Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների տարբեր ընտրատեղամասերից շարունակում են հաղորդումներ ստացվել անհետացող կնիքների մասին: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, քվեարկությունից հետո ընտրողների անձնագրերում դրված կնիքների արագ անհետացման փաստեր են արձանագրվել 8 և 12 ընտրատարածքներում, թթ.12/15, 12/03, 11/18, 1/09 և 07/23 ընտրատեղամասերում: Ի դեպ, նշված տեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահն արդեն կապվել է ԿԸՀ հետ, որպեսզի տեղեկանա, թե արդյոք թանաքանյութը հնարավոր է փոխել: