Հալեպի Նոր գյուղ թաղամասում պայթյունի հետևանքով երեք հայ է զոհվել`եղբայրներ Մելքոն և Ժիրայր Պալյանները, ինչպես նաև Հարություն Սարգսյանը: Այդ մասին տեղեկանում ենք ՙԳանձասար՚ թերթի ֆեյսբուքյան էջից: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ, ինչպես նաև հասցվել է նյութական զգալի վնաս: