Ինչքան էլ տարօրինակ չթվա, բայց ապրիլի սկզբներից Հայաստանի խանութներում, հատկապես գյուղական վայրերում, նկատվեց կպչուն ժապավենների կամ ՙսքոչ՚-երի վաճառքի ծավալների աննախադեպ թռիչք: Փայտյա կրպակների վաճառողները չեն կարողանում մտաբերել, թե մեկ էլ երբ է սքոչն այդքան զանգվածային ապրանք հանդիսացել բնակչության շրջանում, և այդ ամենը բացատրում են բավականին պարզ, որ հատկապես դրանով են փաթաթվում հսկայական պայուսակներն ու պարկերը, որոնք մեր հայրենակիցներն իրենց հետ վերցնում են որպես ծանրոց, ավելի լավ կյանք փնտրելու համար հեռանալով օտար ափեր:
Տարրական և զարհուրելի վիճակագրությունը զանգվածային թեմա է դարձել սոցիալկան կայքերում, քանի որ միայն ՙԶվարթնոց՚ օդանավակայանով առաջին եռամսյակում Հայաստանի հեռացել է 165274 մարդ, իսկ ժամանել է` 141192 մարդ, այսպիսով ապահովելով բացասական սալդո, որը կազմում է 24083 մարդ: Ընդ որում, դա տեղի է ունեցոլ ոչ սեզոնի ընթացքում, քանի որ ժամանակավոր, այսպես կոչված ՙխոպանչիների՚ սեզոնը դեռ չի սկսվել: Այնուամենայնիվ, ցավոք, հայրենական վիճակագրության անգամ այս անմխիթար տվյալները հեռու են իրական պատկերից, ինչը տեղի է ունենում վերջին տարիներին երկրում առաջընթաց ապրող` արտահոսքի ոլորտում: Ինքնաթիռներից բացի երկրից հեռացող մեր հայրենակիցներն օգտվում են նաև ցամաքային տրանսպորտից, ոչ թանկ ավտոբուսներից, երթուղային տաքսիներից, իսկ երբեմն էլ իրենց սեփական մարդատարներից: Հայաստանից ցամաքային տրանսպորտով հեռացողների թվի աճը, ի դեպ, նպաստեց նաև ՙԱրմավիայի՚ սնանկացմանը, որից հետո ՙN՚ թվով աշխատանքային միգրանտներ մնացին անվավեր դարձած տոմսերը ձեռքներին:
Տեղերում իրավիճակի ուսումնասիրություներից, հատկապես գյուղական համանքներում, հաճախ վախ է առաջանում: Ամենավախենալին, բառիս բուն իմաստով, այն է, որ աստիճանաբար ամայացող հայկական գյուղերի բնակիրներն արդեն սկսել են աշխատանքային միգրացիայի վայրեր տեղափոխել նաև իրենց ընտանիքներին, հիմնականում Ռուսաստան: Իսկ տնային ունեցած-չունեցածը պահպանելու համար տեղերում մնում են միայն ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք զառամյալ տարիքում հաճախ բավարարվում են ուղարկվող մի քանի հարյուրանոց դոլարով: Այսպիսով, Հայաստանը հիմնականում լքում են աշխատունակ և ամենացավալին` ՙուղեղով՚ մարդիկ: Ինչի՞ կարող է դա հանգեցնել, ամենայան հավանականությամբ սա ոչ հռետորական հարց է, իսկ իշխանությունները հաճախ պատասխան էլ չեն ունենում: Երջանկություն է դառնում, երբ Խորհրդային Հայաստանի երեկվա աշխատավորներին կամ շինարարական ինդուստրիայի ներկայացուցիչների հաջողվում է այսօր կենսաթոշակովվճարել լավագույն դեպքում` կոմունալ պարտքերի դիմաց և գնել հաց ու պանիր:
Եթե գյուղի բնակիչներին իրենց բնակավայրերն ստիպում է լքել կայուն աշխատանքի, հողը մշակելու համար գումարի, ինչպես նաև գոյությունը պահպանելու համար տարրական միջոցների բացակայությունը, ապա մի փոքր այլ է իրավիճակը մայրաքաղաքում: Երևանին ՙթաթիկով են անում՚ նաև տեղական չափանիշներով ապահովված համարվող մեր հայրենակիցները: Իսկ նախագահական վերջին ընտրությունների արդյունքներն ավելի մեծացրին միգրացիոն հոսքերը, հիմնականում բողոքող ընտրազանգվածի շնորհիվ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանին հաղթանակ բերած` ՙԱպահով Հայաստան՚ նախընտրական կարգախոսն այնքան էլ չոգևորեց երկրի քաղաքացիներին: Ակնհայտ է, որ ՙապահով Հայաստան՚ կարգախոսի հեղինակների հետ հավասար ընթանալ մեր հայրենակիցները կամ չեն ցանկանում, կամ էլ, պարզապես, չեն կարողանում: Փորձագետները, ընդ որում, իշխանութոյւններին ոչ այնքան ՙօտար՚ փորձագետները, արդեն նշում են, որ մինչև 2050 թվականը երկրի բնակչությունը կդառնա 1.65 մլն: Այսպիսով, միգրացիայի զարգացող ցուցանիշները ոչ այլ ինչ են, եթե ոչ լակմուսի թուղթ` ոչ այնքան հեռանկարային և երջանիկ գործընթացների առումով, որոնք ներկայումս տեղի են ունենում հայ հասարակությունում: Համալիր ձևով նկարագրել և վերլուծել դրանք` ընթացող գործընթացների ողջ խորությամբ, ի վիճակի չէ ոչ մի ազգագրագետ-գիտնական կամ հոգեբան, ոչ միայն հոդվածի, այլ նաև հետազոտական մեծ աշխատանքի ձևաչափով, իսկ այնտեղ, ՙհեռուներում՚, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի: