Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են տարբեր ընտրախախտումների մասին: Այսպես, Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/03 տեղամասի հանձաժողովի նախագահ, ՀՀԿ ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս, ի պատասխան հանձնաժողովի անդամների դիտողությունների` ՙդեբոշ՚ է արել ու գոռգացել:
Բացի այդ, Transparency.am պորտալը հաղորդում է Սիլիկյան թաղամասի 07/34 ընտրատեղամասում կաշառք բաժանելու մասին: Իսկ 07/14 ընտրատեղամասում ՀՀԿ երկու ներկայացուցիչներ ընտրական հանձնաժողովի անդամներին կարգադրություններ են արել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել այդ խախտումը: 13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ) հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու: