Հայաստանում հնարավոր է սկսել CleanH2O ջրի շարժական անալիզատորների արտադրոթյուն, որի հեղինակներն են Mlab-ի խումբը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Mlab ղեկավար Նարեկ Հայրապետյանը:
Նրա խոսքերով, անալիզատորի արտադրությունը դժվար չէ կազմակերպել, քանի որ այդ սարքավորման մասերն ազատ վաճառվում են բազմաթիվ երկրներում:
Հայրապետյանը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են ընթանում վերջնական պրոդուկտի ստեղծման ուղղությամբ: ՙԱյդ աշխատանքների նպատակն է ստեղծել առավելագույն քանակով ֆիզիկական և քիմիական պարամետրերի չափման, ինչպես նաև սարքի ինքնարժեքի նվազեցման հնարավորություն՚,-ասել է նա:
Ըստ նմախնական հաշվարկների, անալիզատորը կրժենա մոտ 200 դոլար: Ի դեպ, արտասահմանում արտադրվող անալիզատորների գինը կազմում է 300-400 դոլար, որոնք իրենց պարամետրերով զիջում են Mlab պրոդուկտին: Հայրապետյանը նշել է, որ վերջնական պրոդուկտը պատրաստ կլինի այս տարի: