Սոչիի հանդիպումը թույլ
տվեց ի չիք դարձնել մարտական գործողությունների սպառնալիքը Լեռնային Ղարաբաղում:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի
«Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Յուլյա Յակուշևան:
«Կողմերը որոշել են նստել
բանակցությունների սեղանի շուրջ, և դա արդեն ինքնին դրական փաստ է, դա զգալի
հաջողություն է թե Ռուսաստանի համար` որպես միջնորդի, թե` հակամարտող կողմերի
համար: Սոչիի հանդիպումը քայլ է դեպի հակամարտության խաղաղ կարգավորում: Եթե
վերջին օրերին մենք սպասում էինք հակամարտության լուրջ սրում, լսում էինք
ռազմաշունչ հռետորություն, կողմերը հայտնվել էին պատերազմի եզրին, ապա այսօր այդ
սպառնալիքն զգալիորեն նվազել է», - կարծում է Յակուշևան:
Հիշեցնենք, որ դեռ ընթացիկ
տարվա մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր Փարիզում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաանդիպում անցկացնելու անհրաժեշտության մասին:
Այդ համատեքստում կնետրոնի տնօրենը ուշագրավ է համարում այն փաստը, որ
բանակցությունները, վերջնական արդյունքում, ընթացան Ռուսաստանում: Նրա ասելով, դա
խոսում է Մոսկվայի նկատմամբ կողմերի վստահության մասին` ինչպես որպես միջնորդի,
այնպես էլ որպես մի երկրի, որը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ:
«Ռուսաստանի
համար իրավիճակը Կովկասում, ընդհանուր առմամբ, ազգային անվտանգության գործոններից
մեկն է, և այդ մասին նույնպես պետք չէ մոռանալ: Ռուսաստանի ակտիվությունը նաև
վկայում է Հարավային Կովկասում զգալի ազդեցության մասին, նա ավելի կարևոր է
միջնորդ է այդ հարցում; Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե համանախագահող մյուս
երկրները դեմ կլինեն Մոսկվայի
ակտիվությանը ղարաբաղյան հարցում, ի վերջո, նրանց համար գլխավորն արդյունքն է», -
ասել է Յակուշևան: