Ղարաբաղյան պատերազմում հայերի վստահ առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության: Երևանում ՙՌոսսոտրուդնիչեստվոյի՚ կողմից կազմակերպված միջոցառմանը նման կարծիք է արտահայտել պահեստի դեսպան, 1992-1996 թվականներին Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
ՙԲաքվի ղեկավարությունը, ինչպես Աբուլֆազ Էլչիբեյի, այնպես էլ Հեյդար Ալիևի ժամանակ, նույնիսկ կորցնելով վերահսկողությունն իրենց տարածքների նկատմամբ, համախորեն փորձում էր բեկում մտցնել պատերազմում և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուժային եղանակով: Հատկապես Ադրբեջանն էր հաճախ հրաժարվում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններից, առաջարկելով նախապայմաներ, նույնիսկ 4 անգամ ուղղակիորեն վիժեցնելով հրադադարի վերաբերյալ արդեն ձեռք բերված համաձայնությունները: Իսկ հայերը հիմնականում ընդունում էին ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջնորդների առաջարկները՚,-նմշել է փորձագետը:
Բացի այդ, ըստ Կազիմիրովի, հույսները դնելով ուժի վրա, և ռիսկի տակ դնելով սեփական տարածքները, Ադրբեջանն իր վրա վերցրեց իր սեփական տարածքների նկատմամբ հսկողությունը կորցնելու պատասխանատվությունը: Ավելին, ավելի նորանոր տարածքների կորուստները Բաքվին գցեց մերժումների ու խաղաղարարար նախաձեռնութոյւնները վիժեցնելու մի արատավոր շրջանի մեջ: Ընդ որում, Բաքվի համառությունը օբյեկտիվորեն ձեռնտու էր հայերին, քանի որ մարտերի շարունակումը նրանց թույլ էր տալիս ընթանալ ավելի խորը, ճակատամարտի գիծը տեղափոխելով Լեռնային Ղարաբաղից ավելի հեռու: Ըստ Կազիմիրովի, եթե Բաքուն ավելի շուտ ընդուներ հրադարդարը և ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի 222 բանաձևը, ապա Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները կմնային նրա ձեռքում:
ՙԻսկ ներկայումս Բաքուն համառորեն չի ցանկանում ընդունել այդ փաստը, քանի որ դա կնեղացնի արտաքին աջակցություն ստանալու հնարավորությունները` որպես ՙօկուպացիայի զոհի՚: Ավելին, Իլհամ Ալիևն ավելի հաճախ է անդրադառնում ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի չորս բանաձևերին, դրանցից դուրս քաշելով միայն զորքերը տարածքներից դուրս բերելը: Սակայն, չգիտես ինչու, նա մոռանում է, որ բոլոր այդ բանաձևերի վիժեցումն սկսել է Բաքուն, փորձելով ջախջախել հայերին: Հատկապես Ադրբեջանն էր, որ չեր ցանկանում կատարել ՄԱԿ-ի Անվտանգությնա խորհրդի հիմնական բանաձևը` դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի չեն կարող կատարվել նաև մյուս պահանջներն ու կոչերը՚,-հիշեցրել է Կազիմիրովը: