ՙԲարև Երևան՚ դաշինքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության համար անձնագրերում դրված կնիքներն անհետանում են:
ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի տեղեկացմամբ, նման միջադեպեր են արձանագրվել թթ. 7/22 և 7/23 տեղամասերում: Ստացված ահազանգերից հետո թիվ 7/22 տեղամասում անձնագրերում կնիքների համար նախատեսված թանաքանյութին սովորական թանաք է խառնվել:
Հիշեցնենք, որ համանման միջադեպեր էին արձանագրվել նաև վերջին խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում: