Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկել է ՙբարեկեցիկ և հարմարավետ Երևանի՚ օգտին: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո, ուր եկել էր տիկնոջ հետ:
ՙԵս քվեարկել եմ զարգացող, բարեկեցիկ և ավելի հարմարավետ Երևանի օգտին: Ընտրել եմ համեստ և հասարակ կառավարողի տեսակը: Ես քվեարկել եմ հօգեւտ այն ուժի, որը հասկանում է քաղաքապետի և, ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի դերը երկրի կառավարման համակարգում և քաղաքական կյանքում՚, - նշել է պետության ղեկավարը:
Նախագահը հրիաժարվել է ընտրությունների ելքի վերաբերյալ կանխատեսումներից, քանի որ քվեարկության արդյունքները հայտնի կդառնան միայն ժամը 20:00-ից հետո:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է թիվ 9/11 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ջուլիետա Ավագյանը, տեղամասում գրանցված է 1245 ընտրող, որոնցից առայժմ քվեարկել է շուրջ 200-ը: Նրա ասելով, առայժմ առանձնապես ակտիվություն չի դիտվում: