Arminfo.info


Հայտարարություն. ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացմանՀայտարարություն. ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման
"Հայաստան" խմբակցության պատգամավորները պահանջում են փոխել երեք մանկահասակ երեխաների մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոցը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 14-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 14-ին
Ոսկե ծիրան. Ոսկե ծիրան. "Արտադրված է Գերմանիայում" ծրագիրը կբացվի Քրիստիան Պեցոլդի նոր ֆիլմով
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի ոլորտում 2025-2027թթ. համագործակցությունը շարունակելու ծրագիր են ստորագրելՀայաստանն ու Վրաստանը մշակույթի ոլորտում 2025-2027թթ. համագործակցությունը շարունակելու ծրագիր են ստորագրել
Օմբուդսմենը՝ երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման մասին. միջոցներ են ձեռնարկվում իրավունքների պաշտպանության համար՝ ներառյալ երեխայի խնամքի տրամադրման հարցըՕմբուդսմենը՝ երեք անչափահաս երեխաների մոր կալանավորման մասին. միջոցներ են ձեռնարկվում իրավունքների պաշտպանության համար՝ ներառյալ երեխայի խնամքի տրամադրման հարցը
Սա պարզ պատահականություն չէ. Ջաֆար Փանահիի նոր ֆիլմը կբացի Սա պարզ պատահականություն չէ. Ջաֆար Փանահիի նոր ֆիլմը կբացի "Ոսկե ծիրան" 22-րդ կինոփառատոնը
Փաստաբան. «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո բռնաճնշումներն այդքանով չավարտվեցինՓաստաբան. «Սրբազան պայքար»-ի գործով բոլորին կալանավորելուց հետո բռնաճնշումներն այդքանով չավարտվեցին
Իշխող ուժի ներկայացուցիչների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը տկարացնում է մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում. Քահանայից  հավաքի  հայտարարությունԻշխող ուժի ներկայացուցիչների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը տկարացնում է մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում. Քահանայից  հավաքի  հայտարարություն
Ֆրանսիան Ֆրանսիան "Ոսկե ծիրան" կինոփառատոնին կներկայացնի 12 ֆիլմ
Ամենայն հայոց կաթողիկոս. Փոխանակ հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբԱմենայն հայոց կաթողիկոս. Փոխանակ հասարակության մեջ անջրպետները վերացնելու՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են արշավ իրականացնել Եկեղեցու նկատմամբ
Ընդդիմադիր պատգամավոր. Երեք երեխաների մորը՝ 8 ամսական երեխայի հետ, ուղարկում են մեկուսարան՝ անօրինական միգրացիային օժանդակելու մեղադրանքովԸնդդիմադիր պատգամավոր. Երեք երեխաների մորը՝ 8 ամսական երեխայի հետ, ուղարկում են մեկուսարան՝ անօրինական միգրացիային օժանդակելու մեղադրանքով
Նիդերլանդներն այս տարի ևս կաջակցի Նիդերլանդներն այս տարի ևս կաջակցի "Ոսկե ծիրան" փառատոնային թերթի թողարկմանը
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրըԵվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հնարավորինս շուտ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը
Կառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգըԿառավարությունում քննարկվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը
ԵՊՀ հեռացված աշխատակիցը բուհի ռեկտորին մեղադրել է Հայաստանի իշխանությունների շահերը սպասարկելու համարԵՊՀ հեռացված աշխատակիցը բուհի ռեկտորին մեղադրել է Հայաստանի իշխանությունների շահերը սպասարկելու համար
ՉԺՀ աջակցությամբ առաջիկայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն ՔԿ աշխատակիցների համարՉԺՀ աջակցությամբ առաջիկայում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն ՔԿ աշխատակիցների համար
Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկումԳառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում
Գլենդելի նախկին քաղաքապետ. Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելու փորձերով  Հայաստանի  ղեկավարությունը կարող է խաթարել հայկական  աշխարհը դեռ  միավորող  վերջին հաստատությունըԳլենդելի նախկին քաղաքապետ. Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելու փորձերով  Հայաստանի  ղեկավարությունը կարող է խաթարել հայկական  աշխարհը դեռ  միավորող  վերջին հաստատությունը
Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձՁերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ
Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՏեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն. Պետական ապարատը նոր պատերզմի կանխարգելման փոխարեն զբաղված է սթրայքբոլի սիրահարների «բացահայտմամբ»ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն. Պետական ապարատը նոր պատերզմի կանխարգելման փոխարեն զբաղված է սթրայքբոլի սիրահարների «բացահայտմամբ»
Բելառուսում Բելառուսում "Համագործակցության Երեխաներ" համաժողովում անցկացվել է Հայաստանի օր
Դաշնակցականը՝ զինակիցների հետապնդումների մասին. Փաշինյանը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախներըԴաշնակցականը՝ զինակիցների հետապնդումների մասին. Փաշինյանը փորձում է ոչնչացնել դիմադրության բոլոր օջախները
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասինԻդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասԿառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս
Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանըԱրդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբՓաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջում է վարույթ նախաձեռնել իրենց վստահորդների հետ փաստաբանների հանդիպումներին խոչընդոտելու առնչությամբ
Փորձագետ. Աբու-Դաբիի հանդիպումը, ի հեճուկս իշխանական սպասումների, հաջողված չի եղելՓորձագետ. Աբու-Դաբիի հանդիպումը, ի հեճուկս իշխանական սպասումների, հաջողված չի եղել
ԱՄՆ-ը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունիԱՄՆ-ը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունի
Քաղաքագետ. Անհրաժեշտ է, որպեսզի արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկերՔաղաքագետ. Անհրաժեշտ է, որպեսզի արտաքին խաղացողները հակաիշխանական ճամբարին դիտեն որպես հուսալի գործընկեր
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը խոսել է Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանի իրավունքների աղաղակող խախտումների մասինՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչը խոսել է Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանի իրավունքների աղաղակող խախտումների մասին
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և ՀորդանանումՀայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել Օմանում և Հորդանանում
"Տաշիր պիցցա" ռեստորանների ցանցի տնօրենը կալանավորվել է 1 ամիս ժամկետով
Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
Երևանում կրկին մեկնաբանել են Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներըԵրևանում կրկին մեկնաբանել են Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերինՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերին
ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործումԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում
Պաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցերՊաշտպանության նախարարությունում քննարկել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համարՀայաստանի ԱԳՆ-ը ԶԼՄ-ներին մեղադրել է Մնացական Սաֆարյանի խոսքերը խեղաթյուրելու համար
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 11-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 11-ին
Քաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկաՔաղաքագետ. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկա
Հայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը կարևորում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը
Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է Անտիոքի պատրիարք. ՀԱԵ ներքին կառավարումը խաթարելու ցանկացած փորձ կրոնական ազատության լուրջ խախտում է
ՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները  ռազմամթերք ենՔԿ. Խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը մարտական է, իսկ երկու դետոնատորները ռազմամթերք են
Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ Ադրբեջանագետը՝ Սյունիքով արտատարածքային միջանցքի մասին. «կարմիր գիծը» քանի՞ անգամ կարող է դառնալ դեղին ու կանաչ
Հայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքներըՀայաստանի ԱԳՆ-ը ներկայացրել է Աբու Դաբիում Ալիև-Փաշինյան բանակցությունների արդյունքները
"Տաշիր" ընկերությունների խմբի կառուցած Երևանի կրկեսի նոր շենքը կարող է բռնագրավվել հօգուտ պետության
Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը Կրեմլ. Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը
Հայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումըՀայաստանի օմբուդսմենը նշել է իրավապահների կողմից ընդդիմադիրներին ձերբակալելիս անմեղության կանխավարկածի խախտումը
Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էԱհաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է
Հայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքըՀայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքը
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
"Եռանկյունին"՝ որպես հատման կետ. Երևանում կնշեն մեծ վարպետների՝ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի 100-ամյակը
"Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամն անհատույց օգտագործման իրավունքով կստանա Գորիս համայնքին պատկանող հողամասեր
Հայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբՀայաստանի ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել ՀՅԴ անդամների խուզարկությունների և ձերբակալությունների փաստի առնչությամբ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբԿոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել Հայաստանում ընդդիմադիրների վերջին ձերբակալությունների առնչությամբ
ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներՀՅԴ անդամների տներում խուզարկություններ են կատարվել, կան ձերբակալվածներ
Արամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել ԿարապետյանինԱրամ Համբարյանը սատարել է գործարար Սամվել Կարապետյանին
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայոց եկեղեցու շուրջ հակասությունների մասին
Կարդալ ավելին





Նախկին նախագահ. Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն ունի իշխանություններին ջախջախիչ պարտության ենթարկելու իրական հնարավորություն
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 14:22

 Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն այսօր ունի իշխանություններին ջախջախիչ պարտության ենթարկելու իրական հնարավորություն, ինչը կմեկնարկի գործող ռեժիմի ավարտը: Հատկապես Երևանի ավագանում ընտրություններում ձեռք բերած հաղթանակը ճանապարհ կբացի դեպի ՀՀ նախագահի աթոռը: Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրես կուսակցոթւյան հիմնադիր համագումարում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՙԱյդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը պետք է անհապաղ միավորի իր ջանքերը: Դա թույլ կտա ավագանու ընտրությունների նկատմամբ իրականացնել միասնական հսկողություն: Շատ կարևոր է ընդդիմության համագործակցությունն ընտրական գործընթացների վերահսկողության գործում: Տոտալիտար համակարգն իր բոլոր ուժերով կձգտի խուսափել իշխանության ներսում վակուումի առաջացումից, քանի որ նրա համար անգամ գյուղական մակարդակով պարտությունն արդեն ունի հսկայական նշանակություն՚,-հայտարարել է նախկին նախագահը:

Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը միանալու կոչերը, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հանդիսանում է քաղաքական ուժ, որը կարող է մասնակցել բացառապես քաղաքական գործընթացների: Իսկ ետընտրական շրջանում մարդիկ սկսեցին ականատես լինել ամեն ինչի, բացի քաղաքական գործընթացներից: ՙԸնտրություններից հետ, առաջին օրից, մենք հայտարարեցինք, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը քաղաքական առումով մեծ աջակցություն էր: Իհարկե, անընդունելի է քննադատել մի մարդու, որը գտնվում է բարիկադների վրա, բայց մեզ հարցնում են, թե ինչու մենք չմիացանք Րաֆֆի Հովհաննիսյանին: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչի՞ համար միանալ: Որպեսզի գնալ Վովա Գասպարյանի հետ աղոթելո՞ւ: Դա երբեք էլ չի եղել իմ անգամ մանկական երազանքը՚,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը երբեք չի ների Րաֆֆի Հովհաննիսյանին, անգամ ձայների 37%-ի համար, չնայած, որ իրականում նախագահ էր ընտրվել Հովհաննիսյանը: Եվ այդ պատճառով էլ Երևանի ավագանու ընտրություններում Սարգսյանը կանի ամեն ինչ, որպեսզի Հովհաննիսյանի բլոկը ստանա երևանցիների նվազագույն թվով ձայները: Դրանով, ըստ Տեր-Պետրոսյանի, գործող նախագահը փորձ կանի ցույց տալ, թե որն է Հովհաննիսյանի համար առաստաղը, քանի որ, Սարգսյանի հասկացողությամբ, ՙԲարևի հեղափոխության՚ պրոբլեմը կլուծվի հատկապես այդպիսի քայլով:

Նշնք, որ ՀԱԿ համագումարն ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ըստ Լեւոն Զուրաբյանի, համագումարին հրավիրվել են 1100 պատվիրկների, իսկ մնացածը հյուրեր են: Դահլիճում ներկա են եղել Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ - դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ներկայացուցիչները, Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ ներկայացուցիչները, Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները` Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:

>>>
Ստեփան Դեմիրճյան. Հայաստանի ընդդիմությունը պետք է համախմբի ջանքերը`համակարգային ճգնաժամը հաղթահարելու նպատակով
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 11:17

Հայաստանի ընդդիմությունը պետք է համախմբի ջանքերը`երկրում համակարգային ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Այդ մասին այսօր ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Դեմիրճյանը նշել է, որ չընտրված իշխանությունների գործունեության հետևանքով Հայաստանը հայտնվել է համակարգային ճգնաժամի պայմաններում: ՙԵրկրում արտագաղթի աննախադեպ աճ է գրանցվել, սոցհարցումների տվյալների համաձայն, բնակչության 40%-ն ուզում է լքել երկիրը, առկա է աղքատության աճ, գործազրկության աճ, համատարած անարդարություն, համակարգային կոռուպցիա: Այսպիսին է երկրի իրավիճակը, և այդ իրավիճակը չի փոխվի, եթե չփոխվի իշխանությունների որակը, չանցկացվեն համակարգային բարեփոխումներ՚,- հայտարարել է Դեմիրճյանը: Նշելով, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն ջանքերն իրավիճակը հաղթահարելու համար`Դեմիրճյանն ընդգծել է, որ ընդդիմությունից դա է ակնկալում երկրի հասարակությունը: Դեմիրճյանն ընդգծել է, որ ՀԺԿ-ն պատրաստ է համագործակցել ինչպես նորաստեղծ ՀԱԿ կուսակցության, այնպես էլ ՀԱԿ-ի մեջ մտնող ուժերի հետ`հանուն երկրի ապագայի:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 11:16

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 416,5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`544 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,4 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 418 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 548 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,4 դրամ:

>>>
Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՙԲարգավաճ Հայաստանը՚ և ՙԺառանգությունը՚ միասին դեպի հաղթանակ կգնան Երևանի քաղաքապետի ընտրություններում
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 11:14

Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրությունները ռազմավարական նշանակություն ունեն մեզ համար, քանի որ մենք Երևանը Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատելու նպատակ ենք դրել մեր առջև, ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՙԱյսօր, երբ բոլոր հիմքերն ունենք հավաստելու, որ Հայաստանում հեղափոխական իրավիճակ է տիրում, իսկ կառավարող վարչակարգը երբեք այդքան թույլ չի եղել, մենք պետք է օգտվենք իրավիճակից և անհաշտ պայքար սկսենք: Մեր նպատակը կիսում են Հայաստանի հիմնական քաղաքական ուժեր`ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՙԺառանգություն՚: Եվ այդպես մենք պետք է միասին դեպի հաղթանակ գնանք՚,- հայտարարել է քաղաքական գործիչը:

ՀԱԿ համագումարի ժամանակ իր ելույթում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն իր հերթին նշել է ընդդիմադիր կուսակցությունների համագործակցության համար հիմքերի առկայությունը`ընդգծելով Երևանում ընդդիմության իշխանության հաստատման հնարավորությունը: Իսկ ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը
հայտարարել է, որ քաղաքական ուժերի համախմբման հարցը, ինչը ենթադրում է միավորում առողջ քաղաքական ուժի շուրջը, բարձրացվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից դեռ մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները:

ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:


>>>
ՀԱԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածուն խոստացել է մայիսի 5-ին վերադարձնել իշխանությունը ժողովրդին
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 11:13

 Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները Հայաստանում իրավիճակը փոխելու հերթական հնարավորություն է, ինչը չի կարելի բաց թողնել: ՀԱԿ-ը պարտավոր է վերադարձնել իշխանությունը ժողովրդին, ինչը մենք կանենք մայիսի 5-ին: Այդ մասին, ելույթ ունենալով ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ, հայտարարել է ՀԱԿ-ից քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը:

ՙԱռաջիկա ընտրությունների կարևորությունն այն է, որ, ըստ էության, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, այնուամենայնիվ, ունեն համահանրապետական նշանակություն և բնույթ: Հաշվի առնելով, որ Երևանը պետություն է պետության մեջ` Երևանի ազատագրմամբ ընդդիմությունը համատեղ կհասնի իշխանությունների կողմից երկրի նկատմամբ վերահսկողության և քաղաքական մոնոպոլիայի կորստի՚,- նշել է  Խաչատրյանը:

ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:

>>>
Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում ՙԲարև Երևան՚ դաշինքն առնվազն 40% կստանա
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 11:11

 Երևանի Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում ՙԲարև Երևան՚ դաշինքն  ընտրողների ձայների առնվազն 40% կստանա, ապրիլի 13-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող ՙԱրարատ՚ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, 6% շեմը կհաղթահարեն ՙԲարև Երևան՚ դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և ՙԲարգավաճ Հայաստանը՚: ՙՔանի որ Հայ ազգային կոնգրեսը և Օրինաց երկիրը հասցրել են հիասթափեցնել ընտրողներին և կորցրել են իրենց քաղաքական կշիռը, վերջիններս ՙԱռաքելություն՚ կուսակցության հետ միասին, ամենայն հավանականությամբ, 6% շեմը չեն հաղթահարի: Նա նաև դրական է գնահատել ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունները և համոզմունք հայտնել, որ ՙԲարև Երևանը՚ ոչ միայն չի կորցրել իր ընտրազանգվածը, այլ ձեռք է բերել բազմաթիվ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողներ:

Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե ոստիկանների կողմից ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելն ինչպես կանդրադառնա դաշինքի հեղինակության և հետագա ընտրարշավի վրա`Սիմոնյանը հայտարարել է, որ այդ միջադեպը խուլիգանություն էր ոստիկանության կողմից և չի կարող ազդել դաշինքի վարկանիշի վրա:

>>>
Արամ Մանուկյան. ՀԱԿ ներուժը լիովին բավարար է`Երևանը ռեժիմի ճիրաններից ազատելու համար
 Շաբաթ, 13 Ապրիլի 2013 09:58


ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության ներուժը լիովին բավարար է` Երևանը ռեժիմի ճիրաններից ազատելու համար:Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Արամ Մանուկյանը`ելույթ ունենալով ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության համագումարի ժամանակ:

ՙՀՀՇ կուսակցությունը միացել է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը, ՀԱԿ դաշինքի ծանրակշիռ շատ ուժեր նույնպես հետևել են վերջինիս օրինակին: Ըստ որում, մեր կուսակցության մեջ մտել են նաև Կոնգրեսի ոչ կուսակցական անդամներ: Այսպիսով, նոր ՀԱԿ-ը միավորել է բոլոր նրանց, ովքեր 1988 թ սկսած պայքար են տանում անկախության, Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար՚,- հայտարարել է նա: Մանուկյանի խոսքով, կուսակցությանը միացել են անձնական ամբիցիաներից վեր կանգնած, քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ: Ըստ որում, արդեն 1813 մարդ ՀԱԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, և կուսակցությանն անդամակցման համար դիմումներ ներկայացնելու գործընթացը բավականին դինամիկ զարգացում է ապրում: ՙՎստահ եմ, որ նման ակտիվությունը վկայում է այն մասին, որ նոր ՀԱԿ ստեղծելու որոշումը ճիշտ էր, և այն ունի` որպես քաղաքական օրակարգ թելադրող ուժ կայանալու ներուժ՚,- հայտարարել է Մանուկյանը:

ՀԱԿ համագումարն ընթանում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դահլիճում ներկա են Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները`Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ և ՙԲարգավաճ Հայաստանի՚`Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ:

>>>
Imagine Cup-Armenia-ի հաղթողը նախատեսում է միջազգային շուկա դուրս գալ`իր Voiceboard համակարգով
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 18:40

 ՙԵրևակայության գավաթ Հայաստան 2013՚ (Imagine Cup Armenia 2013) մրցույթ հաղթող Lionsharp Solutions թիմը նախատեսում է աշնանը միջազգային շուկա դուրս գալ`իր Voiceboard համակարգով /Ձայնային գրատախտակ/: Այդ մասին ապրիլի 12-ին Imagine Cup-Armenia մրցույթի եզրափակիչի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է Lionsharp Solutions-ի ինժեներ Գևորգ Հովսեփյանը:

Նա բացատրել է, որ Voiceboard-ը հիմնված է Microsoft կորպորացիայի Kinect տեխնոլոգիայի հիման վրա: Այն թույլ է տալիս շփվել գրատախտակի հետ` ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: Նրա խոսքով, համակարգն արտոնագրված է, և Սոֆիայում նախագծի զարգացման նպատակով բուլղարական Eleven Startup Accelerator վենչուրային հիմնադրամի աջակցությամբ գրանցվել է  Lionsharp Solutions Ltd ընկերությունը, որտեղ մի խումբ հայ ծրագրավորողներից բացի, աշխատում են մեկական մասնագետ Մեծ Բրիտանիայից և Իտալիայից:

Հովսեփյանն ընդգծել է, որ Imagine Cup-Armenia-ի եզրափակիչում ներկայացվել է 
Voiceboard-ի դեմո տարբերակը, նախատեսվում է հունիսին ներկայացնել վերջինիս ծրագրային ապահովման առաջին օրինակը`անգլերեն բառապաշարով, իսկ աշնանը`ներկայացնել ծրագիրը միջազգային շուկայում: Voiceboard-ի ծրագրային փաթեթը` Kinect-ի հետ միասին կարժենա շուրջ $1000, իսկ միայն Voiceboard –ի համար լիցենզիան` $100: Շուկան ուսումնասիրելուց հետո կմշակվի համակարգի`հայերեն բառապաշարով տարբերակը:

ՙՆախագծի զարգացումից հետո կփորձենք ընդլայնել բիզնեսը մի քանի երկրների ուղղությամբ. առաջինը` մասնաճյուղ բացել Հայաստանում, այնուհետև ապահովել առկայություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական երկրների շուկաներում:

Imagine Cup-Armenia-ի եզրափակիչում Revotech թիմը ներկայացրել է ՙխելացի տուն՚ ծրագիրը, որում էլեկտրաէներգիայի օգտագործումը, էլեկտրական սարքերի անջատումը և միացումն իրականացվելու է շարժական սարքերի օգնությամբ: miXoft –ում ստեղծված Windows 8-ի հավելվածը նախատեսված է միաժամանակյա նկարչության և երաժշտություն ստեղծելու համար: Letsein-ի ծրագրավորողները ստեղծել են տեղեկատվության մեծ ծավալ պարունակող սարք`ինտերնետ մուտքի հնարավորությամբ, Megamind –ի ծրագրավորողները`հաղորդագրությունների փոխանակման համակարգ`ձայնային կառավարման ֆունկցիներով, Up-and-coming engineers-ը`առևտրային համակարգ շարժական սարքերի համար:

Մրցույթը կազմակերպել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամը, ՙՄայքրոսոֆթ ԱրԷյ՚ ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (ՙԻ-Դի-Էմ-Սի՚):  Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: EDMC-ի աջակցությամբ Lionsharp Solutions-ը Voiceboard-ը կներկայացնի մրցույթի համաշխարհային եզրափակչին, որը տեղի կունենա հուլիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյան. Շուտով Հայաստանի իշխանությունները և կեղծ ընդդիմությունը ստիպված կլինեն հրաժարական տալ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 18:39

 ՙԲարև՚ շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի երդումը, ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՙԱշխարհը պետք է ճանաչի հայ ժողովրդի հաղթանակը: Մենք չենք ճանաչում փետրվարի 18-ին կեղծված նախագահական ընտրությունները և կեղծ երդմնակալությունը, որը տեղի ունեցավ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՚,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, սա մեկժամյա պայքար չէ, և  առաջիկա ամիսներին շարժումը հանգիստ չի տա իշխանություններին և կտեղափոխի հաղթանակը երկրի բոլոր անկյուններ, սակայն պայքարը մղվելու է առանց արյան: ՙՇուտով այս իշխանություններն ստիպված կլինեն հրաժարական տալ, կեղծ ընդդիմությունը`նույնպես, քանի որ ժողովուրդը հաղթել է՚,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Քաղաքական գործիչը նաև նշել է, որ փետրվարի 18-ից մինչև ապրիլի 9-ը ժամանակահատվածում կարող էր բազմաթիվ սխալներ թույլ տալ, բայց ինքը հավատարիմ է մնացել իր խոստմանը`չթափել ժողովրդի արյունը: Միաժամանակ նա դատապարտել է այն ոստիկաններին, ովքեր բռնություն են գործադրել ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ և կոչ արել ոստիկանապետին պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՙԵս ընդունում եմ քննադատությունը և կշտամբանքները, բայց չեմ ընդունում նրանցից, ովքեր ապրիլի 9-ին չէին գտնվում Ազատության հրապարակում, և նստելով իրենց տաքուկ կաբինետներում`խոսում էին ժողովրդի ձախողման մասին, և նրանցից, ովքեր օգտվելով իմ մեկժամյա բացակայությունից`փորձեցին իրենց քաղաքական ղեկավարի և ժողովրդի առաջնորդի տեղը դնել՚,- ընդգծել է շարժման ղեկավարը:

>>>
Փորձագետ. Փոքր ՀԷԿ-երը վնաս են հասցնում Հայաստանի էկոհամակարգերին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:37

 Փոքր ՀԷԿ-երը վնաս են հասցնում Հայաստանի էկոհամակարգերին, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Մասնավորապես, փորձագետն անթույլատրելի է համարել ձվադրման գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Գաբրիելյանը նշել է, որ ելնելով ՙԿենդանական աշխարհի մասին՚ օրենքից, արգելվում է օբյեկտների կառուցումն այն վայրերում, որոնք բնակատեղի են ծառայում էնդեմիկ և անհետացող կենդանատեսակների համար: Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը խոչընդոտ չի հանդիսացել Սևանի ավազանի գետերում մի շարք ՀԷԿ-երի կառուցման համար, որոնք ձվադրատեղ են Սևանի իշխանի, միրոնի և այլ ձկնատեսակների համար: Ինչպես նշվել է, հիշյալ ձկնատեսակներն էնդեմիկ են և գրանցված են Կարմիր գրքում և IUCN Կարմիր ցուցակում:

Այդ ՀԷԿ-երի բացական գործոնը, մասնավորապես, ձկնանցարանների բացակայությունն է, ինչի պատճառով ձկները չեն կարողանում հասնել ձվադրմանը: Գաբրիելյանի խոսքով, դեռ անցած տարի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Սևանի ավազանում ՀԷԿ-երի աշխատանքի վերաբերյալ մի շարք առաջարկներ է հնչեցրել, սակայն մինչ այսօր որևէ կոնկրետ քայլ այդ ուղղությամբ չի արվել: Փորձագետը նշել է, որ հիդրոէլեկտրակայաններն ավելի ճիշտ կլինի կառուցել ջրահոսքերի վրա, ինչն անվտանգ կլիներ ձկների համար:
Բացասական գործոնների թվում Գաբրիելյանը նշել է այն, որ փոքր ՀԷԿ-երի գործունեության հետևանքով փոխվում է ջրի ջերմաստիճանը, ինչն ազդում է էկոհամակարգի վրա:

Փորձագետները բազմիցս նշել են փոքր ՀԷԿ-երի աշխատանքի մինուսները: Դրանց զոհ է դարձել  ՙԱրփի՚ ազգային պարկը, որ ներառում է լեռնային տափաստաններ, գետեր, ինչպես նաև նախաալպիական և բարձրլեռնային ալպիական մարգագետիններ: 2012 թ. Ախուրյան գետի վրա փոքր ՀԷԿ-երի գործունեությունը հանգեցրել է Արփի գետի մակարդակի իջեցմանը, իսկ երկու կղզիները, որտեղ ձվադրում են կարմիրգրքյան գանգրափետուր հավալուսնը և հայկական որորը, վերածվել են թերակղզու:

Հիշեցնենք, որ փոքր ՀԷԿ-երի մի քանի նախագծի դեմ արդեն բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել: Դա, մասնավորապես, Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի նախագիծն է, որի իրականացումից Բնապահպանության նախարարությունը հրաժարվեց հասարակության ճնշման ներքո: Անցած տարի բողոքի իրենց խոսքն ասացին Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ. նրանց դժգոհությունն էր հարուցել Աղստև գետի Պաղջուր վտակի վրա ՙԽաչաղբյուր-2՚ ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը: Բողոքի ակցիայից հետո որոշվել է վերանայել այդ նախագիծը:

>>>
Սիվիլիթասի գործով հարցաքննվել է հիմնադրամի խորհրդի նախկին անդամ Վ. Աղաբեկյանցը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:22

 2009-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակում:

ՙԱպրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ  2001թ. ՀՀ ԱԳՆ-ում  իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման և բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաև, այսպես կոչված, ՙփողերի լվացման՚ վերաբերյալ՚,- , ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

>>>
Հայաստանի գլխավոր մարքսիստ. Քաղաքական հեղափոխության ծուխը բարձրացավ, բայց հրաբուխ այդպես էլ չժայթքեց
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:19

 Նախընտրական կատակերգությունն ավարտված է, վարագույրներն` իջեցված, ապրիլի 12-ին մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակն այսպես է բնորոշել Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի`պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելն ապացուցում է, որ  ամերիկացի վիկինգները`Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ չկարողացան ռևանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ: Այսպիսով` թեև աղաքական հեղափոխության ծուխը բարձրացավ, բայց հրաբուխ այդպես էլ չժայթքեց: ՙԱրցախյան վիկինգների բուլդոգյան համառություն ունեցող դինաստիան չի զիջի իշխանությունը: Ինչպես ասել է Հիտլերը` ՙԿարևորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը՚,- նշել է Հակոբյանը:

Նրա կարծիքով, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդի գլխավոր սխալն այն էր, որ փետրվարի 19-ին`նախագահական ընտրությունների ավարտից հետո, չգրոհեց ԿԸՀ-ն:  Ապրիլի 9-ի իրադարձությունները`Ազատության հրապարակում Հովհաննիսյանի հանրահավաքը, նախագահի նստավայրին մոտենալու նրա փորձերը և հետագա երթը դեպի Ծիծեռնակաբերդ, մարքսիստը տրամաբանությունից զուրկ է համարել: Միակ մարդն, ով արժանի էր գովեստի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր. ՙԳասպարյանը հիանալի դերասան է: Հոլիվուդը կարող է միայն երազել նման արտիստի մասին՚:

Մարքսիստի կարծիքով, Հայաստանը ստիպված կլինի լուրջ ընտրություն կատարել Եվրասիական միության և ԵՄ միջև, ըստ որում`միակ ճիշտ որոշումը, Հակոբյանի կարծիքով, ԱՄՆ և Ռուսաստանիւ շահերի միջև երկրի հմուտ մանևրումը կլինի: Նա ընդգծել է, որ 2014 թ. Հայաստանին օգնության ծավալները 38%-ով կրճատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը դիտարկում է որպես ահազանգ, որպեսզի հանրապետությունը կողմնորոշվի հօգուտ ԵՄ-ի:

>>>
ՀՅԴ խմբակցության ղեկավարը համաձայն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը գնալով մարում է
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:18

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ այն պնդումներին, որ ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը գնալով մարում է: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Ըստ դաշնակցականի, երկրում վերջնական նպատակին, խորը բարեփոխումների, ինչպես նաև համակարգային փոփոխությունների հասնելը երկարատև, հետևողական և գրագետ գործողություններ պահանջող գործընթաց է, և շատ կարևոր է նաև ընդդիմադիր ուժերի միավորումը:

ՙՑավոք, ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ընթացող իրադարձությունները զարգացան այն սցենարով, որի մասին բազմաթիվ անգամ խոսել էր ՀՅԴ-ն: Շարժումը, փաստորեն, երեք թևերի բաժանվեց, առաջին թևը բավականին ռադիկալ էր տրամադրված և ցանկանում էր գրոհել նախագահի նստավայրը, երկրորդ թևը Հովհաննիսյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ, իսկ երրորդ թևն, ընդհանրապես, չգիտեր թե ուր գնալ: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ դեռ վաղե է շարժումը մարելու մասին խոսելը՚,-ասել է Ռուստամյանը:

Ռուստամյանը նշել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները դա ընդդիմությանը հնարավորություն է տալիս մայրաքաղաքում իշխանությունն իր ձեռք վերցնել, այստեղի էլ նախաձեռնել քաղաքական համակարգի փոփոխությունները:

>>>
Հայկական կոնյակի խոշոր արտադրողները հայտարարել են, որ ոգելից խմիչքի խմբաքանակը որևէ առնչություն չունի հիշյալ ընկերությունների հետ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:12

Հայկական կոնյակի խոշոր արտադրողները` Երևանի կոնյակի գործարան, Պռոշյանի կոնյակի գործարան, ՙՆոյ՚ գործարան, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են, որ ոգելից խմիչքի խմբաքանակը որևէ առնչություն չունի հիշյալ ընկերությունների հետ

>>>
Լիբանանում անհետացել է հայկական ՙՀնչակյան՚ կուսակցության ղեկավար Եղյա Չերեջյանը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 15:09

 Լիբանանում անհետացել է հայկական սոցիալ-դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ղեկավար Եղյա Չերեջյանը: Ինչպես հաղորդում է lradou.com կայքը, հղում կատարելով ՙԱլ-Ջամահիրիյա՚ թերթին, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավորի, հայկական սոցիալ-դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ղեկավարի գտնվելու վայրն անհայտ է:

Աղբյուրի համաձայն, ապրիլի 11-ին, օրվա երկրորդ կեսին Չերեջյանը կնոջ հետ խոսացել է հեռախոսով, փոխանցելով, որ գրասենյակից գնում է տուն, սակայն տեղ չի հասել: Դեպքի առիթով իրավապահ մարմիններն սկսել են հետաքննությունը:

>>>
Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակն սկսել է Արմեն Մարտիրոսյանի գործի քննությունը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 11:14

Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակն սկսել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանի գործի քննությունը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրասյանը:

ՙՄենք ոստիկանությունից պահանջեցինք 3 օրվա ընթացքում մեզ տրամադրել բոլոր տեղեկությունները և հավանաբար երեքշաբթի օրը կներկայացնենք միջադեպի վերաբերյալ գնահատակաները՚,-նշել է նա:

Իր հերթին, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ցանկացել խառնվել ոստիկանության գործերին, խորհուրդ տալով սպասել վերջնական որոշմանը: ՙԱռանձին միջադեպեր մենք չենք հետաքննում, հետևաբար, իրավասու չենք նաև դրանք գնահատել՚,-հայտարարել է Բաղդասարյանը:

>>>
ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը տրամաբանություն չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 10:47

Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջանգիրյանը տրամաբանություն չի տեսնում ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի գործողություններում: Այս մասին ՀՀ խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ջանգիրյանը: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով է, որ անձմբ ինքը, ինչպես նաև Կոնգրեսը, հրաժարվցին մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների կազմակերպած ակցիային:

ՙՄեր գործընկերները դիմեցին մեզ, որպեսզի մասնակցենք այդ շարժմանը, գնանք Ազատության հրապարակ, բայց մենք հրաժրվեցինք: Րաֆֆի Հովհաննիսյանի  գործողություններում տրամաբանական կապ ես չեմ տեսնում՚,-նշել է նա:

Ջանգիրյանի խոսքերով, Հովհաննիսյանի հայտարարոություններն այն մասին, որ չի ընդունում Սերժ Սարգսյանի իշխանությունը, իրեն համար համոզիչ չեն: ՙԵթե ՙԺառանգության՚ առաջնորդը չի ճանաչում Սերժ Սրգսյանին, ապա ինչու է ոստիկանապետի հետ գնում Ծիծեռնակաբերդ աղոթելու՚,-զարմացած նշել է Ջանգիրյանը:

Խոսելով Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից իրականացված գործողություններից, Ջանգիրյանը հայտարարել է, որ արտառոց ոչինչ էլ այնտեղ տեղի չի ունեցել, քանի որ նման միջադեպեր բազմաթիվ անգամ տեղի էին ունեցել նաև նախորդ տարիներին, Հայ Ազգային կոնգրեսի զանգվածային միջոցառումների ընթացքում:

>>>
Շինարարական հիպերմարկետների Praktiker Group գերմանական ցանցը մուտք կգործի հայաստանյան շուկա
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2013 09:56

 Տան համար շինանյութերի և ապրանքների վաճառքի եվրոպական ցանցային հսկա Praktiker Group-ը մուտք կգործի հայաստանյան շուկա: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից, որոնց համաձայն`գերմանական շինարարական ռիթեյլերը տեղական շուկայում կհայտնվի արդեն ընթացիկ տարում:
Նշենք, որ Praktiker Group-ը տան համար շինանյութերի և ապրանքների վաճառքի գծով եվրոպական առաջատար ընկերություններից մեկն է: Եվրոպայի սահմաններում Praktiker –ը վստահորեն չորրորդ տեղն է զբաղեցնում: Այսօրվա դրությամբ Praktiker-ը Max Bahr-ի հետ միասին միավորում է աշխարհի 9 երկրում ներկայացված 439 խանութ`Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Հունգարիա, Հունաստան, Թուրքիա, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Ուկրաինա: Եվրոպական հսկայի առաջին հիպերմարկետը բացվել է 1978 թվականին: Praktiker ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Համբուրգ քաղաքում /Գերմանիա/: Գերմանիայի սահմաններից դուրս Praktiker-ը շուրջ 110 խանութ ունի:
2011 թ. խանութների ընդհանուր շրջանառությունը հասել է շուրջ 3.183 մլրդ եվրոյի: Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 20 000 աշխատակից, որից շուրջ 9 000-ն աշխատում է Գերմանիայի սահմաններից դուրս:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունե±լ է Դմիտրի Մեդվեդևը
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2013 16:54

Ըստ չհաստատված լուրերի, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

>>>
Ջրի որակի CleanH2O անալիզատորի հեղինակները հնարավոր են համարում Հայաստանում այդ սարքի արտադրությունը
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2013 15:06

 Հայաստանում հնարավոր է սկսել CleanH2O ջրի շարժական անալիզատորների արտադրոթյուն, որի հեղինակներն են Mlab-ի խումբը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Mlab ղեկավար Նարեկ Հայրապետյանը:

Նրա խոսքերով, անալիզատորի արտադրությունը դժվար չէ կազմակերպել, քանի որ այդ սարքավորման մասերն ազատ վաճառվում են բազմաթիվ երկրներում:

Հայրապետյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են ընթանում վերջնական պրոդուկտի ստեղծման ուղղությամբ: ՙԱյդ աշխատանքների նպատակն է ստեղծել առավելագույն քանակով ֆիզիկական և քիմիական պարամետրերի չափման, ինչպես նաև սարքի ինքնարժեքի նվազեցման հնարավորություն՚,-ասել է նա:

Ըստ նմախնական հաշվարկների, անալիզատորը կրժենա մոտ 200 դոլար: Ի դեպ, արտասահմանում արտադրվող անալիզատորների գինը կազմում է 300-400 դոլար, որոնք իրենց պարամետրերով զիջում են Mlab պրոդուկտին: Հայրապետյանը նշել է, որ վերջնական պրոդուկտը պատրաստ կլինի այս տարի:

>>>



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա