գոնե միայն այն պատճառով, որ Ադրբեջանում
աշնանը սպասվում են նախագահական ընտրություններ: Գործընթացը հայտնվել է տեղապտույտում,
ինչի միակ ու բացառիկ պատասխանատուն Ադրբեջանն է: Ուժի պաշտամունքը, ռազմատենչ հռետորաբանությունը
և կացնային քաղաքականությունը պաշտոնական Բաքվի համար դարձել է տանող գիծ, մնացած ամեն
ինչն ածանցելով դրանից` այլատյացություն, թշնամանք, պատմության վանդալային ու աննախադեպ
խեղաթյուրում և այլն:


 


Ստեղծված իրավիճակում բանակցային
գործընթացում առաջընթաց արձանագրելու անհրաժեշտ մեկնակետը հակամարտության կողմերի միջև
վստահության մթնոլորտի ձևավորումն է: Ավելի կոնկրետ` ռազմական գործողությունների չվերսկսման
կամ ուժի չկիրառման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, կամ առնվազն հայտարարության
տեսքով նման համաձայնության ձեռքբերումը: Ինչու՞ եմ այդպես մտածում: Որովհետև վստահ
եմ, որ առանց կողմերի` առաջին հերթին Արցախի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի
ձևավորման, նույնիսկ միջազգային ողջ հանրության կողմից պարտադրված որևէ լուծում կմնա
թղթի վրա` ցանկությունների տիրույթում:


 


Այսօր մենք գտնվում ենք ոչ
խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում: Ադրբեջանն, այո, դադարեցրել է մշտական ռազմական
գործողությունները, սակայն Բաքուն շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, ինչը նշանակում
է, որ Ադրբեջանը չի հարգում իր իսկ ստորագրած փաստաթղթերն ու միջազգային միջնորդների
աջակցությամբ ձեռքբերված համաձայնագրերի դրույթները:


 


 Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը
առաջընթացի բացակայությունը պայմանավորում է հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշմամբ
ու ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում անգործության մեջ:


 ԵԱՀԿ Մինսկի խումբը
կարող է անել այն, ինչ կարող է: Միջնորդներից սպասել ավելին, անիրատեսական է: Միջնորդները
կարո՞ղ են հակամարտության կողմերի փոխարեն քաղաքական որոշումներ կայացնել, փոխհամաձայնության
գալ: Մինսկի խմբի գործունեությունից դժգոհության թեզը Ադրբեջանը թմկահարում է միայն
այն նպատակով, որպեսզի ցույց տա, թե բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը
պայմանավորված է մի գործոնով, որը գոյություն չունի: Բայց ակնհայտ է, որ այդ թեզն իր
ազդեցությամբ քարոզչական շրջանակներից այն կողմ չի անցնում: Միջազգային ողջ հանրությունը,
նախևառաջ Մինսկի խմբի միջնորդները շատ լավ գիտեն, քաջատեղյակ են իրերի իրական վիճակին:


 


Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին
ուղղված մեղադրանքներին, ապա արդեն նույնիսկ ձանձրալի է խոսել այդ մասին: Հայաստանն
այս ողջ ընթացքում դրսևորել է բացառիկ հետևողականություն, բանակցային գործընթացում
եղել է ազնիվ ու բաց` բանակցային գործընթացում իր ներգրավվածությամբ նպատակ ունենալով
հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը, մինդեռ Ադրբեջանը բանակցությունների նույնիսկ ամենակտիվ
փուլին զուգահեռ մշտապես հայտարարում է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը հասնելու
իր նպատակի մասին: Սակայն, խնդրի կարգավորման ռազմական լուծում իրականում գոյություն
չունի ու այդ մասին էլ Բաքվում շատ լավ գիտեն: Ստացվում է, որ իրենք իրենց դրել են
պատային իրավիճակում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, India to establish joint working group on bilateral defense cooperationArmenia, India to establish joint working group on bilateral defense cooperation
Tavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrowTavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrow
Azerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analystAzerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analyst
One of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - StatementOne of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - Statement
France, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreementFrance, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreement
Protection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guardsProtection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guards
Baku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  saysBaku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  says
President of Azerbaijan urges dissolution of OSCE MGPresident of Azerbaijan urges dissolution of OSCE MG
Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION 
What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman 
Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman 
Actions of Actions of "red berets" against citizens during acts of civil disobedience clearly punitive in nature - Arman Tatoyan 
UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand
Armenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of ArdshinbankArmenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of Ardshinbank
By PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee HeadBy PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee Head
All detained members of opposition movement have been releasedAll detained members of opposition movement have been released
NDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignityNDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignity
If Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  PapyanIf Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  Papyan
Protests of disobedience in Yerevan are suspended until the eveningProtests of disobedience in Yerevan are suspended until the evening
Political scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriouslyPolitical scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriously
UJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activitiesUJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activities
Azerbaijan concerned about developments in Armenia - Naira ZohrabyanAzerbaijan concerned about developments in Armenia - Naira Zohrabyan
Alain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in ArmeniaAlain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in Armenia
Lemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian GenocideLemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian Genocide
Armenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox ChurchArmenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox Church
Diplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-OfficeDiplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-Office
Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation 
OSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homesOSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homes
Yerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-OfficeYerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-Office
IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024
France welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  AlmatyFrance welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  Almaty
Azerbaijanis destroy Holy Ascension Church in BerdzorAzerbaijanis destroy Holy Ascension Church in Berdzor
Experts discuss problems of Armenia Experts discuss problems of Armenia 
134 protesters detained - report 134 protesters detained - report 
Order to use brute force by police issued by premier himself -  opposition MPOrder to use brute force by police issued by premier himself -  opposition MP
Opposition MP critical of police over Opposition MP critical of police over "efforts for bonuses"
Tavush for Motherland condemns violence against journalists Tavush for Motherland condemns violence against journalists 
OSCE Chair-in-Office arrives in Yerevan OSCE Chair-in-Office arrives in Yerevan 
Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman