Arminfo.info


ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 7-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 7-ին
Առաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարինԱռաջնորդ՝ առանց վստահության, ընդդիմություն՝ առանց աջակցության, խաղաղություն՝ առանց զիջումների. Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարին
Անիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթԱնիի Մայր տաճարը վերականգնումից հետո կգործի որպես մզկիթ
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի 3-րդ, 4-րդ և 5-րդ տրանշերը
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել«Միջազգային քրիստոնեական համերաշխություն»-ը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող նշանակել
Հայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարությունՀայաստանի հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար. հայտարարություն
Փաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունըՓաստաբան. Խորհրդարանում ընթանում է Մառլեզոնյան բալետի հերթական մասի բեմադրությունը
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանըԼինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը
Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն ԱդրբեջանիցՖրանսիայի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է ԿԽՄԿ-ի անարդար արտաքսումն Ադրբեջանից
Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովըԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում անցկացնում է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը
Վահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակումՎահագն Չախալյանը ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստմանը եւ իշխանության յուրացմանն առնչվող  գործի շրջանակում
Ադրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբԱդրբեջանի դինաստիական ռեժիմը շարունակում է դաժան հաշվեհարդարը լրագրողների նկատմամբ
Շվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարինՇվեդիայի դեսպանը հրաժեշտ է տվել Հայաստանի ԱԳ նախարարին
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՀուլիսի 4-ին և 5-ին Երևանի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Արցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձիցԱրցախի մշակույթի նախկին նախարար․երբևէ Արցախ վերադարձը պետք է սկսվի մշակութային վերադարձից
Սեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպելՍեյրան Օհանյան. Հայաստանի իշխող խմբակն իմ դեմ շոու է կազմակերպել
Հայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըՀայաստանի խորհրդարանում քննարկվում է Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը
Երևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացումԵրևանն ակնկալում է Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության խորացում
Փաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականըՓաշինյանը բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը
Սամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համարՍամվել Կարապետյանը դատական կարգով ներողություն է պահանջում Արսեն Թորոսյանից և Հայկ Կոնջորյանից՝ զրպարտության համար
Քաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակովՔաղաքագետ. Հայաստանին անհրաժեշտ են մեխանիզմներ՝ այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու նպատակով
Հայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել ԿարապետյանիՀայաստանի նախկին վարչապետը հանդես է եկել ի պաշտպանություն կալանավորված Սամվել Կարապետյանի
Փոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերինՓոխվարչապետ. Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին
ՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքիՌՀՄ ղեկավար. Հայաստանի իշխանությունների գործողությունները սպանում են բիզնեսը եւ կհանգեցնեն երկրում ներդրումների արտահոսքի
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Արդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասինԱրդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասին
Նոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարարՆոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարար
Թմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանաԹմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանա
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀայաստանինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
Հայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգՀայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ
Առաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններԱռաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացումՓաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահՍարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակումԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Կարդալ ավելին





ԲՀԿ բացառում է ՀՀԿ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:49

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բացառում է ՀՀԿ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցին` մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահներ Հովիկ Աբրահամյանի և Արմեն Աշոտյանի միմյանց հաջորդած հայտարարությունները երկու կուսակցությունների կառավարող կոալիցիա ստեղծելու հնարավորության վերաբերյալ:

Չցանկանալով մանրամասնել և խոսել ինչ-որ շարժառիթների մասին, որոնք Աբրահամյանին դրդել են նման բան ասել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը կտրականապես բացառել է նշված սցենարը: ՙԱվելին, ես հրապարակում  եմ ոչ միայն սեփական կարծիքս, այլ կուսակցության տեսակետն` ընդհանուր առմամբ՚, - ասել է նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում չէր բացառել ՀՀԿ և  ԲՀԿ միջև կոալիցիա ստեղծելու հնարավորությունը Երևանի ավագանու խորհրդում և կառավարությունում: Պատասխանելով այն հարցին, թե քանի նախարար կփոխվի նոր կառավարությունում, Աբրահամյանը կոչ է արել սպասել ևս երկու օր: Մինչդեռ մեկ օր առաջ , պատասխանելով նույն հարցին, հենց Աբրահամյանը բացառել էր ՀՀԿ և ԲՀԿ համախմբման հնարավորությունը: Իսկ այսօր երկու կուսակցությունների միջև քաղաքական դաշինքի հնարավորթյունն առաջինը կանխատեսել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: ՙԵս չեմ բացառում ՀՀԿ և ԲՀԿ միջև նոր կոալիցիայի հնարավորությունը, թեև անձամբ ես դա չէի ցանկանա՚, - հայտարարել է Աշոտյանը:  2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ ՀՀԿ հետ միասին կառավարող կոալիցիայի ակզմում էր: սակայն մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները ԲՀԿ աստիճանաբար շրջվեց ՙընդդիմության՚ կողմը`     այդ ընտրություններում հանդես գալով որպես ընդդիմադիր ուժ: Սակայն 2013 թվականի նախագահական ընտրություններում ԲՀԿ  դարձյալ շեղվեց իր գծից և չմասնակցեց դրանց: Կուսակցությունը կրկին աշխուժացել է Երևանի ավագանու ընտրություններում` դարձյալ հանդես գալով որպես ընդդիմադիր ուժ:

>>>
Երևանի բնակչուհու բնակարանին ՙտիրացել է՚ 22 ընտրող
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:46

Երևանի բնակչուհի Անուշ Չուբարյանի բնակարանին ՙտիրացել է՚ 22 ընտրող: Զվարճալի դեպքը տեղի է ունեցել այսօր մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում: Ինչպես պատմել է Չուբարյանը, մտնելով ընտրատեղամաս`նա հայտնաբերել է, որ իր բնակարանում 22 անծանոթ մարդ է գրանցված: Չուբարյանը բնակվում է Նալբանդյան 104 հասցեում:

Եվս մեկ խախտման մասին հաղորդում է ՀՅԴ շտաբը: ՙԹեժ գծով՚ ահազանգ է ստացվել, որ երկու օր առաջ Դավիթաշեն համայնքի բնակիչներից մեկի բնակարան են բերել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի բուկլետները, որոնցում հայտնաբերվել է ՙբոնուս՚`քաղաքացու կոմունալ ծառայությունների վճարման կտրոնի տեսքով:






>>>
Հանրապետականները և ՙբարգավաճները՚ ցասման մեջ են
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:45

 Երևանի 7/25 ընտրատեղամասում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցչի և ընտրահանձնաժողովի անդամների միջև ծեծկռտուք է սկսվել:
ԲՀԿ ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է խոչընդոտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել նրան, քանի որ նա իրավունք չուներ գտնվել ընտրատեղամասում: Տեղամասի ներսում իրար քաշքշելուց հետո նրանք դուրս են եկել և ծեծկռտուքը շարունակել բակում: Նաև Նոր Նորքի 7-րդ զանգվածում ԲՀԿ ներկայացուցիչները 10-հազարական դրամ կաշառք են բաժանում:
ՙԲարև Երևան՚ դաշինքի շտաբը հաղորդում է, որ 8/23 ընտրատեղամասում ՀՀԿ-ն կաշառք է բաժանում: Նաև նշվում է, որ Բլեյանի անվան հարակից տներում բնակիչներին 20 հազար դրամ կաշառք են առաջարկում: Կաշառք է բաժանվում նաև N27 և Թումանյանի անվան դպրոցի մոտակայքում:

>>>
ՀՀ նախագահն արգելել է հանրապետականներին սաբոտաժի գնալ կամ որևէ միջադեպ հրահրել
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:43

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ի ուշ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցությունում կայացած նիստում հանձնարարական է տվել ՀՀԿ բոլոր անդամերին` ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի դեպք չարձանագրվի, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`կատարելով իր քաղաքացիական պարտքը:

Նա ընդգծել է, որ նախագահը նաև արգելել է հանրապետականներին ենթարկվել մայրաքաղաքային ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի կողմից նախաձեռնված հնարավոր սադրանքներին:







>>>
ՙԱնձնագրային կարուսել՚`մայրաքաղաքային ընտրությունների նորույթ
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:40

 Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում նոր կեղծարարություն է հորինվել:

Ինչպես հաղորդում է ՀՅԴ թեժ գիծը, Սիլիկյան փողոցում գտնվող դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներից վերցնում են անձնագրերը, քվեարկում դրանով, իսկ հետո վերադարձնում`գումարի հետ միասին: Ցավոք, թեժ գիծը չի նշում, թե հատկապես որ կուսակցությունն է հորինել ՙանձնագրային կարուսելը՚:

>>>
Ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 31 ահազանգ է ստացել, ԿԸՀ-ն`40
 Կիրակի, 5 Մայիսի 2013 14:38

 ՀՀ Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում ընտրական օրենսդրության խախտումների 31 դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու համար: Այդ մասին հաղորդում է կառույցի կայքը:

>>>
Արմեն Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ երևանցիները կքվեարկեն բարեփոխումների օգտին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 09:46

 ՙԵս քվեարկել եմ այն քաղաքական ուժի օգտին, որը ներկայացնում եմ, և հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն բարեփոխումների օգտին և, վերջապես, կսթափվեն քնից՚, - հայտարարել է ՙԲարև Երևան՚ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ով քվեարկել է 6/28 ընտրատեղամասում` ՙԱջափնյակ՚ վարչական շրջանում:

Խոսելով ընտրակաշառքների մասին` նա տեղեկացրել է, որ նախօրեին խանութում և բենզալցակայանում բոլորը խոսել են միայն այն մասին, որ մարդիկ գալիս են 20 000 դրամանոց թղթադրամներով:

>>>
ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների 15,08 տոկոսն արդեն քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 09:43

 ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 15,08 տոկոսը` 123 121 ընտրող:

Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 16 240 մարդ կամ ընտրողների 19,90 տոկոսը, Ավանում` 7 379 մարդ կամ 19, 49 տոկոսը, Արաբկիրում` 11 480 մարդ կամ 12,25 տոկոսը, Դավթաշենում`4 805 մարզ կամ 15,42 տոկոսը,  Էրեբունիում` 13 272 մարդ կամ 14,6 տոկոսը, Կենտրոնում` 10 727 մարդ կամ 11,53 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիայում` 11 818 մարդ կամ 11,47 տոկոսը, Նոր Նորքում` 15 437 ընտրող կամ 15,74 տոկոսը, Նորք-Մարաշում` 1 797 ընտրող կամ 17, 76 տոկոսը,
Նուբարաշենում` 1 262 ընտրող կամ 16,2 տոկոսը, Շենգավիթում` 20 290 ընտրող կամ 18,08 տոկոսը, Քանաքեռ-Զեյթունում` 56 837 ընտրող կամ 15,16 տոկոսը:

Ընտրողների մասնակցության վերաբերյալ հաջորդ տվյալները ԿԸՀ կհպրապարակի ժամը 15:00-ին: Դրանք կլինեն 14:00-ի տվյալները:

>>>
Տարոն Մարգարյան. Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությունը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 09:06

 Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը քվեարկել է ՙԵրևանի լավագույն ապագայի՚ օգտին: Նա ընտրատեղամաս էր ժամանել ընտանիքի անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, հայտարարել է, թե Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու դեպքում կշարունակի Երևանի բարեկարգումը: Նա ընդսմին նշել է, որ աշխատանքի բավականաչափ ծավալն արդեն կատարվել է, և քաղաքապետարանն իր գործունեության համար հաշվետու է հասարակության առջև:

Պատասխանելով մայրաքաղաքի առանձին շրջաններում նախընտրական կաշառքներին առնչվող հարցին` Մարգարյանը նշել է այդ տեղեկությունները հաստատվելու դեպքում դրանց մանրակրկիտ հետաքննության անհրաժեշտությունը:

>>>
Ոստիկանությունը 2 քրեական գործ է հարուցել նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտման փաստերի առնչությամբ
 Կիրակի, 5 Մայիսի 2013 08:31

 Մայիսի 5-ի ժամը 10:00 դրությամբ 2 քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտման փաստերի առնչությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ընդհանուր առմամբ, Ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտման 23 դեպք, որոնցից 11-ն առնչվում է նախընտրական կաշառքի բաժանմանը, 2-ը` վիճաբանությանն ու ծեծկռտուքին, 1-ը` լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն:

>>>
Հայաստանի նախագահը քվեարկել է ՙբարեկեցիկ և հարմարավետ Երևանի՚ օգտին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 08:30

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկել է ՙբարեկեցիկ և հարմարավետ Երևանի՚ օգտին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, ուր եկել էր տիկնոջ հետ:

ՙԵս քվեարկել եմ զարգացող, բարեկեցիկ և ավելի հարմարավետ Երևանի օգտին: Ընտրել եմ համեստ և հասարակ կառավարողի տեսակը: Ես քվեարկել եմ հօգեւտ այն ուժի, որը հասկանում է քաղաքապետի և, ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի դերը երկրի կառավարման համակարգում և քաղաքական կյանքում՚, - նշել է պետության ղեկավարը:

Նախագահը հրիաժարվել է ընտրությունների ելքի վերաբերյալ կանխատեսումներից, քանի որ քվեարկության արդյունքները հայտնի կդառնան միայն ժամը 20:00-ից հետո:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է թիվ 9/11 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Ավագյանը, տեղամասում գրանցված է 1245 ընտրող, որոնցից առայժմ քվեարկել է շուրջ 200-ը: Նրա ասելով, առայժմ առանձնապես ակտիվություն չի դիտվում:

>>>
Տարբեր ընտրատեղամասերից շարունակում են հաղորդումներ ստացվել անհետացող կնիքների մասին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 08:13

 Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների տարբեր ընտրատեղամասերից շարունակում են հաղորդումներ ստացվել անհետացող կնիքների մասին: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, քվեարկությունից հետո ընտրողների անձնագրերում դրված կնիքների արագ անհետացման փաստեր են արձանագրվել 8 և  12 ընտրատարածքներում, թթ.12/15, 12/03, 11/18,  1/09 և 07/23 ընտրատեղամասերում: Ի դեպ, նշված տեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահն արդեն կապվել է ԿԸՀ հետ, որպեսզի տեղեկանա, թե արդյոք թանաքանյութը հնարավոր է փոխել:

>>>
ՀՅԴ շտաբը հաղորդումներ է ստանում զանգվածային ընտրակաշառքների մասին
 Կիրակի, 5 Մայիսի 2013 08:11

 ՀՅԴ շտաբը հաղորդումներ է ստանում Երևանի ավագանու ընտրություններում զանգվածային ընտրակաշառքների մասին: Այսպես, Կնետրոն համայնքի մի քանի բնակիչներ հաորդում են, որ համայնքատիրության աշխատակիցները Կենտրոնի թաղապետարանի գիտությամբ Պուշկինի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում կաշառք են բաժանում ընտրողներին: Ընտրակաշառքի բազմաթիվ դեպքերի մասին հաղորդում են նաև Շենգավիթ համայնքի բնակիչները:

ԶԼՄ-ներից մեկի հաղորդման համաձայն, մարդկանց մեծ կուտակում է դիտվում Հայաստանի միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի մերձակայքում, որի առաջնորդը`խոշոր ձեռներեց Գուրգեն Արսենյանը, ներառված է ԲՀԿ համամասնական ցուցակում: Ականատեսների վկայությամբ, մարդիկ ըստ ցուցակի  մտնում են գրասենյակ, որտեղ նրանց փող են տալիս:

>>>
Արմեն Երիցյան. Մենք կապացուցենք, որ Երևանում կարող են անցկացվել միջազգային ստանդարտներին համապատասխանող ընտրություններ
 Կիրակի, 5 Մայիսի 2013 08:10

 ՙՄենք` Երևանցիներս, միասին կարող ենք անել այնպես, որպեսզի միջազգային կազմակերպությունները համոզվեն, որ Երևանում կարող են անցկացվել միջազգային ստանդարտներին համապատասխանող ընտրություններ՚, - քվեարկելուց հետո լրագրողներին հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող ԱԻՆ պաշտոնակատար Արմեն Երիցյանը:

Նա հավաստիացրել է, որ Երևանը լինելու է գեղեցիկ, ու բոլոր երևանցիները հպարտանալու են իրենց քաղաքով: Երիցյանը նաև հաղորդել է, որ ընտրությունների ընթացքին կհետևի ՕԵԿ-ի ընտրական շտաբից և համոզմունք է հայտնել, որ ընտրական գործընթացները կհամապատասխանեն օրենքներին:

Երիցյանը քվեարկել է ժամը 10-ին Էրեբունի վարչական շրջանի 194 դպրոցում տեղակայված 13/15 ընտրատեղամասում: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ:

>>>
ԶԼՄ. ՀՀԿ անդամը ՙդեբոշ՚ է արել ընտրատեղամասերից մեկում
 Կիրակի, 5 Մայիսի 2013 07:58

 Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են տարբեր ընտրախախտումների մասին: Այսպես, Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/03 տեղամասի հանձաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս, ի պատասխան հանձնաժողովի անդամների դիտողությունների` ՙդեբոշ՚ է արել ու  գոռգացել:

Բացի այդ, Transparency.am պորտալը հաղորդում է Սիլիկյան թաղամասի 07/34 ընտրատեղամասում կաշառք բաժանելու մասին: Իսկ 07/14 ընտրատեղամասում ՀՀԿ երկու ներկայացուցիչներ ընտրական հանձնաժողովի անդամներին կարգադրություններ են արել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել այդ խախտումը:  13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

>>>
Անձնագրերի կնիքները դարձյալ անհետանում են
 Կիրակի, 5 Մայիսի 2013 07:28

 ՙԲարև Երևան՚ դաշինքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության համար անձնագրերում դրված կնիքներն անհետանում են:

ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի տեղեկացմամբ, նման միջադեպեր են արձանագրվել թթ. 7/22 և 7/23 տեղամասերում: Ստացված ահազանգերից  հետո թիվ 7/22 տեղամասում անձնագրերում կնիքների համար նախատեսված թանաքանյութին սովորական թանաք է խառնվել:

Հիշեցնենք, որ համանման միջադեպեր էին արձանագրվել նաև վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում:

>>>
ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը
 Կիրակի, 5 Մայիսի 2013 07:06

Մայիսի 5-ին ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոն գործում է ՙՔաղաքացիական Ազգային Նախաձեռնություն՚ ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ):  Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից, Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը: Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00; մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930:

Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:

Ավանի և Նոր Նորքի  վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:

Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝  Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ:

>>>
ՀԱԿ կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն
 Կիրակի, 5 Մայիսի 2013 06:57

Մայիսի 5-ի առավոտյան ժամը 08.00-ից Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբում գործում է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից, ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումներինև ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով`
055 27.94.94
091.26.27.11
098 68.60.13:

ՀԱԿ օպերատիվ արձագանքման ծառայության հետ կարելի է կապվել նաև` գրելով հետևյալ էլեկտրոնային փոստերին[email protected][email protected]:

Ընտրության ընթացքին, տեղի ունեցող ընտրախախտումներին կարելի է հետևել նաև ինտերնետում` ՀԱԿ պաշտոնական կայքում.  www.anc.am; 
Ֆեյսբուքում
https://www.facebook.com/armnatlcongress?fref=ts
www.facebook.com/ancprgroup
Յութուբում
www.youtube.com/user/ArmNatlCongress?feature=mhee
Թվիթերում
https://twitter.com/ancongress
hashtag – #evnvote13, #Armenia:

>>>
Հայաստանի ԿԸՀ ղեկավարը խոստանում է. Անձնագրերում կնիքներին առնչվող խնդիրներ չեն լինի
 Կիրակի, 5 Մայիսի 2013 06:45

 Քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող ոչ մի խնդիր չի ծագել: Այդ մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը:

Նա տեղեկացրել է, որ 464 ընտրական տեղամասերը բացվել են օրենքով սահմանված ժամին, ընտրական հանձնաժողովների 3712 անդամներից բացակայել են 12-ը, 8-ը ՙԺառանգություն՚ կուսակցությունից, 2-ը` ՀՅԴ-ից, ընտրական հանձնաժողովների բացակա անդամներից ևս երկուսը նշանակվել են տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Նա տեղեկացրել է, որ այս անգամ քվեարկած քաղաքացիների անձնագրերում կնիքներին առնչվող խնդիրներ չպետք է ծագեն: Նրա հավաստմամբ, ցնդող թանանքը փորձարկվել է:

Ընտրողները պետք է ընտրեն խորհրդի 65 անդամների, որոնք իրենց հերթին պետք է ընտրեն Երևանի քաղաքապետ: Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը, ՙՀայ Յեղափոխական Դաշնակցությունը՚, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը, ՙԱռաքելություն՚ կուսակցությունը և ՙԲարև Երևան՚ նախընտրական դաշինքը: Վերջին տվյալների համաձայն, ընտրություններին կհետևի 261 դիտորդ:

>>>
Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընտրական տեղամասերը բացվել են
 Կիրակի, 5 Մայիսի 2013 06:44

 Մայիսի 5-ին, ժամը 08:00-ին բացվել են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների ընտրական տեղամասերը: Ընտրողների քվեարկությունը կշարունակվի մինչև 20:00: Ոստիկանության տվյալներով, Երևանում ընտրողների թիվը կազմում է 816 475 մարդ, որոնցից շուրջ 3000 Հայաստանի քաղաքացիություն  չունեցող անձինք են, սակայն իրավունք ունեն մասնակցելու քվեարկությանը: Ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 464 է:

Համաձայն ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի՝ Երևանի ավագանու խորհուրդը կազմված է 65 անդամից, որոքն ընտրվում են  4 տարով: Այս ընտրություններում 65 տեղի համար պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը, ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը, ՙՀայ Յեղափոխական Դաշնակցությունը՚, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը, ՙԱռաքելություն՚ կուսակցությունը և ՙԲարև Երևան՚ նախընտրական դաշինքը: Խորհրդում ընտրվելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 6 տոկոսի, իսկ դաշինքը` 8 տոկոսի շեմը:

>>>



Մեկնաբանվողներ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար