Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջանգիրյանը տրամաբանություն չի տեսնում ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի գործողություններում: Այս մասին ՀՀ խորհրդարանում այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ջանգիրյանը: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով է, որ անձմբ ինքը, ինչպես նաև Կոնգրեսը, հրաժարվցին մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների կազմակերպած ակցիային:
ՙՄեր գործընկերները դիմեցին մեզ, որպեսզի մասնակցենք այդ շարժմանը, գնանք Ազատության հրապարակ, բայց մենք հրաժրվեցինք: Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում տրամաբանական կապ ես չեմ տեսնում՚,-նշել է նա:
Ջանգիրյանի խոսքերով, Հովհաննիսյանի հայտարարոություններն այն մասին, որ չի ընդունում Սերժ Սարգսյանի իշխանությունը, իրեն համար համոզիչ չեն: ՙԵթե ՙԺառանգության՚ առաջնորդը չի ճանաչում Սերժ Սրգսյանին, ապա ինչու է ոստիկանապետի հետ գնում Ծիծեռնակաբերդ աղոթելու՚,-զարմացած նշել է Ջանգիրյանը:
Խոսելով Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից իրականացված գործողություններից, Ջանգիրյանը հայտարարել է, որ արտառոց ոչինչ էլ այնտեղ տեղի չի ունեցել, քանի որ նման միջադեպեր բազմաթիվ անգամ տեղի էին ունեցել նաև նախորդ տարիներին, Հայ Ազգային կոնգրեսի զանգվածային միջոցառումների ընթացքում: