Երևանի բնակչուհի Անուշ Չուբարյանի բնակարանին ՙտիրացել է՚ 22 ընտրող: Զվարճալի դեպքը տեղի է ունեցել այսօր մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում: Ինչպես պատմել է Չուբարյանը, մտնելով ընտրատեղամաս`նա հայտնաբերել է, որ իր բնակարանում 22 անծանոթ մարդ է գրանցված: Չուբարյանը բնակվում է Նալբանդյան 104 հասցեում:
Եվս մեկ խախտման մասին հաղորդում է ՀՅԴ շտաբը: ՙԹեժ գծով՚ ահազանգ է ստացվել, որ երկու օր առաջ Դավիթաշեն համայնքի բնակիչներից մեկի բնակարան են բերել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի բուկլետները, որոնցում հայտնաբերվել է ՙբոնուս՚`քաղաքացու կոմունալ ծառայությունների վճարման կտրոնի տեսքով: