Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 17:55
Հալեպի Նոր գյուղ թաղամասում պայթյունի հետևանքով երեք հայ է զոհվել`եղբայրներ Մելքոն և Ժիրայր Պալյանները, ինչպես նաև Հարություն Սարգսյանը: Այդ մասին տեղեկանում ենք ՙԳանձասար՚ թերթի ֆեյսբուքյան էջից: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, ինչպես նաև հասցվել է նյութական զգալի վնաս: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 17:51
Ձեր կարծիքով, որո՞նք են հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության շփման գոտում զինծառայողների մահվամբ ուղեկցվող դիվերսիոն գործողությունների հաճախակիացման պատճառները: Դրանք պայմանավորված են բացառապես ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հարաբերություններով, թե՞ այստեղ ավելի գլոբալ շահեր են առկա: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 17:49
Այսօր Անելիք Բանկի ավանդատուների միջեւ տեղի է ունեցել դեպի Եգիպտոսի Հուրգադա քաղաք երկու անձի համար նախատեսված երկու ուղեգրերի խաղարկությունը: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 10:22
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 10:21
Օգոստոսի 11-ի դրությամբ Ուկրաինական ավիաընկերությունների նկատմամբ ՌԴ պատժամիջոցներն առայժմ չեն անդրադարձել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Հայաստանի ուղղությամբ չվերթների ավիատոմսերի արժեքի վրա: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել է Հայաստանում ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 10:19
Օգոստոսի 9-ի` լույս 10-ի գիշերն Ադրբեջանի կողմից գնդակոծության արդյունքում Տավուշի մարզի Այգեպար գյուղում լիովին այրվել է երկու տուն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 10:18
Գործարար Լևոն Հայրապետյանի կալանքի հարցը քննարկվել է Սոչիում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 09:22
Սոչիի հանդիպումը թույլ տվեց ի չիք դարձնել մարտական գործողությունների սպառնալիքը Լեռնային Ղարաբաղում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլյա Յակուշևան: >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 08:42
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթաղցքում: Այդ մասին հաղորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում։ >>> |
Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2014 07:53
Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, թե այդ հանդիպումը որոշակի մթնոլորտ է ստեղծում տարածաշրջանային կարգավորմանն առնչվող ամենաբարդ, ամենածանր հարցերի մասին բացեիբաց խոսելու համար: «Բնականաբար, գոյություն ունեն այդ խնդիրների լուծման, ղարաբաղյան կարգավորման միջազգային ձևաչափեր, և, անշուշտ, մենք հարգանքով ենք վերաբերվում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց, ելնելով այն բանից, որ մենք ունենք, ամեն դեպքում, յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ, այնպիսի խոր նախապատմություն, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք` անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ … Ամեն դեպքում, ինձ թվում է, որ դա օգտակար է: Եվ ես շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր հանդիպելու և բոլոր այդ թեմաներով խոսելու հնարավորության համար », - նշել է Ռուսաստանի նախագահը: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:28
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կարծիքով, վաղը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կարող է նվազել, սակայն Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպումից ավելին չի սպասում: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:27
Ռուսական ՙՈւրալվագոնզավոդ՚ կորպորացիան մոտակա օրերին Բաքու կուղարկի Ադրբեջանի պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են ձեռնարկությունում: Դրանց թվում են`ՙСолнцепёк՚ ТОС-1А ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակը, որում ընդգրկված է 6 մեքենա: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:26
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:24
Ադրբեջանը նախընտրում է ոչ թե մարտադաշտը, այլև քնածին կացնահարելու կամ մոլորյալ անպաշտպանին "հերոսաբար" սպանելու ճիվաղ կեցվածքը, ասվում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:23
Սոչում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 9-ին Սոչիում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի կայքը: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 15:21
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղում Ադրբեջանի կողմից մեքենա է գնդակոծվել: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 12:26
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 12:25
Տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ,ՙԱմերիկայի Ձայն՚-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: >>> |
Շաբաթ, 9 Օգոստոսի 2014 12:23
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Ազգային ժողովի բոլոր ուժերը ներկայացնող մի խումբ խորհրդարանականներ այսօր մեկնել են Լեռնային Ղարաբաղ և գտնվել առաջավոր գծում: >>> |