Լիբանանում անհետացել է հայկական սոցիալ-դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ղեկավար Եղյա Չերեջյանը: Ինչպես հաղորդում է lradou.com կայքը, հղում կատարելով ՙԱլ-Ջամահիրիյա՚ թերթին, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավորի, հայկական սոցիալ-դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ղեկավարի գտնվելու վայրն անհայտ է:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 11-ին, օրվա երկրորդ կեսին Չերեջյանը կնոջ հետ խոսացել է հեռախոսով, փոխանցելով, որ գրասենյակից գնում է տուն, սակայն տեղ չի հասել: Դեպքի առիթով իրավապահ մարմիններն սկսել են հետաքննությունը: