Մայիսի 5-ի ժամը 10:00 դրությամբ 2 քրեական գործ է հարուցվել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտման փաստերի առնչությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ, Ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտման 23 դեպք, որոնցից 11-ն առնչվում է նախընտրական կաշառքի բաժանմանը, 2-ը` վիճաբանությանն ու ծեծկռտուքին, 1-ը` լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն: