ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ի ուշ երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցությունում կայացած նիստում հանձնարարական է տվել ՀՀԿ բոլոր անդամերին` ամեն ինչ անել, որպեսզի ոչ մի դեպք չարձանագրվի, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`կատարելով իր քաղաքացիական պարտքը:
Նա ընդգծել է, որ նախագահը նաև արգելել է հանրապետականներին ենթարկվել մայրաքաղաքային ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի կողմից նախաձեռնված հնարավոր սադրանքներին: