Օգոստոսի 9-ի` լույս 10-ի գիշերն Ադրբեջանի կողմից գնդակոծության
արդյունքում Տավուշի մարզի Այգեպար գյուղում լիովին այրվել է երկու տուն: Այդ
մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա
հաղորդել է, որ հակառակորդը 5 ժամ շարունակ գնդակոծել է խոշոր տրամաչափի զենքից,
ինչի արդյունքում երկու տուն է այրվել, իսկ այդ տներում եղած մարդիկ տարբեր
աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Բերդի հիվանդանոց: Այժմ, Այդինյանի ասելով,
նրանց առողջական վիճակը բավարար է: