Քրդական պետության բացակայությունը հենց իրենց` քրդերի նախորդ դարասկզբին դրսևորած հակահայ պահվածքի հետևանք է: Ինչպես հաղորդում է
ՙZaman՚-ը, այդպիսի կարծիք է հայտնել թուրք գիտնական, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ և պատմաբան Դողու Էրգիլը:
ՙԱրևելյան Անատոլիայում հայերն ու քրդերը միշտ կողք կողքի են ապրել: Քրդերը, սակայն, ակտիվորեն համագործակցել են թուրքական պաշտոնական շրջանակների հետ` առաջատար դեր խաղալով թե’ հայերի արտաքսման, թե’ նրանց ունեցվածքի ու հողերի հետագա վերաբաշխման հարցում: Կային հայեր, ովքեր իրենց երեխաներին հավատափոխ էին անում և անձնում քրդական ընտանիքներին: Քրդերը հստակ հասկանում էին, որ հայերի վերադարձը կնշանակի այդ ամենի վերանայում ու վերադարձ՚,- նշել է գիտնականը:
Նրա խոսքով, իրադարձությունները զարգանում էին իսլամի դրոշի ներքո, ինչը շատ հասկանալի ու ընդունելի էր քրդերի համար, սակայն, երբ Աթաթուրքի օրոք սկսվել է թուրքական ազգային պետության կառուցումը, հայերից վերցված հողերը հռչակվել են թուրքական: