ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 15,08 տոկոսը` 123 121 ընտրող:
Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում ընտրություններին մասնակցել է 16 240 մարդ կամ ընտրողների 19,90 տոկոսը, Ավանում` 7 379 մարդ կամ 19, 49 տոկոսը, Արաբկիրում` 11 480 մարդ կամ 12,25 տոկոսը, Դավթաշենում`4 805 մարզ կամ 15,42 տոկոսը, Էրեբունիում` 13 272 մարդ կամ 14,6 տոկոսը, Կենտրոնում` 10 727 մարդ կամ 11,53 տոկոսը, Մալաթիա-Սեբաստիայում` 11 818 մարդ կամ 11,47 տոկոսը, Նոր Նորքում` 15 437 ընտրող կամ 15,74 տոկոսը, Նորք-Մարաշում` 1 797 ընտրող կամ 17, 76 տոկոսը,
Նուբարաշենում` 1 262 ընտրող կամ 16,2 տոկոսը, Շենգավիթում` 20 290 ընտրող կամ 18,08 տոկոսը, Քանաքեռ-Զեյթունում` 56 837 ընտրող կամ 15,16 տոկոսը:
Ընտրողների մասնակցության վերաբերյալ հաջորդ տվյալները ԿԸՀ կհպրապարակի ժամը 15:00-ին: Դրանք կլինեն 14:00-ի տվյալները: