Arminfo.info



 Հինգշաբթի, 30 Մայիսի 2013

Ստեփանյան Դավիթ

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար


Վերջին ժամանակներս Հայաստանում ավելի հաճախ է կարծիք հնչում, ըստ որի`ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դեգրադացիայի պայմաններում, իրենց իրավունքների համար պայքար պետք է իրականացնի հասարակությունը`քաղաքացիական շարժումների միջոցով: Կցանկանայի իմանալ ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքը հիշյալ տեսակետի և քաղաքացիական շարժումների վերաբերյալ...

Տարօրինակ զուգադիպությամբ, այսպես կոչված, քաղաքացիական շարժումների որոշ ներկայացուցիչների շատ հայտարարությունները, ըստ որոնց`ընդդիմությունը թույլ է և իշխանության է ձգտում բացառապես ժողովրդին կողոպտելու համար, համընկնում են իշխանության հայտարարությունների հետ: Որոշ դեպքերում իշխանությունը`ի դեմս հանրապետականների, հակափաստարկներ ունի ընդդիմության դեմ`ի դեմս ՀԱԿ-ի`պնդելով, թե ընտրությունները սովորել է կեղծել ներկայումս ընդդիմություն հանդիսացող նախորդ իշխանությունից: Եվ ՙԺառանգությունը՚ այս իմաստով միակ կուսակցությունն է, որի դեմ նման փաստարկներն անիմաստ են`հաշվի առնելով, որ կուսակցությունը երբեք իշխանության մաս չի կազմել: ՙԺառանգությունում՚ չկան թե’ միջին, թե’ առավել ևս խոշոր ձեռնարկատերեր, այնպես որ`բացառված է նաև շահերի ցանկացած բախում:
Հաշվի առնելով այդ անխոցելիությունը`իշխանություններին մնում է միայն ժամանակ առ ժամանակ մեղադրել մեզ ՙդրսից կառավարման՚ մեջ`չնայած նախագահի վերջին ընտրությունների արդյունքներից երևում է, որ հենց ՀՀԿ-ն է առաջին հերթին վկայակոչում ՙդրսի՚ կարծիքը: Հանրապետականների միակ փաստարկը Սերժ Սարգսյանի հաղթանակի օգտին մի շարք երկրների առաջնորդների կողմից փետրվարյան ընտրությունների արդյունքների ճանաչումն էր: Ըստ որում, նրանք նախընտրում են չհիշել այն մասին, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր վերջնական զեկույցում հանրապետության իշխանություններին բնորոշել է որպես կուսակցապետություն: Մինչդեռ կուսակցապետության առկայությունն, ըստ էության, անհնար է դարձնում արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Այդ դեպքում այդ ամենն ի՞նչ առնչություն ունի քաղաքացիական շարժումների հետ:

Ինստիտուցիոնալ առումով, այսպես կոչված, քաղաքացիական շարժումների կազմակերպիչներին ակնհայտորեն պետք չէ հեծանիվ հորինել: Քաղաքակիրթ աշխարհը վաղուց ապացուցել է, որ քաղաքական պայքարի լավագույն զենքը կուսակցություններն են, և այլ մեխանիզմներ գոյություն չունեն: Քաղաքացիական հասարակությունը, որպես կայացած ինստիտուտ, նույն զարգացած երկրներում այլ գործառույթներ է իրականացնում, որոնց համար մենք պայքարել և պայքարում ենք այսօր: Եվ, կարծում եմ, այդ ՙքաղաքացիական շարժումները, իրենց գործողություններում ամենևին ինքնուրույն չեն. վերջիններիս ուղղորդում և ֆինանսավորում են որոշակի քաղաքական ուժեր: Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքական կուսակցությունների կողմից մանր կուսակցությունների ֆինանսավորման փուլն արդեն անցել է. այն դերն ու գործառույթները, որոնք ավելի վաղ կատարել են այդ մանր կուսակցությունները, այժմ իրականացվում է իրենց ՙքաղաքացիական շարժումներ՚ կոչող մարդկանց խմբերի կողմից: Եվ այն, որ այդ մարդիկ, դեռ նոր ի հայտ գալով, քաղաքական կուսակցությունները և ինստիտուտները բնորոշում են որպես իրենց դարն ապրածներ, վկայում է այն մասին, որ նրանք ձգտում են ոչ թե իրենց կայացմանը, այլ ընդդիմության և, առաջին հերթին, ՙԺառանգության՚ դեմ սև PR-ի իրականացմանը: Ըստ որում, քաղաքական դաշտից քաղաքական կուսակցությունների դուրսմղմանն ուղղված նման գծի իրականացումը կարող է ընդամենը կարճաժամկետ, աննշան էֆեկտ ունենալ:

Ի՞նչ առնչություն են ունեցել քաղաքացիական շարժումները բողոքի ակցիաներին Արմավիրի մարզում,  զոհված զինծառայողների ծնողների ակցիաներին և այլն:

Կարծում եմ` բոլոր վերջին բողոքի ակցիաներն Արմավիրի մարզում, զոհված զինծառայողների ծնողների ակցիաները և նույնիսկ գազի հետ կապված հուզումները տարերային բնույթ են կրել, և քաղաքացիական շարժումներն աննշան կապ են ունեցել դրան: Այդ շարժումների հայտարարությունները, ըստ որոնց`հենց իրենք են ակտիվացրել հասարակությունը, չի համապատասխանում իրականությանը: Հայ հասարակությունում խռովության օջախներ առաջացել են ժողովրդի համբերության բաժակը լցվելու պատճառով, այլ ոչ թե`ՙքաղաքացիական շարժումների՚ առաջնորդների կամքով:

Գազի թանկացման հետ կապված բողոքի ակցիաները նույնպե՞ս նույն շարքից են:

Կառավարության շենքի մոտ գազի նախատեսվող թանկացման հետ կապված բողոքի ակցիային մասնակցել են նաև ՙԺառանգության՚ անդամները, ինչն իրենց իրավունքների համար հասարակության պայքարին քաղաքական ուժերի մասնակցության հերթական վկայություն է: Եվ հենց քաղաքական կուսակցություններն են շարունակում մնալ համար մեկ զենքը քաղաքական ասպարեզում: Այսօր Հայաստանում իշխանությունից օբյեկտիվ դժգոհություն կա, և դա գիտեն բոլորը: Ըստ որում, բոլոր նրանք, ովքեր ուզում էին հեռանալ, արդեն հեռացել են, մնացածները կամ չեն ցանկանում, կամ չեն կարող լքել երկիրը: Եվ մարդկանց այդ զանգվածը, հասնելով կրիտիկական վիճակի, ստիպված է ըմբոստանալ, քանի որ այլընտրանք չունի: Եվ քաղաքական ուժերի խնդիրը և պարտքն է օգնել նրանց դրանում, ինչով էլ մենք, ըստ էության, զբաղվում ենք`քաղաքացիական ակտիվիստների օգնությամբ: Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ քաղաքացիական շարժումներ Հայաստանում, այդ հասկացության գլոբալ իմաստով, առայժմ չկան:

Սոցիալ-տնտեսական վերջին մարտահրավերները բավականին դժվար կացության մեջ են դնում իշխանությանը: Ի՞նչ ռեսուրսների միջոցով կարող է կառավարությունը լուծել ծագող խնդիրները:

Մշտապես առաջացող նոր խնդիրները կառավարությունը չի կարող լուծել: Առաջինը`այն ի վիճակի չէ դրանք լուծել, երկրորդ`չի ցանկանում դա անել, որքան էլ որ պնդի հակառակը: Երրորդ` էական հակասություններ կան հասարակության և իշխանության մեջ գտնվող մարդկանց նեղ շրջանակի շահերի միջև, որոնք էլ թույլ չեն տա լուծել ժողովրդին հուզող խնդիրները: Վերջապես, եթե անգամ կառավարության կողմից ինչ-որ միջոցառումներ իրականացվեն, ապա դրանք կլինեն միայն արտաքին նոր փոխառությունների հաշվին, ինչը չի կարող խնդրի լուծում հանդիսանալ: Արտաքին պարտքը շարունակում է աճել և ընդունել սպառնալի չափեր, իսկ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, դա չի կանգնեցնի: Այսինքն` իրավիճակից դուրս գալու համար սեփական շահերը չի զոհաբերի` հանուն մրցակցության ապահովման: Գազի սակագների մասնակի սուբսիդավորման վերաբերյալ կառավարության այդ նույն առաջարկը նույնպես անձամբ ինձ համար հանդիսանում է իրավիճակից դուրս գալու ամենաանընդունելի ելքը: Ինչպե՞ս կարելի է գազը հավասարաչափ սուբսիդավորել հազարավոր դոլարներով իր պալատը տաքացող միլիոնատիրոջ և իր մեկ սենյականոց բնակարանը մի քանի հազար դրամով տաքացնող կենսաթոշակառուի համար: Հետևաբար, նման աշխատաոճից ընդունելի արդյունքներ ակնկալելն անիմաստ է:

Գնահատեք ներքին ռեսուրսների հաշվին`եվրոբոնդերի թողարկման միջոցով, գազի բարձրացման 30%-ը սուբսիդավորելու`ՀՀ վարչապետի հնչեցրած գաղափարը…

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրապարակված` եվրաբոնդերի թողարկման հաշվին գազի սակագների բարձրացման 30%-ը սուբսիդավորելու գաղափարը, ըստ էության, արտաքին պարտքի մեծացման հերթական քողարկումն է:  Ըստ էության, մեխանիզմը նույնն է, մի փոքր փոփոխվել է միայն արտաքին տեսքը, քանի որ արտասահմանյան կազմակերպություններից Հայաստանը գումարները կվերցնի ոչ թե ուղղակի բանկերից, այլ կապիտալի միջազգային շուկայում շրջանառվելու նպատակով թողարկված արտարժութային պարտատոմսերի միջոցով:


Ձեր կարծիքով, ի՞նչ միտումներ է պարունակում Հայաստանում պարբերաբար սրվող իրավիճակը:

Այլ, Հայաստանից ավելի քաղաքակիրթ երկրներում նման սոցիալ-տնտեսական իրավիճակ ծագելու դեպքում` դա ուղիղ ճանապարհ կբացեր դեպի հեղափոխություն: Հարուստների և աղքատների եկամուտների միջև չորս, վեց անգամ հարաբերակցությունը համարվում է նորմալ, վեցից մինչև ութը` սպառնալի, իսկ ութից և ավելին` հեղափոխական: Հայաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, հարուստների և աղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը հասնում է քսանի` մեկի նկատմամբ: Իսկ եթե մենք դրան գումարենք ՙստվերը՚, ապա կստանանք ավելի մեծ տարբերություն: Հայաստանում պաշտոնապես բնակվում է 600 հազար աղքատ ընտանիք, մինչդեռ միջին եկամուտ ունեցող և հարուստ ընտանիքներն ընդամենը 100 հազար են: Այդպիսով, հանրապետությունում հեղափոխության համար նախադրյալներն ավելի քան բավականաչափ են, ընդ որում արդեն` բավականին երկար ժամանակ: Այլ հարց է, թե արդյոք այն կիրագործվի` հաշվի առնելով այդ ճանապարհին մի շարք խոչընդոտներ: Առաջին հերթին, հասկանալի չէ, թե արդյոք դրան պատրաստ է բուն հայ հասարակությունը: Անհասկանալի է, թե դեպի որ կողմ կաշխատեն արտաքին լծակները, քանի որ արտաքին գործընկերներն առայժմ միայն պաշտպանել և սատարում են իշխանություններին` Հայաստանի ազգային շահերի ոտնահարման հաշվին: Դրա համար իշխանություններն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնել ՙմադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, գնացել են ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման և, ընդհանրապես, սովորել են վիզ խոնարհել դրսից առա ջին իսկ կանչով` ի վնաս Հայաստանի ազգային շահերի: Չափազանց մեծ հարցեր է հարուցում ընդդիմության համախմբման հնարավորությունը: Համոզված եմ, որ այդ համախմբման դեպքում Հայաստանում կծագի միանգամայն նոր իրավիճակ, երբ իշխանությունները կհայտնվեն մի վիճակում, երբ քայլ անգամ չեն կարող կատարել առանց արտահերթ որոշումներ կայացնելու: Այդուհանդերձ, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Խորտոնի և Հայաստանում այդ կազմակերպության մշտական ներկայացուցիչ Գիերմո Թոլոսայի հայտարարությունը, որում նրանք իշխանություններին կոչ են արել վճռական և արմատական բարեփոխումներ իրականացնել, այդ համատեքստում բավականին ախտանշային է թվում իշխանությունների համար: Արտաքին մարտահրավերները, պայթյունավտանգ իրավիճակը մեզ շրջապատող տարածաշրջանում, Ղարաբաղյան հակամարտությունում. այդ ամենը կարող է դառնալ հանրապետությունում խռովության պատճառ: Չէի ցանկանա այդ մասին խոսել, սակայն վերջերս ծառայակցի ձեռքով զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանվելու շուրջ իրավիճակի նման մեկ դեպքը կարող է կայծի դեր խաղալ: Այս անգամ իշխանություններին հաջողվեց չեզոքացնել այդ կայծը, սակայն արդյո՞ք նրանց կհաջողվի դա անել անվերջ. ահա թե որն է հարցը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, India to establish joint working group on bilateral defense cooperationArmenia, India to establish joint working group on bilateral defense cooperation
Tavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrowTavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrow
Azerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analystAzerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analyst
One of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - StatementOne of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - Statement
France, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreementFrance, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreement
Protection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guardsProtection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guards
Baku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  saysBaku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  says
President of Azerbaijan urges dissolution of OSCE MGPresident of Azerbaijan urges dissolution of OSCE MG
Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION 
What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman 
Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman 
Actions of Actions of "red berets" against citizens during acts of civil disobedience clearly punitive in nature - Arman Tatoyan 
UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand
Armenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of ArdshinbankArmenia to host 33rd EBRD Business Forum with flagship sponsorship of Ardshinbank
By PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee HeadBy PM`s decision, Sisian Boghossian relieved of her post as Tourism  Committee Head
All detained members of opposition movement have been releasedAll detained members of opposition movement have been released
NDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignityNDP welcomes fact that it is Bagrat Srbazan who leads movement to  restore Armenian people`s dignity
If Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  PapyanIf Pashinyan remains in power, then Armenia will become not Russian  province, but Azerbaijani protectorate, which is even worse - Ara  Papyan
Protests of disobedience in Yerevan are suspended until the eveningProtests of disobedience in Yerevan are suspended until the evening
Political scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriouslyPolitical scientist: Azerbaijan takes processes taking place in  Armenia very seriously
UJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activitiesUJA strongly condemns all police brutality against journalists  carrying out their professional activities
Azerbaijan concerned about developments in Armenia - Naira ZohrabyanAzerbaijan concerned about developments in Armenia - Naira Zohrabyan
Alain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in ArmeniaAlain-Richard Donwahi, UNCCD COP 15 President arrives in Armenia
Lemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian GenocideLemkin Institute: By parroting Turkish narrative of 1915-1923events,  Armenian premier risks absolving Turkiye of its responsibility for  the Armenian Genocide
Armenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox ChurchArmenian Apostolic Church has historically been cementing material  for ethnos - Metropolitan of Russian Orthodox Church
Diplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-OfficeDiplomacy and dialogue are the only path to stability and peace -  OSCE Chair-in-Office
Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation Armenian FM evades question about legality of use of Almaty  declaration as basis for border delimitation 
OSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homesOSCE Chair-in-Office evades question about help in Artsakh residents`  return to their homes
Yerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-OfficeYerevan and Baku prefer to resolve issues and disagreements between  them in bilateral format - OSCE Chair-in-Office
IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024
France welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  AlmatyFrance welcomes talks between Armenian, Azerbaijani FMs held in  Almaty
Azerbaijanis destroy Holy Ascension Church in BerdzorAzerbaijanis destroy Holy Ascension Church in Berdzor
Experts discuss problems of Armenia Experts discuss problems of Armenia 
134 protesters detained - report 134 protesters detained - report 
Order to use brute force by police issued by premier himself -  opposition MPOrder to use brute force by police issued by premier himself -  opposition MP
Opposition MP critical of police over Opposition MP critical of police over "efforts for bonuses"
Tavush for Motherland condemns violence against journalists Tavush for Motherland condemns violence against journalists 
OSCE Chair-in-Office arrives in Yerevan OSCE Chair-in-Office arrives in Yerevan 
Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues Armenia, Azerbaijan agree to continue negotiations over controversial  issues 
Use of brutal force premier`s personal order - lawyer Use of brutal force premier`s personal order - lawyer 
About 50 protesters detained About 50 protesters detained 
Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman