Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում նոր կեղծարարություն է հորինվել:
Ինչպես հաղորդում է ՀՅԴ թեժ գիծը, Սիլիկյան փողոցում գտնվող դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներից վերցնում են անձնագրերը, քվեարկում դրանով, իսկ հետո վերադարձնում`գումարի հետ միասին: Ցավոք, թեժ գիծը չի նշում, թե հատկապես որ կուսակցությունն է հորինել ՙանձնագրային կարուսելը՚: