2009-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակում:
ՙԱպրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ 2001թ. ՀՀ ԱԳՆ-ում իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել է ՀՀ արտգործնախարարի խորհրդականը կամավորության սկզբունքով), ինչպես նաև Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաների լվացման և բենզինի բաշխման մանրամասներից: Հարցեր են հնչել նաև, այսպես կոչված, ՙփողերի լվացման՚ վերաբերյալ՚,- , ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: