Arminfo.info



Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Կարդալ ավելին





Կպչուն ժապավենը որպես միգրացիոն հոսքերի ինդիկատոր
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2013 09:16


Ինչքան էլ տարօրինակ չթվա, բայց ապրիլի սկզբներից Հայաստանի խանութներում, հատկապես գյուղական վայրերում, նկատվեց կպչուն ժապավենների կամ ՙսքոչ՚-երի վաճառքի ծավալների աննախադեպ թռիչք: Փայտյա կրպակների վաճառողները չեն կարողանում մտաբերել, թե մեկ էլ երբ է սքոչն այդքան զանգվածային ապրանք հանդիսացել բնակչության շրջանում, և այդ ամենը բացատրում են բավականին պարզ, որ հատկապես դրանով են փաթաթվում հսկայական պայուսակներն ու պարկերը, որոնք մեր հայրենակիցներն իրենց հետ վերցնում են որպես ծանրոց, ավելի լավ կյանք փնտրելու համար հեռանալով օտար ափեր:

Տարրական և զարհուրելի վիճակագրությունը զանգվածային թեմա է դարձել սոցիալկան կայքերում, քանի որ միայն ՙԶվարթնոց՚ օդանավակայանով առաջին եռամսյակում Հայաստանի հեռացել է 165274 մարդ, իսկ ժամանել է` 141192 մարդ, այսպիսով ապահովելով բացասական սալդո, որը կազմում է 24083 մարդ: Ընդ որում, դա տեղի է ունեցոլ ոչ սեզոնի ընթացքում, քանի որ ժամանակավոր, այսպես կոչված ՙխոպանչիների՚ սեզոնը դեռ չի սկսվել: Այնուամենայնիվ, ցավոք, հայրենական վիճակագրության անգամ այս անմխիթար տվյալները հեռու են իրական պատկերից, ինչը տեղի է ունենում վերջին տարիներին երկրում առաջընթաց ապրող` արտահոսքի ոլորտում: Ինքնաթիռներից բացի երկրից հեռացող մեր հայրենակիցներն օգտվում են նաև ցամաքային տրանսպորտից, ոչ թանկ ավտոբուսներից, երթուղային տաքսիներից, իսկ երբեմն էլ իրենց սեփական մարդատարներից: Հայաստանից ցամաքային տրանսպորտով հեռացողների թվի աճը, ի դեպ, նպաստեց նաև ՙԱրմավիայի՚ սնանկացմանը, որից հետո ՙN՚ թվով աշխատանքային միգրանտներ մնացին անվավեր դարձած տոմսերը ձեռքներին:

Տեղերում իրավիճակի ուսումնասիրություներից, հատկապես գյուղական համանքներում, հաճախ վախ է առաջանում: Ամենավախենալին, բառիս բուն իմաստով, այն է, որ աստիճանաբար ամայացող հայկական գյուղերի բնակիրներն արդեն սկսել են աշխատանքային միգրացիայի վայրեր տեղափոխել նաև իրենց ընտանիքներին, հիմնականում Ռուսաստան: Իսկ տնային ունեցած-չունեցածը պահպանելու համար տեղերում մնում են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք զառամյալ տարիքում հաճախ բավարարվում են ուղարկվող մի քանի հարյուրանոց դոլարով: Այսպիսով, Հայաստանը հիմնականում լքում են աշխատունակ և ամենացավալին` ՙուղեղով՚ մարդիկ: Ինչի՞ կարող է դա հանգեցնել, ամենայան հավանականությամբ սա ոչ հռետորական հարց է, իսկ իշխանությունները հաճախ պատասխան էլ չեն ունենում: Երջանկություն է դառնում, երբ Խորհրդային Հայաստանի երեկվա աշխատավորներին կամ շինարարական ինդուստրիայի ներկայացուցիչների հաջողվում է այսօր կենսաթոշակովվճարել լավագույն դեպքում` կոմունալ պարտքերի դիմաց և գնել հաց ու պանիր:

Եթե գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերն ստիպում է լքել կայուն աշխատանքի, հողը մշակելու համար գումարի, ինչպես նաև գոյությունը պահպանելու համար տարրական միջոցների բացակայությունը, ապա մի փոքր այլ է իրավիճակը մայրաքաղաքում: Երևանին ՙթաթիկով են անում՚ նաև տեղական չափանիշներով ապահովված համարվող մեր հայրենակիցները: Իսկ նախագահական վերջին ընտրությունների արդյունքներն ավելի մեծացրին միգրացիոն հոսքերը, հիմնականում բողոքող ընտրազանգվածի շնորհիվ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանին հաղթանակ բերած` ՙԱպահով Հայաստան՚ նախընտրական կարգախոսն այնքան էլ չոգևորեց երկրի քաղաքացիներին: Ակնհայտ է, որ ՙապահով Հայաստան՚ կարգախոսի հեղինակների հետ հավասար ընթանալ մեր հայրենակիցները կամ չեն ցանկանում, կամ էլ, պարզապես, չեն կարողանում: Փորձագետները, ընդ որում, իշխանութոյւններին ոչ այնքան ՙօտար՚ փորձագետները, արդեն նշում են, որ մինչև 2050 թվականը երկրի բնակչությունը կդառնա 1.65 մլն: Այսպիսով, միգրացիայի զարգացող ցուցանիշները ոչ այլ ինչ են, եթե ոչ լակմուսի թուղթ` ոչ այնքան հեռանկարային և երջանիկ գործընթացների առումով, որոնք ներկայումս տեղի են ունենում հայ հասարակությունում: Համալիր ձևով նկարագրել և վերլուծել դրանք` ընթացող գործընթացների ողջ խորությամբ, ի վիճակի չէ ոչ մի ազգագրագետ-գիտնական կամ հոգեբան, ոչ միայն հոդվածի, այլ նաև հետազոտական մեծ աշխատանքի ձևաչափով, իսկ այնտեղ, ՙհեռուներում՚, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:

>>>
Վլադիմիր Գասպարյանը չի հերքում Երևանի նախկին ոստիկանապետի գործունեությունից դժգոհության փաստը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:13

Ոստիկանությունը կենդանի, շարժվող օրգանիզմ է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները, կադրային փոխատեղումներն ուղղված են վերջինիս աշխատանքի բարելավմանը: Այդ մասին ապրիլի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Այս համատեքստում Գասպարյանը նշել է, որ պետք չէ զարմանալ երեկ իր կայացրած որոշումից, ըստ որի՝ պաշտոնանկ արվեց Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Նրա խոսքով, որևէ սենսացիոն բան դրանում չկա, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ կադրային փոխատեղումներ ոստիկանությունում տեղի են ունեցել պարբերաբար`ոստիկանապետի պաշտոնում իր նշանակման պահից ի վեր:

Հարցին, թե Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կապ ունի արդյոք ապրիլի 9-ի իրադարձությունների հետ, քանի որ վերջինս չի կարողացել կանխել սադրանքները, ՀՀ ոստիկանապետը պատասխանել է. ՙԱռանց Տիրոջ կամքի, նույնիսկ ծառից տերև չի ընկնում՚:

>>>
Երևանում կկայանա ՙ2012-2013 ուսումնական տարվա Հայաստանի լավագույն ռուսաց լեզվի ուսուցիչ՚ մրցույթի եզրափակիչ փուլը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:12

 Ապրիլի 18-ին Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցում կկայանա ՙ2012-2013 ուսումնական տարվա Հայաստանի լավագույն ռուսաց լեզվի ուսուցիչ՚ մրցույթի եզրափակիչ փուլը: 

Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության  Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական ռուսաստանյան կենտրոնը: Մրցույթն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների և Հայաստանի մարզպետարանների մասնակցությամբ:

Մրցույթի նախընտրական փուլն անցել է հանրապետության բոլոր մարզերում: Նախընտրական փուլի արդյունքներով Հայաստանի մարզերի Կրթության վարչությունների կողմից եզրափակիչ փուլում մասնակցելու համար ներկայացվել են ռուսաց լեզվի և գրականության   40 ուսուցիչներ:  Եզրափակիչ փուլում կորոշվեն մրցույթի հաղթողները, ովքեր կպարգևատրվեն  I, II և III կարգի դիպլոմներով: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:

Փակման արարողությանը հրավիրված են Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանը և այլ պաշտոնական անձինք:

>>>
Ապրիլի 28-ից մայիսի 21-ը Երևանում տեղի կունենա ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական IX փառատոնը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:12

Ապրիլի 28-ից մայիսի 21-ը Երևանում տեղի կունենա ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական IX-րդ փառատոնը` նվիրված հայտնի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում նախատեսվում է 6 համերգ: ՙԱզգային պատկերասրահը՚ կբացի մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը /Շվեյցարիա/ և Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Մայիսի 3-ին հանդես կգա հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը` սեփական իմպրովիզացիաներով:

Փափատոնին կներկայացվի ժողովրդական երկու գործիք`հայկական քանոնը և ռուսական բալալայկան: Մայիսի 7-ին տեղի կունենա Դասական Եվրատեսիլ-2012 մրցույթի 3-րդ մրցանակին արժանացած պատանի քանոնահար Նարեկ Կազազյանի, մայիսի 16-ին`
բալալայկահար Անդրեյ Գորբաչովի համերգը /Ռուսաստան/:

Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ելույթ կունենա Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը: Մայիսի 21-ին`փառատոնի հանդիսավոր փակման օրը, հանդիսատեսին սպասվում է ՙՄոցարտ Գալա՚, որի ժամանակ կհնչեն Համերգ դաշնամուրի համար №17, ինչպես նաև հատվածներ օպերաներից և արիաներից:

>>>
Փորձագետ. Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիան ծրագրվել է Միխայիլ Սահակաշվիլիի կողմից
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:11

Բացառված չէ, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիան ծրագրվել է Միխայիլ Սահակաշվիլիի կողմից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՆորավանք՚ հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ ապրիլի 9-ին`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել`երդմնակալության արարողությանն Աբխազիայի ներկայացուցչի մասնակցության հետ կապված:

ՙՍահակաշվիլին բազմիցս իր դժգոհությունն է հայտնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայամետ քաղաքականության առնչությամբ՚,- ընդգծել է փորձագետը:

Հարությունյանի կարծիքով, անհրաժեշտ է ըմբռնումով մոտենալ բողոքի այդ ակցիային, քանի որ վրացիների համար Աբխազիայի խնդիրը նույնքան հիվանդագին է, որքան Հայաստանի համար Ղարաբաղի խնդիրը, և նման արձագանքը միանգամայն սպասելի է:

Միաժամանակ փորձագետը նշել է, որ վերջին ժամանակներս նկատելի է Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ակտիվացում: Մասնավորապես, նա նշել է, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստան են այցելել վրացի մի շարք բարձրաստիճան անձինք,  այդ թվում`վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն: Ըստ որում, նրա խոսքով, Փանջիկիձեն իր այցի ընթացքում հանդես է եկել ընդհանուր շուկայի ստեղծման նախաձեռնությամբ, ինչը ենթադրում է մի շարք հարցերի լուծում, այդ թվում`Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնում:

>>>
ԵՄ հետ բանակցություններում Հայաստանը պաշտպանում է ՙկոնյակ՚ անվանման իր իրավունքը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:09

 Հայաստանը Եվրամիության հետ բանակցում է ՙկոնյակ՚ անվանումը հայ արտադրողների համար պահպանելու ուղղությամբ: Այս մասին այսօր, ՙԱռևտրի ազատ և համապարփակ գոտու՚ ստեղծման շուրջ բանակցությունների հերթական ռաունդի մեկնարկից առաջ լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

ՙԿոնյակ՚ անվանումը ԵՄ կողմից գրանցված է որպես արտադրման ծագումնավայր: Բայց մեր եվրոպական գործընկերներին մենք ներկայացրեցինք, որ մեր բնակչությունը կոնյակն ընկալում է որպես ապրանքատեսակ, և կոնյակի արտադրությունը Հայաստանում ունի երկարամյա պատմություն: Հետևաբար, անհրաժեշտ է հաշվի առնել այդ նրբությունները և առանձնհատկությունները՚,-հայտարարել է փոխնախարարը: Ըստ Մելքոնյանի, այս հարցի շուրջ ընթանում են լայնամասշտբ բանակցություններ: ՙՀարցը գտնվում է օրակարգում և կքննարկվի նաև առաջիկա ռաունդում: Հուսով եմ, որ եվրոպական կողմի հետ կգտնենք մի այնպիսի լուծում, որը, ելնելով այդ ոլորտի համար ընդունված միջազգային օրենսդրությունից, վնաս չի պատճառի մեր տեղական արտադրողին՚,-ընդգծել է Գ.Մելքոնյանը, հավելելով, որ կառավարությունն այս հարցը քնարկել է տեղական արտադրողների հետ: ՙՄենք մեծ ուշադրություն ենք հատկացնում բանակցությունների վերաբերյալ արտադրողներին տեղյակ պահելուն, որպեսզի նրանք պատրաստ լինեն հնարավոր փոփոխություններին՚,-նշել է նա: Մելքոնյանը նաև տեղեկացրել է, որ ԵՄ հետ բանակցություններն ընթանում են նաև ՙՇամպայն՚ անվանման կապակցությամբ: ՙԲայց պետք է նշեմ, որ այս հարցը Հայաստանի համար անքան էլ զգայուն չէ՚,-նշել է նա:

Ավելի վաղ, Երևանի Կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել էր, որ ՙկոնյակ՚ անվանման հետ կապված պրոբլեմը գոյություն ունի, չնայած, իրականում այն մի փոքր ուռճացված է լրագրողների կողմից: ՙՉեմ կարծում, որ այս պրոբլեմն առաջիկա 2-3 տարիներին կարող է առաջանալ, չնայած, հարկավոր է, իհարկե, հաշվի առնել, որ տեսական այս պրոբլեմը կարող է վերածվել գործնականի: Իրականում, գործող միջազգային իրավական կարգավորման շրջանակներում, որի մասը չեն կազմում ոչ Հայաստանը, և ոչ էլ Ռուսաստանը, մենք չենք կարող կոնյակ արտադրել: ՙԿոնյակ՚ խմիչքը հանդիսանում է Ֆրանսիայի սեփականությունը և դրա արտադրությունն իրավապես ասոցիացված և ամրագրված է Ֆրանսիայի որոշ տարածքային միավորների հետ՚,-ասել է Գրիգորյանը: Նա պարզաբանել է, որ կոնյակը կարող է ստացվել բացառապես խաղողի որոշ տեսակներից, հստակ սահմանված մարզերից, իսկ խմիչքի թորումն իրականացվում է տարվա հատուկ սահմանված ժամանակներում: Այս առումով, նշել է նա, առևտրի միջազգային հանրության համար կոնյակը չի կարող լինել հայկական, մոլդովական, մոսկովյան և այլն, քանի որ դա հանդիսանում է ուրիշի կանոնադրության խախտում: Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայումս խմիչքի պիտակների վրա գրվում է ՙհայկական կոնյակ՚ կամ  ՙArmenian brandy՚: ՙԿգա ժամանակ, երբ մենք ստիպված կլինենք մեկ այլ անվանում գտնել այդ խմիչքի համար: Հնարավոր է, որ Ռուսաստանում վաճառելու համար ստիպված կլինենք գրել ռուսերենով, բայց ոչ ՙբրենդի՚, ինչը չէի ցանկանա անել, քանի որ ետխորհրդային տարածաշրջանում ՙբրենդի՚ անվանումն ունի ոչ այնքան ազնիվ կոնոտացիա և չի ընկալվում որպես կոնյակ՚,-ասել է Գրիգորյանը: Ողջ աշխարհում ՙբրենդին՚ այդ նույն կոնյակն է, որն արտադրվում է Շարանտ տարածաշրջանում, սակայն, ետխորհրդային տարածաշրջանում այն ընկալվում է որպես ՙթերի՚ ինչ-որ մի բան, ընդգծել է Գրիգորյանը: Նա նշել է, որ հարցը Հայաստանում քննարկվում է ամենաբարձր մակարդակով:

>>>
ՙԷրնսթ ընդ Յանգ՚ ընկերությունը հայտարարել է Հայաստանում Աշխատավարձերի և հատուցումների տարեկան ուսումնասիրության մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:08

ՙԷրնսթ ընդ Յանգ՚ միջազգային աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը հայտարարել է Հայաստանում Աշխատավարձերի և հատուցումների տարեկան ուսումնասիրութան մեկնարկի մասին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մարքեթինգի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, ինչպես և անցյալ տարի, Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության հիման վրա կթողարկվեն ընդհանուր տնտեսության և մասնագիտացված ոլորտային ուսումնասիրության հաշվետվություններ:

Նշվում է, որ ընդհանուր Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության հաշվետվությունը բաղկացած կլինի երկու մասից: Մի մասը կպարունակի ամսեկան և տարեկան հաստատուն աշխատավարձերի, ընդհանուր տարեկան փոփոխական պարգևատրման մասին տեղեկատվություն, ինչպես նաև հաշվետվությունում առկա բոլոր պաշտոնների համար առանձին վարձատրության կառուցվածքի նկարագիր ու փաստացի (ընթացիկ) և պլանավորված աշխատավարձի փոփոխություններ` արտահայտված %-ով: Մյուս մասը կներառի մանրամասն տեղեկություն ուսումնասիրված կազմակերպություններում կադրային քաղաքականության, այդ թվում` աշխատավարձի վճարման և դրամական վարձատրության կառուցվածքի, աշխատաժամանակի կազմակերպման, սոցիալական հավելավճարների, գործուղման քաղաքականության, աշխատակիցների խթանման ծրագրերի և ոչ դրամական արտոնությունների, աշխատակիցների համալրման քաղաքականության, ուսուցման և որակավորման, ընկերության կադրային քաղաքականությանն ուղղված ծրագրերի և կադրային քաղաքականության այլ հիմնախնդիրների վերաբերյալ:
Աշխատավարձերի տվյալները կներկայացվեն ըստ Հայաստանի շրջանների՝ ելնելով հավաքագրված տվյալներից:

Հաշվետվության թողարկման նախատեսված ժամկետն է 2013 թվականի սեպտեմբերի 30-ը: Մասնակիցների ցանկության դեպքում որոշակի ոլորտային հաշվետվություններ կարող են տրամադրվել ավելի շուտ:

Մասնագիտացված հաշվետվությունները կներառեն վարձատրության տվյալներ առանձին տնտեսության ոլորտին հատուկ (ինչպես օրինակ` ֆինանսական և բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, դեղագործություն, արագ սպառման ապրանքների  և այլ ոլորտների) պաշտոնների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն տվյալ ոլորտում տրամադրվող արտոնությունների և կադրային քաղաքականության վերաբերյալ: Մասնագիտացված հաշվետվության թողարկումը հնարավոր է տվյալ ոլորտի առնվազն յոթ կազմակերպության մասնակցության դեպքում:
Ինչպես և անցյալ տարի ընկերությունը երաշխավորում է ուսումնասիրության ընթացքում մասնակիցների կողմից տրամադրած տեղեկությունների լիակատար գաղտնապահությունը: Յուրաքանչյուր մասնակից ուսումնասիրության ավարտին կստանա ամփոփ հաշվետվություն, որը հնարավորություն չի տա դուրս բերել կամ ճանաչել տվյալ նախագծի որոշակի մասնակցին վերաբերող տեղեկատվությունը:

Սկսած 2011 թվականից Ընկերությունն աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրության մասնակիցներին տրամադրվում է անվճար հատուկ էլեկտրոնային գործիք, որի շնորհիվ հնարավոր է դառնում կատարել ներքին համեմատական վերլուծություն՝ օգտագործելով ուսումնասիրության արդյունքները:

Նշվում է, որ 2012 թվականին Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրությանը մասնակցեցին 40 տեղական և միջազգային, տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ: Ամբողջական հաշվետությունն իր մեջ ներառեց ընդհանուր տնտեսության, ֆինանսաբանկային և դեղագործական ոլորտների համապատասխանաբար 114, 128 և 6 պաշտոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ամբողջական հաշվետությունը ներառել է նաև Հայաստանում կադրային քաղաքականության լայնածավալ նկարագիրը: Չնայած կազմակերպությունների մեծ մասը չի նախատեսել աշխատակազմի թվի փոփոխություն, 2013 թվականին կազմակերպությունների 38%-ը նախատեսել է աշխատակազմի աճ, իսկ 7%-ը` կրճատում: Կազմակերպությունների մեծամասնությունն աշխատավարձերի փոփոխության համար հիմնվում է շուկայական ցուցանիշների վրա, որոնցից ամենատարածվածն են հանդիսանում աշխատավարձերի իրական մակարդակը շուկայում, որին հաջորդում է ինֆլյացիայի մակարդակը: 2012թ. հաջորդող 12 ամիսների ընթացքում կադրային քաղաքականության առաջնահերթությունների ցուցակում մասնակիցները նշել են աշխատակիցների խրախուսումն ու պահպանումը, ուսուցումն ու զարգացումը, ինչպես նաև գործունեության արդյունավետության կառավարումը:

Նշենք, որ ՙԷրնսթ ընդ Յանգ՚ ընկերությունը իրականացնում է Աշխատավարձերի և հատուցումների ուսումնասիրություն, ինչպես նաև մի շարք այլ ուսումնասիրություններ գրեթե բոլոր ԱՊՀ երկրներում: Հարյուրավոր ընկերություններ ներգրավված են ընդհանուր տնտեսության, առանձին ոլորտային ուսումնասիրություններում (բանկային, ապահովագրական, արագ սպառման ապրանքների, դեղագործական, ՏՏ և հեռահաղորդկացություն, շահույթ չհետապնդող ընկերություններ և այլն), հատուկ (շուկայի հիմնական ներկայացուցիչների, բարձր ղեկավարության պաշտոնների, օտարերկրյա աշխատակիցների և տարածաշրջանների ուսումնասիրություններ) և այլ ուսումնսաիրություններում: Համաձայն ՙԷրնսթ ընդ Յանգ՚ -ի ղեկավարության` ուսումնասիրության տարածվածության հիմնական պատճառներից է աշխատանքի շուկայի անկայունությունը և փոխհատուցման մակարդակների վերաբերյալ հավաստի շուկայական տվյալների առկայության նկատմամբ աճող պահանջարկը:

>>>
Գործարար. Լազերային ձայնագրված սկավառակների շուկայում կիրառվում են կեղտոտ սխեմաներ
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:07

 Լազերային ձայնագրված սկավառակների շուկան վերահսկվում է բարձր պաշտոնատար անձանց կողմից, և շուկայից ՙանցանկալիներին՚ դուրս մղելու գործին խառնված են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Disc World խանութների ցանցի տնօրեն Կարեն Քյուփելյանը:

Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, նա նշել է, որ ավելի վաղ ենթարկվել էր խոշոր տուգանքի, իբր ՙպոռնոգրաֆիկ ինֆորմացիայի կրիչներ տարածելու համար՚:

Ըստ Քյուփելյանի, լազերային ձայնագրված սկավառակների շուկայում իրավիճակն ավելի է խորանում նաև նրանով, որ համաձայն 2012 թվականին հոկտեմբերին կառավարության կողմից ընդունված որոշման, ապրիլի 18-ից վաճառվող բոլոր սկավառակների վրա պետք է լինի վերահսկիչ ակցիզային դրոշմ (արժեքը`7,5 դրամ կամ մոտ $ 0.02), սակայն, քանի որ Հայաստանում օգտատերերը կարողանում են ինտերնետից անվճար ներբեռնել ֆիլմեր, երաժշտություն, համակարգչային ծրագրեր և խաղեր, ակցիզը միայն կբարձրացնի լիցենզիոն սկավառակների գինը, իսկ դրանց վաճառքը կդառնա անիմաստ: Քյուփելյանն առաջարկում է, որպեսզի Հայաստանի ինտերնետ-օգտատերերին պարտադրվի վճարովի ներբեռնման մեխանիզմ:

Ասուլիսին մասնակցող` Hi-Fi խանութների ցանցի տնօրեն Արտաշես Բոստանջյանն էլ իր հերթին նշել է, որ նման պայմաններում մեկ սկավառակի գինը կարող է հասնել 5-6 հազար դրամի, ներկայիս 500-3000 դրամի փոխարեն, իսկ շուկան կարող է պարզապես վերանալ: Ըստ նրա, մինչև 2012-ի հոկտեմբերն այս ոլորտում աշխատող խանութներն արտասահմանից գնել են նմանտիպ ապրանքներ, սակայն, անցած վեց ամիսներին ոչ մի կազմակերպություն, բացառությամբ մեկ հայկական ընկերության, չի կարողացել վաճառել ակցիզային պիտակներով այդ Hi-Fi սկավառակները: Մյուս կողմից, պահեստներում գտնվող սկավառակների համար ակցիզային դրոշմեր ձեռք բերելու հրարավորություն նույնպես չկա, քանի որ դրա համար անհրաժեշտ է պայմանագիր կնքել օտարերկրյա սեփականատերերի կամ լիցենզավորված իրավասու անձանց հետ` մտավոր սեփականության իրավունքները պաշտպանելու առումով:

Այդուհանդերձ, ՙRecom-Records՚ ընկերության տնօրեն Դավիթ Խանոյանը համաձայնել է, որ շուկայում խաղի կանոնները պահպանելու դեպքում ակցիզային դրոշմանիշների պարտադիր կիրառումը կբերի նրան, որ վաճառողները չեն կարողանա խուսափել հարկային պարտավորությունների կատարումից:

Ներկայումս ձայնագրված սկավառակների հայկական շուկայի ծավալների վերաբերյալ չկա հստակ տեղեկություն, իսկ այդ ապրանքների արտադրության, ներմուծման և արտահանման գծով պաշտոնական վիճակագրություն չի տարվում:

>>>
Յունիբանկը սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:06

Յունիբանկը սկսել է թողարկել Visa չիպային քարտեր սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, պրոցեսինգային կենտրոնի գործարկումն ու չիպային քարտերի թողարկումը թույլ կտա բանկին էապես մեծացնել քարտերի էմիսիայի ծավալը, բարձրացնել անվտանգության մակարդակը և բարելավել քարտերի սպասարկման որակը:

Աղբյուրի համաձայն, չիպային քարտերի վրա առկա է հատուկ միկրոպրոցեսոր, որն ապահովում է առավել մեծ ծավալով տեղեկատվության գրանցում և պաշտպանվածություն: Յունիբանկի չիպային քարտերի ևս մեկ առավելությունն է դրանց մուլթիարժութային լինելը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին: Մուլթիարժութային քարտերը հաճախորդների համար շահավետ են անհրաժեշտ պահին ցանկացած արժույթի կիրառման հնարավորության առումով:

Յունիբանկը կներդնի նաև ակտիվ ֆրոդ-վերահսկողության համակարգ, որն ավտովմատ կերպով կվերհանի կասկածելի գործարքները և ինքնուրույն, արհեստական ինտելեկտի հիման վրա, որոշումներ կընդունի: Կասկածելի գործարք հայտնաբերելու դեպքում քարտը կարգելափակվի, իսկ համակարգը sms հաղորդագրություն կուղարկի հաճախորդին, որ նա հաստատի գործարքը, և միայն պատասխան ստանալուց հետո քարտը նորից կակտիվանա: Այդ կերպ  ֆրոդ-վերահսկողության համակարգը հանդես է գալիս որպես հերթապահ օպերատոր շուրջօրյա ռեժիմում:

Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում VISA Infinite, որոնք ներառում են կոնսյերժ ծառայություն: Այն  է` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում և այլն: 

Քարտային բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցում է 145 հազարը:

Smart Vista լուծմամբ պրոցեսինգային կենտրոնը Յունիբանկը ձեռք է բերել ՙԲՊՑ Բանկային տեխնոլոգիաներ՚ խոշորագույն ընկերությունից:  Smart Vista համակարգն ապահովում է բանկի քարտային բիզնեսի բոլոր բաղադրիչների արդյունավետ կառավարումը, ներառյալ քարտերի էմիսիան, էքվայրինգը և աջակցությունն էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Պրոցեսինգային կենտրոնի ստեղծման ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար: Դրա հետ մեկտեղ, Յունիբանկը կշարունակի մնալ Armenian Card վճարային համակարգի լիիրավ անդամ:
Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապանները ՙՄագնիս՚ ծրագրում ընդգրկված մոտ 200 առևտրի և սպասարկման կետերում, գնումներ կատարելիս, ստանում են մինչև 40% զեղչեր:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուիծական Տեղեկագրի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Յունիբանկի ակտիվ քարտերի քանակն ավելացել է 119 հազարով, և այս ցուցանիշով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում: Տարեկան 63% աճ է ապահովվել ArCa տեղական քարտերի թվի զգալի աճի հաշվին ¥տարեկան կտրվածքով թողարկվել է ավլի քան 38 հազ.քարտ¤: Յունիբանկի ակտիվ քարտերի կազմում աշխատավարձային քարտերը կազմել են ավելի քան 31%, գրանցելով տարեկան 18.4% աճ: Պլաստիկ տրանսակցիաների գծով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, ապահովելով տարեկան 20% աճ: POS-փերմինալների թվով բանկը գտնվում է 3-րդ տղում, գրանցելով տարեկան 25% աճ, իսկ բանկոմատների քանակով` 6-րդ տղը: Բանկը տարեկան կտրվածքով տեղադրել է 6 նոր բանկոմատ, շեշտը դնելով մարզերի վրա, ինչի արդյունքում բանկոմատների թիվւ հասցրել է 85-ի, որոնցից 47-ը տեղադրված է Երևանում: Յունիբանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa քարտերը և միջազգային Visa քարտերը:

>>>
Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք է առաջադրվել, Հայրիկյանի գործի առնչությամբ
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 18:05

 ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի նոր մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՙՍիրունյան՚ փաստաբանական գրասենյակից, նոր մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 34-38-305 հոդվածների հատկանիշներով ¥պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ¤:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել Պարույր Հայրիկյանի վրա: Փետրվարի 8-ին ձերբակալվեց 2 անձ` Ալբերտ Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, որոնք տրված ցուցումներում հաստատեցին իրենց մասնակցությունը մահափորձին: Այնուհետև Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, որից հետո, մարտի 5-ին, Սեդրակյանը երկու ամսով կալանավորվեց:

>>>
Foreign Policy Journal հստակ զուգահեռներ է տեսնում Հյուսիսային Կորեայի և Ադրբեջանի դիկտատորական ռեժիմների միջև
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 17:51

 Ինչպես Հյուսիսային Կորեայի պարագայում, այնպես էլ Ադրբեջանի պատերազմական սադրանքները նույնպես պետք չէ անտեսել, քանի որ նոր պատերազմը Հարավային Կովկասում կարող է ունենալ լիովին աղետալի հետևանքներ: Այս մասին է նշվում 2013 թվականի ապրիլի 16-ին ամերիկյան հեղինակավոր Foreign Policy Journal ամսագրում հրապարակված հոդվածում:

ՙՀաշվի առնելով Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքը և զենքի շարունակական կուտակումը, նոր պատերազմը կարող է ամայացնել ողջ տարածաշրջանը, բոլոր կողմերի համար էլ առաջացնելով ծանրագույն հումանիտար հետևանքներ՚,-ասված է հրապարակման մեջ, որտեղ զուգահեռներ է անցկացվում հյուսիսկորեական երիտասարդ առաջնորդ Կիմ Չեն Ինի և Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևի միջև, որոնց երկուսին էլ իշխանությունը հասել է իրենց հայրերից:

ՙԱնպատասխանատու և անկանխատեսելի հյուսիսկորեական տոտալիտար ռեժիմն օգտագործում է հռետորության շարունակական սաստկացումը` որպես համաշխարհային հանրության դեմ շանտաժի քաղաքական գործիք: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների դեմ ռազմական գործողություններ սկսելու  վերաբերյալ Փխենյանի սպառնալիքներն անվանել է ՙպրովոկացիոն, վտանգավոր և խելացնոր՚: Իսկ Ասիայի մյուս կողմում, գրում է լրագիրը, Ադրբեջանում, մյուս դիկտատորը, որը նույնպես իշխանությունը ժառանգել է հորից, Իլհամ Ալիևը, մշտապես օգտագործում է ռազմական ռիտորիկան, ինչպես նաև հարևան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու սպառնալիքները: ՙԱլիևն ու նրա ռեժիմը հայտնի է որպես ամենակոռումպացվածներից մեկն աշխարհում, որը սնվում է նավթից ստացված եկամուտների հաշվին և պահում է իր գումարները օֆշորային գոտիներում՚,-ասվում է հրապարակմն մեջ:

>>>
Քրդական պետության բացակայությունը քրդերի հակահայ պահվածքի հետևանք է
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 17:35

 Քրդական պետության բացակայությունը հենց իրենց` քրդերի նախորդ դարասկզբին դրսևորած հակահայ պահվածքի հետևանք է: Ինչպես հաղորդում է
ՙZaman՚-ը, այդպիսի կարծիք է հայտնել թուրք գիտնական, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ և պատմաբան Դողու Էրգիլը:

ՙԱրևելյան Անատոլիայում հայերն ու քրդերը միշտ կողք կողքի են ապրել: Քրդերը, սակայն, ակտիվորեն համագործակցել են թուրքական պաշտոնական շրջանակների հետ` առաջատար դեր խաղալով թե’ հայերի արտաքսման, թե’ նրանց ունեցվածքի ու հողերի հետագա վերաբաշխման հարցում: Կային հայեր, ովքեր իրենց երեխաներին հավատափոխ էին անում և անձնում քրդական ընտանիքներին: Քրդերը հստակ հասկանում էին, որ հայերի վերադարձը կնշանակի այդ ամենի վերանայում ու վերադարձ՚,- նշել է գիտնականը: 

Նրա խոսքով, իրադարձությունները զարգանում էին իսլամի դրոշի ներքո, ինչը շատ հասկանալի ու ընդունելի էր քրդերի համար, սակայն, երբ Աթաթուրքի օրոք սկսվել է թուրքական ազգային պետության կառուցումը, հայերից վերցված հողերը հռչակվել են թուրքական:

>>>
ԱԺ պատգամավոր. ՀՀԿ ներկայացուցիչները ֆավորիտ են Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 17:34

 Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները բացարձակ ֆավորիտ են Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԴՄ նախագահ, ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, Երևանի քաղաքապետի աշխատանքն արհեստավարժ մոտեցում է պահանջում քաղաքային մի շարք խնդիրների լուծման հարցում: Տվյալ պահին իրական պրոֆեսիոնալներ, ովքեր կարող են նպաստել Երևանում դրական բարեփոխումներին, կան միայն ՀՀԿ ցուցակում:

Խ. Հարությունյանը նաև նշել է, որ առաջիկա ընտրություններին մասնակցությամբ շահագրգռված ընդդիմադիր կուսակցությունները հստակ ծրագիր և պատկերացում չունեն, թե հատկապես ինչ բարեփոխումներ և ինչպես պետք է իրականացվեն: ՙԵս Երևանի բնակիչ եմ, և ինձ հետաքրքիր է, թե ինչպես են լուծվելու մայրաքաղաքային տրանսպորտին, վերելակների վերականգնմանը, համատիրությունների կազմակերպմանն առնչվող հարցերը: Նա նաև ընդգծել է, որ գործող քաղաքապետին իր պաշտոնավարման ընթացքում հաջողվել է մի շարք կարևոր խնդիրներ լուծել, այդ թվում`մայրաքաղաքի կանաչապատումը, մայրաքաղաքային բակերի վիճակի բարելավումը և քաղաքի ավտոճանապարհների բեռնաթափումը:

>>>
Մյուս քաղաքական ուժերի հետ ԲՀԿ կապերը նրան չեն խանգարել վարել սեփական քաղաքական գիծ
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 17:25

 ԲՀԿ քաղաքական գիծը հասկանալի է ընտրողներին, և մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ ակնկալել ԲՀԿ-ից: Այդ մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում:

Նրա ասելով, ոչ կուսակցությունը, ոչ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անխզելիորեն կապված չէին որևէ  քաղաքական ուժի հետ, որպեսզի դա կարողանար խոչընդոտ դառնալ նրա ինքնուրույն գործունեության ճանապարհին:

Ուրիխանյանը մեկնաբանել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխության ապահովումը  ՀԱԿ գերակայությունն է: Ավելին, Կոնգրեսի առաջնորդը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով կոալիցիայից, չսատարելով Սերժ Սարգսյանին ընտրություններում, նպաստում է վարչակազմի դեմ պայքարին: Ուրիխանյանն իր հերթին ընդգծել է, թե ինչպես 8 տարի առաջ, այսօր էլ ԲՀԿ-ն կարծում է, որ Հայաստանին հարկավոր է հեղափոխություն, սակայն` գիտության, գյուղատնտեսության ոլորտում և այլ հիմնական ուղղություններով:

Պատգամավորը նաև ավելացրել է, թե ԲՀԿ հարաբերություններ է կառուցում ՀԱԿ և մյուս քաղաքական ուժերի հետ` ընդհանուր շահերի շուրջ, որոնք տեսանելի են ընտրողներին: Այդ համատեքստում Ուրիխանյանը նշել է, թե իրեն հայտնի չեն ԲՀԿ և  ՀԱԿ միջև ֆինանսական կապերի մասին լուրերի աղբյուրները:

>>>
ՀՀ ԱԳՆ. Բոստոնում պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 12:02

 Բոստոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան։ Ինչպես հաղորդվում է ՀՀ ԱԳն Facebook-յան էջում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանությունների հետ։

Նշենք, որ նախօրեին պայթյուններ են տեղի ունեցել Բոստոնի հյուսիսային հատվածում՝ հայտնի Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ, այն պահին, երբ մարզիկների հիմնական խումբն ավարտել է վազքը: Մահացել է երեք մարդ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 140-ը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչություն չի անվանել, սակայն վստահեցրել է, որ պատասխանատուներին կգտնեն և կպատժեն: Նախագահն ամերիկացիներին կոչ է արել ժամանակից շուտ եզրակացություններ չանել:

>>>
ՙԺառանգություն՚. Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում ավելի մոտ է ժուլիկությանը, քան` իրական քաղաքականությանը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 12:01

Բոլոր ընդդիմադիր ուժերը, ՀՅԴ-ից բացի, սոսկ ստեղծում են տպավորություն, թե ցանկանում, են տապալել իշխանությունը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում: Նրա ասելով, ձևանալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներ, ընդդիմադիր ուժերն իրականում գործել են ընդդեմ նրա ՙԲարև՚ շարժման: Նրա կարծիքով, առաջինն ընդդիմությունում պառակտում է մտցնում ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նրա այն կողմնակիցները, որոնք ինչ-որ չափով սատարում էին շարժումը, հենց այդ պատճառով չէին հրավիրվել կուսակցության հիմնադիր համագումարին: Ընդ որում նա չի բացառել, որ Հայաստանի նախագահի պաշտոնին վերադառնալու դեպքում Տեր-Պետրոսյանը կշարունակի 1996 թվականի իր քաղաքական գիծը: ՙԱռավել ևս, որ նա ներողություն չի խնդրել կատարածի համար, իսկ նրա կողքին առաջվա պես գտնվում է այդ քաղաքականության ՙգլխավոր ճարտարապետ՚ Գագիկ Ջհանգիրյանը՚, - ընդգծել է Հակոբյանը:

Նա նաև նշել է, որ հենց նույն համագումարում հնչել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասցեագրված անկեղծ դրվատանք և բամբասանք Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Նրա ասելով, Տեր-Պետրոսյանի վարքագիծը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ ժուլիկություն, որն ավելի վաղ ապարդյուն փորձարկվել է Սերժ Սարգսյանի վրա, իսկ այժմ` Ծառուկյանի վրա:

Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե` ՙԳնամ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, ի՞նչ անեմ, աղոթե՞մ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Դա իմ մանկության երազանքը չէ՚, Հակոբյանը պատասխանել է առաջին նախագահի ոճով. ՙՄարտի 1-ի 10 զոհերի երազանքն ակնհայտորեն մեռնելը չէր հանուն մի մարդու, ով վճռական պահին լքեց իր ժողովրդին և փակվեց չորս պատերի ներսում: Հավատացնում եմ, դա նաև նրանց ծնողների երազանքը չէր: Եվ եթե պարոն Տեր-Պետրոսյանը Հովհաննիսյանին չի կարող ներել այն, որ ապրիլի 9-ին արյունահեղություն չեղավ, ապա դա իր խնդիրն է՚, - ընդգծել է նա` նման վարքագիծը որակելով ցինիզմ:

>>>
ՀՅԴ-ն բանավեճի է հրավիրում Երևանի գործող քաղաքապետին
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 11:47

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Տարոն Մարգարյանին առաջարկում է հրապարակային բանավեճ անցկացնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով գլխավորում է նաև ՀՅԴ համամասնական  ցուցակը Երևանի ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում: Այդ մասին Աղվան Վարդանյանը հայտարարել է ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում:

ՀՅԴ ներկայացուցչի ասելով, Ռուստամյանն սկզբունքային քաղաքական գործիչ է, ինչում կարելի  է համոզվել նրա կենսագրությունն ուսումնասիրելիս, և ՀՀԿ ու ՀՅԴ թեկնածուների ոչ միայն ծրագրերը, այլև անձնական հատկանիշները համեմատելու համար կարելի է անցկացնել հրապարակային բանավեճ: Վարդանյանը կարծում է, որ գործող քաղաքապետը պետք է բանավեճի միջոցով հասարակայնության դատին ներկայացնի իր ծրագրերը, քաղաքի բազմաթիվ խնդիրների լուծման իր եղանակները: Դաշնակցականը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մայիսի 5-ին երևանցիներն ընտրություն պետք է կատարեն ոչ թե  անձերի, այլ քաղաքական ուժերի միջև:

>>>
Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 11:43

Դատելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե հանդիպումներից`Մոսկվան այժմ փորձում է հարաբերություններ կառուցել Թբիլիսիի նոր իշխանության հետ: ՙՎրացական երազանքի՚ և Վրաստանի համար ի՞նչ ռիսկեր եք տեսնում այդ համագործակցությունում:

Դա կախված է համագործակցության մակարդակից: Հիմնական կարմիր գծերը, օրինակ`դիվանագիտական հարաբերություններ, Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում, կարծես, ոչ ոք չի պատրաստվում անցնել, ահա դա ռիսկային կլիներ:

Կարելի՞ է արդյոք նշել, որ  որոշումների կայացման հարցում ՙՎրացական երազանքն՚ ազատ է Սահակաշվիլիի վրա Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից գործադրվող ճնշումից:

Ոչ ոք ազատ չէ ճնշումից, սակայն այդ ճնշման բնույթը, ինչպես և աստիճանը, կախված է որոշակի իրավիճակից: Ընդհանուր առմամբ ՙՎրացական երազանքը՚ առայժմ ավելի քիչ է կախված Արևմուտքից, քան Սահակաշվիլին, բայց դա ձեռքբերովի բան է, և պարտադիր չէ, որ` վատ, հատկապես`եթե ճիշտ ուղղությամբ է ընթանում :

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին Աբխազիայով երկաթուղու վերականգնման հեռանկարները բնորոշել է, որպես գաղափար, ՙորի շուրջ բանակացություններ չեն եղել՚: Ըստ որում, նա կասկած է հայտնել երկաթուղային հարցը քննարկելու Մոսկվայի պատրաստակամության առնչությամբ`միաժամանակ կապելով այն Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ ՌԴ քաղաքականության վերանայման հետ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը Թբիլիսիի առջև դրված չէ:

Կարծում եմ`երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը Թբիլիսիի առջև լրջորեն է դրված, սակայն` առանց անհրաժեշտ նախնական մշակման: Սակայն, այնուհետև պարզ դարձավ, որ տվյալ պահին  և առկա իրավիճակում Վրաստանին դա հարկավոր չէ: Թեև պետք է խոստովանել, որ հեռավոր ապագայում լրացուցիչ տրանսպորտային հաղորդակցությունները, անշուշտ, չեն խանգարի:

Վրաստանում իշխանափոխությունն առաջին հայացքից տարածաշրջանի բաժանարար գծերի վերաբաժանման նոր հնարավորություններ է բացել: Վրաստանում լուրջ դժգոհություն կա թուրք-ադրբեջանական տարանցումից երկրի կախվածությունից և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցությունից: Այսօր Վրաստանը Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի հետ միասին տեսականորեն կարող է տարածաշրջանում իրավիճակի աշխարհաքաղաքական բեկում կատարել` հյուսիսից դեպի հարավ նոր առանցքի ձևավորման ճանապարհով, միաժամանակ ազատվելով այդ կախվածությունից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Թբիլիսին շահագրգռվածություն չի ցուցաբերում նման մասշտաբային նախագծի առնչությամբ:

Թուրք-ադրբեջանական տարանցումից երկրի կախվածության և Վրաստանի վրա այդ երկրների ազդեցության առնչությամբ լուրջ մտահոգություն չկա: Իսկ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ հյուսիսից դեպի հարավ տարածաշրջանի բաժանարար գծերի համատարած փոփոխման միջոցով նոր առանցքի ձևավորման նախագիծը հույսերից ծնված ֆանտազիա Է: Դատելով այդ նախագծերով նվազ հետաքրքրությունից` համանման կարծիքի են նաև Թբիլիսիի իշխանական կաբինետներում:

ՆԱՏՕ-ն`ի դեմս Թուրքիայի, ազդում է Վրաստանի և Ադրբեջանի վրա: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարելի՞ է արդյոք նշել, որ Հարավային Կովկասի վրա Ռուսաստանի ճնշումն իրականացվում է միայն Հայաստանի հաշվին, իսկ ուժերի հավասարակշռությունը տեղափոխվում է դեպի ՆԱՏՕ-ի կողմը:

Հայաստանը նույնպես ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, Հայաստանում էլ կան տարբեր դիրքորոշումներ, և Հայաստանում էլ Եվրասիական նոր կառույցներին, կարծես թե, ոչ ոք չի շտապում անդամակցել: Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել: Մեր տարածաշրջանի վրա Ռուսաստանի ազդեցությունն իրականացվում է նաև Հայաստանի միջոցով, բայց չմոռանանք Ռուսաստանի գլխավոր բարեկամների` բանակի և նավատորմի մասին:

>>>
Տանգոյի միջազգային փառատոն. պրեմիերաներ և անակնկալներ
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 11:08

 Տանգոյի միջազգային փառատոնը մի շարք անակնկալներ է պատրաստել երևանցիների համար: Դրանցից մեկն ապրիլի 20-ին կայանալիք համերգն է, որին կմասնակցեն ՙԿադանս՚ համույթը, ոկալիստուհի Մարիել Դյուպետին և բանդոնեոնահար Վալտեր Ռիոսը:

Աստոր Պյացոլլայի, Ռիշար Գալյանոյի և այլ հայտնի հեղինակների գործերից զատ համերգի ընթացքում կհնչի Սայաթ Նովայի ստեղծագործությունը, ինչպես նաև տանգոյի ոճով երգ, որը Մարիել Դյուպետին կկատարի հայերեն: Ուշագրավ  է, որ հանուն այդ երաժշտական սխրանքի ոկալիստուհին ստիպված է եղել դիմել Բուենոս Այրեսի հայկական կենտրոնի մանկավարժի օգնությանը:

ՙԵրաժշտությունն այլ ժողովրդի մշակույթին ծանոթանալու հիանալի հնարավորություն է ընձեռում: Եվ, քանի որ ես առաջին անգամ եմ Հայաստանում, ինձ համար կարևոր էր ձեր երկիրը ճանաչել երաժշտական ստեղծագործության միջոցով՚, - խոստովանել է Դյուպետին ապրիլի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Վալտեր Ռիոսն իր հերթին նշել է, որ ավելի վաղ ինքն արդեն հնարավորություն է ունեցել կատարել Սայաթ Նովայի ստեղծագործությունները ՙԿանադս՚ համույթի հետ: ՙԴա հին և, միևնույն ժամանակ, ժամանակակից երաժշտություն է, որն ինձ հիացնում է՚, - ասել է նա: Ուշագրավ է, որ Երևանում երաժիշտը կնվագի բանդոնեոն, որը ժամանակին պատկանել է Աստոր Պյացոլլային:

Երևանի հանդիսատեսին ևս մեկ պարգև է սպասում ամռանը, երբ փառատոնի եզրափակիչ համերգի շրջանակում կկայանա Պյացոլլայի ՙՏարվա եղանակների՚  Կարեն Անանյանի մշակման համաշխարհային պրեմիերան ՙԿադանս՚ համույթի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ:

Տանգոյի միջազգային փառատոնն ընթանում է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և ՙԿադանս՚ երաժշտական կենտրոնի աջակցությամբ: Փառատոնի շրջանակում արդեն կայացել է 5 համերգ, դրանցից 4-ը` մայրաքաղաքի բուհերում, մեկը` Գյումրիում ՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում: Ինչպես ակնկալվում է, մայիսին տանգոյի ոճով երաժշտությամբ զմայլվելու հնարավորություն կստանան նաև Վանաձորի բնակիչները:

>>>
Օմբուդսմեն. Ապրիլի 9-ին ոստիկանությունը գործել է օրենքի համաձայն
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2013 10:53

2013 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանն առանձնացրել է երեք հիմնական իրավական խնդիր՝ Բաղրամյան պողոտան փակելու իրավաչափություն, ցույցին մասնակցող 16 անձանց ոստիկանություն բերման ենթարկելու օրինականություն և Արմեն Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի լիարժեք բացահայտում: Այս մասին ասվում է Պաշտպանի աշխատակազմի`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրությունում:

Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ ապրիլի 9-ի երեկոյան ՙԱզատության՚ հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արմեն Մարտիրոսյանը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան և չի կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները` խախտելով ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ՚ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով ոստիկանները, ղեկավարվելով նույն օրենսգրքի 258-րդ հոդվածով, Արմեն Մարտիրոսյանին բերման են ենթարկել ոստիկանության համապատասխան բաժանմունք:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` ինքն ապրիլի 9-ին իրավախախտում չի կատարել և ոստիկանների գործողությունները որակել է ապօրինի, հակասահմանադրական և հակաիրավական:

Զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ կարելի է տեսնել, որ ոստիկաններին որոշակի դիմադրություն ցույց տալուց հետո Արմեն Մարտիրոսյանը վնասազերծվում է Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, սակայն նույնիսկ դիմադրությունը դադարեցնելուց հետո ոստիկաններից մեկը շարունակում է  ոտքով հարվածներ հասցնել Արմեն Մարտիրոսյանի դեմքին: Դարձյալ զանգվածային լրատվության միջոցներից հայտնի է դարձել, որ վնասազերծված և այլևս չդիմադրող քաղաքացուն բազմակի հարվածներ հասցնող ոստիկանը 1990 թվականի ծնված Մերձավանի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Մինչդեռ ՙՈստիկանության՚ մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական ուժի գործադրումը, որպես բացառիկ միջոց կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ այլ միջոցներով Ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել են, որ այս կապակցությամբ Ոստիկանության պետի հրամանով միջադեպի ընթացքում ոստիկանության ծառայողի կողմից կիրառված ուժի իրավաչափության և համաչափության հարցը քննարկելու համար նշանակվել է ծառայողական քննություն: Ողջունելի է Ոստիկանապետի հատուկ ուշադրությունը նշված միջադեպի նկատմամբ, քանի որ մեկ ոստիկանի ոչ իրավաչափ գործողությունը և դա անհետևանք թողնելը կարող էր ստվերել ապրիլի 9-ին ոստիկանության կողմից կատարված լայնածավալ և շատ առումներով դրական աշխատանքը: Ակնկալում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի միջադեպի ընթացքում օրենքը խախտած բոլոր քաղաքացիները՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից կենթարկվեն համաչափ պատասխանատվության: Շարունակելու ենք հետևել այս միջադեպի քննությանը և դրա արդյունքներին:

Մի շարք անձանց բերման և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններ բերման ենթարկված 16 անձանց դեպքերի կապակցությամբ ՀՀ Ոստիկանությունից Պաշտպանին հայտնել էին, որ վերջիններս բերման են ենթարկվել հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով և կարճ ժամանակ անց ազատ արձակվել: «Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ օրենքի 262-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ: Նշվածի վերաբերյալ որևիցե բողոք կամ ահազանգ չի ստացվել: Այս մասին են վկայել նաև Ոստիկանության համապատասխան բաժիններում ներկա գտնված Պաշտպանի արագ արձագանքման խմբերը: Դրական է նաև այն, որ բոլոր այն դեպքերում, երբ բերման ենթարկված անձինք պահանջել են փաստաբանի մասնակցությունը՝ այն ապահովվել է:

ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ՚ ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է բերման ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե արձանագրություն կազմելը պարտադիր է և երբ տեղում այն կազմելը հնարավոր չէ: Համաձայն ՙՀավաքների ազատության մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով