Մայիսի 5-ին ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոն գործում է ՙՔաղաքացիական Ազգային Նախաձեռնություն՚ ՀԿ-ում՝ Երզնկյան 75 հասցեում (Բարեկամություն մետրոյի հարեւանությամբ): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունից, Կենտրոնում կհավաքագրվեն խախտումների մասին բոլոր ահազանգերը, ինչպես նաեւ կգտնվեն Արաբկիրի, Դավիթաշենի, Աջափնյակի և Կենտրոնի արագ արձագանքման խմբերը: Տեղկատվական կենտրոնի հեռախոսահամարն է՝ 010-27-16-00; մամլո Խոսնակ Դավիթ Սանասարյանի հեռախոսահամարներն են՝ 094-940-960, 095 940 930:
Մալաթիա-Սեբաստիայի, Էրեբունու և Շենգավիթ վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի Շենգավիթի շտաբից: Ղեկավարը՝ Անահիտ Բախշյան:
Ավանի և Նոր Նորքի վարչական շրջանների արագ արձագանքման խմբերը կգործեն ՙԲարեւ Երեւան՚ կուսակցությունների դաշինքի Նոր Նորքի շտաբից: Ղեկավարը՝ Ստյոպա Սաֆարյան:
Քանաքեռ-Զեյթունի արագ արձագանքման խմբերը կգործեն ԺՈՒԿ կուսակցութայն գրասենյակում՝ Արթուր Գասպարյանի ղեկավարմամբ: