Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակն սկսել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանի գործի քննությունը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրասյանը:
ՙՄենք ոստիկանությունից պահանջեցինք 3 օրվա ընթացքում մեզ տրամադրել բոլոր տեղեկությունները և հավանաբար երեքշաբթի օրը կներկայացնենք միջադեպի վերաբերյալ գնահատակաները՚,-նշել է նա:
Իր հերթին, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ցանկացել խառնվել ոստիկանության գործերին, խորհուրդ տալով սպասել վերջնական որոշմանը: ՙԱռանձին միջադեպեր մենք չենք հետաքննում, հետևաբար, իրավասու չենք նաև դրանք գնահատել՚,-հայտարարել է Բաղդասարյանը: