Բոստոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան։ Ինչպես հաղորդվում է ՀՀ ԱԳն Facebook-յան էջում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանությունների հետ։
Նշենք, որ նախօրեին պայթյուններ են տեղի ունեցել Բոստոնի հյուսիսային հատվածում՝ հայտնի Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ, այն պահին, երբ մարզիկների հիմնական խումբն ավարտել է վազքը: Մահացել է երեք մարդ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 140-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչություն չի անվանել, սակայն վստահեցրել է, որ պատասխանատուներին կգտնեն և կպատժեն: Նախագահն ամերիկացիներին կոչ է արել ժամանակից շուտ եզրակացություններ չանել: