ՙԵս քվեարկել եմ այն քաղաքական ուժի օգտին, որը ներկայացնում եմ, և հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն բարեփոխումների օգտին և, վերջապես, կսթափվեն քնից՚, - հայտարարել է ՙԲարև Երևան՚ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը, ով քվեարկել է 6/28 ընտրատեղամասում` ՙԱջափնյակ՚ վարչական շրջանում:
Խոսելով ընտրակաշառքների մասին` նա տեղեկացրել է, որ նախօրեին խանութում և բենզալցակայանում բոլորը խոսել են միայն այն մասին, որ մարդիկ գալիս են 20 000 դրամանոց թղթադրամներով: